Huawei SafeCity. Բարձրացնելով համաշխարհային անվտանգությունը
Մայիսի վերջին տեղի ունեցած Critical Communications World 2017 ամենամյա կոնֆերանսի ժամանակ Huawei ընկերությունը ներկայացրել է eLTE տեխնոլոգիայի վրա հիմնված SafeCity լուծումը:
Այն ստեղծվել է Huawei-ի եւ նրա գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով եւ միտված է համաշխարհային անվտանգության բարձրացմանը: Այս ռազմավարությունն ուղղված է ոչ միայն մունիցիպալ (քաղաքային) ծառայություններին, այլեւ ամբողջ պետությունների՝ վստահելի եւ ունիվերսալ համալիր կոնվերգենտ լուծումներ եւ ծառայություններ մատուցելու համար. հիմքում անլար ցանցերն են: Լուծման հիմքում իրավապահ մարմինների համար ներառված են նաեւ տվյալների մշակման եւ պահպանման Cloud («ամպային») համակարգերը:
Ըստ Huawei ընկերության, մեծ քաղաքների տնտեսությունների արագ զարգացումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը ենթադրում է, որ մարդկանց եւ նրանց ունեցվածքի անվտանգության արդյունավետ ապահովումն ավելի ու ավելի բարդ է դառնում: Նման խնդրի առաջ են կանգնած կառավարական մարմիններն ու քաղաքային իշխանությունները՝ հատկապես զանգվածային միջոցառումների անցկացման եւ արտակարգ իրավիճակների ժամանակ: Նշվում է, որ ռադիոկապի ավանդական նեղագիծ ձայնային ցանցերն արդեն ի վիճակի չեն բավարարել այն պահանջները, որոնք որ պետք է ունենան ապագայի ցանցերը:
Եւ ահա Huawei ընկերության eLTE SafeCity-ն օգնում է լուծել այդ խնդիրը՝ ներկայացնելով լայնագիծ հավելվածներ, մոբայլ տարբերակով տեսածառայություն, տվյալների անլար փոխանցում եւ այլ օգտակար հավելումներ:
eLTE SafeCity-ն ունի չորս հիմնական գործառույթներ, որոնք ապահովում են համապարփակ ծառայություններ. քաղաքային անվտանգության տեսանկյունից խնդիրը հասկանալու եւ տեսնելու համակարգված ու երաշխավորված հնարավորություն, միացում, ճկունություն եւ ճշգրտություն:
Ընդհանրապես, առավելությունները բազմազան են. օրինակ՝ Huawei eLTE-Licensed լուծումը թույլ է տալիս դինամիկ պայմաններում ապահովել տեսաազդաշանի փոխանցումը մինչեւ 120կմ/ժ արագությամբ: Կապի եւ արտակարգ իրավիճակների կառավարման Huawei eLTE Rapid լուծումը հեշտությամբ կարող է գործարկվել ընդամենը 15 րոպեի ընթացքում: Դա լուծումը օպտիմալ է դարձնում անվտանգության համակարգերի, բնական աղետների ժամանակ օժանդակող ծառայությունների, ինչպես նաեւ սահմանային, փրկարարական, շտապ վերանորոգման ծառայությունների համար: eLTE-U լուծումը երաշխավորում է տվյալների ապահով եւ վստահելի փոխանցում:
«Լայնագիծ trunking-ը որակվել է որպես հասարակական կարգի պահպանման ոլորտի թվայնացման եւ ինֆորմատիզացիայի ճիշտ ճանապարհ: Դրա հավելվածները հասանելի են, եւ կոմերցիոն եղանակով ներդրվում են մեծ ծավալներով:
2017-ի առաջին քարորդի վերջում eLTE-ն ներդրվել է 57 երկրների ավելի քան 150 ցանցերում: Մենք այժմ մեր գործընկերների հետ ներկայացնում ենք eLTE SafeCity լուծումը՝ հիմնված 3GPP եւ B-TrunC չափորոշիչների վրա: Այն ունի զարգացման պլան՝ ճանապարհային քարտեզ, ինչի շնորհիվ արժանի է երկարաժամկետ ներդրումների»,- կոնֆերանսում հայտարարել էր Enterprise Wireless Business, Huawei ընկերության ներկայացուցիչ Պեն Ցզանխուան (Peng Jianhua):