Facebook Image Tracker
Ի՞նչ կապ ունի Լեո Մեսսին Huawei-ի հետ | Բլոգ

Ի՞նչ կապ ունի Լեո Մեսսին Huawei-ի հետ

 

Սմարթֆոնների շուկայում առաջատարը դառնալու Huawei քայլերը գնալով ավելի հետաքրքիր ու համարձակ են դառնում:

 

Տարիներ, անգամ ամիսներ առաջ հնար չէր լինի պատկերացնել, որ չինական որեւէ ընկերություն կարող է գրավիչ դառնալ այնպիսի մի գերաստղի համար, որի լուսանկարը իրենց գովազդներում տեղադրելու համար պայքարում են աշխարհի ամենաթանկ ու ճանաչված բրենդները: Սակայն համառ աշխատանքի եւ երազանքին նվիրված լինելու շնորհիվ ամեն ինչ հնարավոր է:

 

Եւ այսպես, ՖԻՖԱ-ի ոսկե գնդակի 5-անգամյա դափնեկիր Լեո Մեսսին այլեւս չինական Huawei ընկերության նոր դեմքն է: Մեսսին, ով հանդես է գալիս իսպանական <<Բարսելոնայում>>, վերջին երեք տարիներին եղել էր Samsung ընկերության գովազդային արշավի ներկայացուցիչը, սակայն վերջերս նա Huawei-ից այնպիսի առաջարկ է ստացել, որից հրաժարվելն անհնար է եղել:

 

Նման անսպասելի եւ հավակնոտ պայմանագրի փաստը միայն կարող է ապացուցել Huawei-ի` լավագույնը դառնալու ճանապարհին անհնարինը հնարավոր դարձնելու ռազմավարությունը:

 

Ընկերության եւ Մեսսիի միջեւ կազմված պայմանագրի ֆինանսական մասը չի հրապարակվում, սակայն համաձայն որոշ աղբյուրների, Մեսսիին ամեն ամիս վճարվելու է 8 մլն ԱՄՆ դոլար: Այդ թիվը անհամեմատ է այն թվի հետ, որը ֆուտբոլային գերաստղին վճարում էր Samsung-ը: Այդ գումարը կազմում էր ընդամենը 3 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Ստորագրված պայմանագրի առթիվ կազմակերպված ասուլիսի ժամանակ Լեո Մեսսին խոսել է երազանքների ու  դրանց իրականացնելու միակ ճանապարհի` պայքարելու մասին:  <<Լինում են դեպքեր, երբ պետք է որեւէ բան զոհաբերես առաջ շարժվելու համար, սակայն դա պետք է անել: Ժամանակ առ ժամանակ կարող է թվալ, թե այլեւս կատարելագործվելու կարիք չկա, եւ այդ դեպքում պետք է նոր նպատակներ դնել եւ շարժվել նոր ձեռքբերումների ուղղությամբ>>,- ասել է Մեսսին:

 

Հայտարարելով նոր ստորագրված պայմանագրի մասին, Huawei-ը երկարաժամկետ համագործակցության հույս է հայտնել:

 

Բջջային սարքավորումների Huawei Consumer BG տնօրեն Կեվին Հոնի խոսքով, Լեո Մեսսին կօգնի Huawei-ն մարդկանց ոգեշնչել նոր ձեռքբերումների համար եւ առաջ շարժվել: <<Մեզնից ամեն մեկը հարգում է այն ճանապարհը, որը մենք անցել ենք` որեւէ բանի հասնելու համար: Ամեն նոր դժվարություն մենք ընդունում ենք, որպես նոր հաջողության հասնելու ճանապարհ: Այս առումով Huawei-ը եւ Լիոնել Մեսսին կատարելապես համապատասխանում են միմյանց>>,- ասել է Հոն:

Ի դեպ, այս տարվա գարնանը ընկերությունը հայտարարել էր Լիոնել Մեսսիի ստորագրությամբ սահմանափակ թվաքանակով Huawei Mate 8 Messi Limited Edition սմարթֆոնի վաճառքի մասին: Ստորագրությունը գտնվում է սմարթֆոնի ետնային մասում, ընկերության տարբերանշանի անմիջապես վերեւում:

 

Թվաքանակը կազմված էր 5000 սմարթֆոնից, որոնցից ամեն մեկն ուներ բացառիկ թիվ, որը երեւում էր ետնամասի կափարիչի վրա: Huawei Mate 8 Messi Limited Edition-ի ամբողջ թվաքանակը շատ արագ էր վաճառվել, դրա մեկ հատի արժեքը շուրջ 670 ԱՄՆ դոլար էր: