Facebook Image Tracker
Huawei Kirin 970 կամ ավելի խելամիտ հնարավորություններ | Բլոգ

Huawei Kirin 970 կամ ավելի խելամիտ հնարավորություններ

 

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Huawei ընկերությունը միշտ փորձում է հանդես գալ նորարարություններով, որոնք իրարանցում են առաջացնում ժամանակակից տեխնոլոգիաների ասպարեզում։ Դրանցից մեկն այս անգամ Huawei Kirin 970 պրոցեսորն է։ Այն նոր սերնդի գերհզոր պրոցեսոր է՝ ավելի հարուստ ու խելամիտ հնարավորություններով։ Պրոցեսորի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ ստորև։

 

  

Տվյալների պահեստավորում և մարտկոցի ավելի երկար աշխատանք

Huawei Kirin 970 պրոցեսորը առանձնանում է մի շարք կարևոր հատկանիշներով, սակայն ներքոնշյալն արժանի է հատուկ ուշադրության։ Նախ և առաջ այն թույլատրում է cloud-ի արհեստական բանականությանը (AI) գործել ներքին արհեստական բանականության հետ ավելի արագ, քան երբևէ։ Այսինքն, օգտատերերը կարող են համատեղել հեռախոսի ներքին հիշողությունը պահեստավորվող հիշողության հետ՝ ունենալով միաժամանակ ավելի արագ աշխատող և ավելի շատ անձնական տվյալներ պարունակող հեռախոս։ Երկար տարիների բարեփոխումներից հետո Cloud AI-ը ստացել էր լայն կիրառություն, սակայն դեռևս անհրաժեշտ էր կատարել օգտվելու հետ կապված որոշակի բարեփոխումներ։ Նման թարմացումներից են գաղտնիությունն ու կայունությունը։ Համաձայն Huawei-ի ծրագրային մարքեթինգի փոխնախագահ Քրիստոֆ Կուտելի՝ այժմ հնարավոր կլինի ունենալ հեռախոսի մարտկոցի ավելի երկար աշխատանք, իսկ տվյալներն ավելի ապահով կլինեն, քանի որ այժմ ապահովվում է տվյաների բացարձակ գաղտնիություն։ Պահեստավորվելուց հետո տվյալներն անգամ հասանելի կլինեն օֆլայն ռեժիմում՝ առանց ինտերնետի ծախսի։ Այս պրոցեսորն առկա է Հոկտեմբերին թողարկված Huawei Mate 10 և Huawei Mate 10 Pro հեռախոսներում, որոնք աչքի են ընկնում բացառիկ պարամետրերով։

  

Մեծ արագություն և անսահմանափակ գործողություններ

Ի տարբերություն 4 միջուկանի Kirin 960-ի, որն առկա է Huawei Mate 9 և Huawei P10 հեռախոսներում, Kirin 970-ն ունի 8 միջուկանի կենտրոնական մշակիչ (CPU) և նոր սերդնի 12 միջուկանի գրաֆիկական մշակիչ (GPU)։ Ընդամենը 1 սմ2 տարածքում այն կարողանում է տեղավորել 5.5 միլիարդ տրանզիստոր։ Սա միայն խոսում է այն մասին, որ Ձեր բջջային հեռախոսը կլինի գերարագ և հնարավորինս արդյունավետ կպատասխանի Ձեր հրահանգներին։ Մի կարևոր հանգամանք ևս, Դուք կարող եք կատարել անսահմանափակ գործողություններ, քանի որ երաշխավորվում է, որ հեռախոսը չի տաքանա չափից շատ, և պարտադիր չի լինի սահմանափակել հեռախոսի աշխատանքը՝ գերտաքացումից խուսափելու համար։

  

Պատկերների ճանաչում

Kirin 970-ը կարող է րոպեում ճանաչել 2,000 պատկեր, ավելի շատ, քան նույն հնարավորություններն ունեցող այլ չիպեր։ Շնորհանդեսի ժամանակ բավական տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է այն տարբերակում բազմաթիվ առարկաներ։ Երբ ցուցադրվեց բթամատ, այն կոնկրետ չտարբերակեց, թե ինչ է, սակայն նշեց, որ դա մարդկային օրգան է։ Բացի այդ, պատկերի ճանաչումը կօգնի հարմարեցնել կարգավորումներն ու նկարելու եղանակները՝ ավելի գեղեցիկ պատկերներ ստանալու համար։ Հետևաբար, նոր պրոցեսորի շնորհիվ Դուք նաև կունենաք ավելի որակյալ նկարներ, որոնց օբյեկտիվը կնկարի գիտակցաբար։

 

Ըստ HUAWEI-ի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Յուի՝ HUAWEI-ը փորձում է խելացի սարքավորումները դարձնել բանական՝ ապահովելով լիարժեք հնարավորություններով, որոնք նպաստում են չիպերի, սարքավորումների և cloud-ի համակարգված զարգացմանը։ Այստեղ գերնպատակն է անել այնպես, որ օգտատերերը կարողանան ավելի հեշտ օգտվել և հաճույք ստանան հեռախոսից։ Kirin 970-ը պատկանում է նորարարությունների առաջին դասին, որն առանձնանում է HUAWEI սարքավորումների արհեստական բանականության (AI) հզոր հատկություններով։

 

Դե ինչ, չմոռանաք թողնել նաև Ձեր մեկնաբանությունները։