5G ցանցին սպասելիս. Huawei-ը նոր տեխնոլոգիայի մշակման ավանգարդում
Աշխարհը կանգ չի առնում տեխնոլոգիական նոր զարգացումների վրա, տեխնոլոգիական առաջընթացն այդ զարգացումների կարեւոր նախապայամններից է, եւ մինչ մարդկությունը «սովորում» է իրենց մատուցված նորարարություններին, հերթում են հայտնվում արդեն նորերը:
4G ցանցը վերջին նորություններից է, որը դեռ ոչ բոլոր երկրներում է կիրառվում, բայց չնայած դրան, արդեն դրվել են 5G ցանց ստեղծելու հիմքերը:
Եւ ո՞վ է այդ քայլի առաջամարտիկը. իհարկե Huawei ընկերությունը:
Ինչպես նշեցինք, Huawei ընկերությունն այս հարցում առաջատարն է, որը ահռելի ծավալների ներդրումներ է անում այս տեխնոլոգիայի մշակման համար:
Huawei ընկերության ներկայացուցիչներից Eric Xu-ն օրինակ, այդ առիթով հայտարարել էր, որ իրենց ընկերությունները 600 մլն դոլար է ներդնելու` անլար ցանցի այնպիսի տեխնոլոգիաների ստեղծման համար, որը հնարավորություն կտա հասնել տվյալների փոխանցման ավելի քան 10 Գբիտ/վ արագության:
5G ցանցի գործարկումը նախատեսում է սկսել արդեն 2020 թվականին, այսինքն, ժամանակը սուղ է, այդ պատճառով էլ աշխարհի խոշոր ընկերությունները, այդ թվում եւ առաջին հերթին Huawei-ը, ձեռքերը ծալած չեն նստում:
Օրինակ 2015 թվականից Huawei-ը` ճապոնական NTT docomo ընկերության հետ մեկտեղ դաշտային պայմաններում իրականացրել են 5G ցանցի փորձարկում:
Փորձարկումների ժամանակ 6ԳԳց-ից ցածր հաճախականություն կիրառելու պայմաններում հնարավոր եղավ հասնել տվյալների փոխանցման ապշեցուցիչ արագության` 3,6 Գբիտ/վ:
Այդ փորձարկման կարեւորությունն այն էր, որ այդ հաճախականությունները կարող են կիրառվել առկա պայմաններում, այն դեպքում, երբ այլ ընկերություններ, (ինչպիսիք են Nokia-ն, Samsung-ը) կիրառել են այնպիսի հաճախականություններ, որոնք նոր ենթակառուցվածքներ են պահանջում:
Չինա-ճապոնական ընկերությունների ներկայացուցիչները ակնկալում են ամեն փորձարկման ժամանակ նոր` ավելի բարձր արդյունքների հասնել:
Huawei ընկերության տնօրեններից Վեն Տունն այդ առիթով հայտարարել էր, որ փորձարկումների արդյունքնները արագության աճ են գրանցում, ինչը խոսում է այն մասին, որ Huawei ընկերությունը ճիշտ ուղու վրա է:
«Վստահ եմ, որ մեր նվաճումները հիմք են դառնալու գիտա-տեխնիկական ինովացիոն բացահայտումների համար, հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք մեր հետախոզոտությունները` 5G տեխնոլոգիաների ոլորտում»,- հայտարարել է նա:
Ըստ պաշտոնական փաստաթղթերի, 5G ցանցի արագությունը պետք է հասնի 20 Գբիտ/վ-ի:
Ի դեպ, չնայած առանձին հետազոտություններին, Huawei-ը նաեւ միասին աշխատելու առաջարկներ է արել:
2016-ի սեպտեմբերին Բելգիայում կայացել էր FT-ETNO գագաթնաժողովը, որը կազմակերպել էին Financial Times-ն ու ETNO-ն` կապի եվրոպական օպերատորների ասոցացիան: Հենց այդ գագաթնաժողովի ժամանակ էլ Huawei ընկերության ներկայացուցիչները հանդես եկան ուշագրավ առաջարկով: Ըստ այդմ, կապի միջոցների աշխարհի բոլոր խոշոր արտադրողները պետք է միավորվեն` նոր տեխնոլոգիաների հետազոտման եւ մշակման հարցում, եւ համատեղ ուժերով մշակեն միասնական չափորոշիչ` 5G-ն:
Հաամատեղ ջանքերը թույլ կտան ընտրել բոլորի համար միասնական դիապազոն, որը պետք է ամրագրվի համաշխարհային մակարդակի պայմանագրով: Ջանքերը համատեղումը նաեւ թույլ կտա աշխարհի խոշոր արտադրող ընկերություններին կրճատել այդ նպատակով առանձին արվող ծախսերը եւ տնտեսել:
Մինչ այդ, սակայն, ինչպես նշեցինք, Huawei-ը շարունակում է առանձին ներդրումներ կատարել այս նոր տեխնոլոգիայի մշակման համար:
Չինական ընկերությունը նախատեսում է այդ նպատակներով` մինչեւ 2020 թվականը ներդնել նաեւ ավելի քան 75 մլն եվրո. այդ ծրագրի շրջանակնեերում ընկերությունը երեք բաց լաբորատորիա պետք է գործարկի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Իտալիայում:
Զուգահեռաբար Huawei-ը շարունակում է կապի տարբեր օպերատորների հետ համատեղ ծրագրեր իրականացնել աշխարհի տարբեր երկրներում` նոր ցանցի ներդրմանը նախապատրաստվելու համար:
Ի վերջո, 2020 թվականը սարերի հետեւում չէ. ընդամենը երեք տարի հետո մենք ականատես կլինեն արագության նոր` այնպիսի որակի, որի մասին տարիներ առաջ չէինք էլ կարող երազել: Ու մինչ մենք կհասցնենք վարժվել նոր տեխնոլոգիային, հերթում կլինի արդեն 6G-ն. սրա գործարկումը նախատեսում է մեկնարկել 2025-ին:
Հավանեցի՞ր նյութը՝ կիսվիր քո կարծիքներով ։)