Facebook Image Tracker
Mate 20
Mate 20
    •6.53" TFT LCD FHD+ 2244 x 1080
    •EMUI 9.0
    •4 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    •NM card: մինչև 256 ԳԲ
    •Եռակի Leica տեսախցիկ 12 + 16 + 8 Մպ, Դիմային տեսախցիկ 24 Մպ
    •Առաջնային SIM Card` 2G, 3G, 4G, Երկրորդային SIM Card` 2G, 3G, 4G
    •GPS / AGPS / Glonass / BeiDou / Galileo
    •Kirin 980
    •4000 մԱ/ժ
    •Կեսգիշերային կապույտ, Մթնշաղ, Սև
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Mate 20
    Մշակված Leica-ի հետ համատեղ:
    HUAWEI Mate 20
  • Բարձրագույն ինտելեկտի դարաշրջան
    Նուրբ դիզայն, ինովացիոն լուծումներ և գերազանց կատարողականություն. այս ամենը վերաբերում է HUAWEI Mate 20 սմարթֆոնին: Առանց շրջանակի էկրանը հստակ արտացոլում է պատկերները ամբողջ հմայքով, իսկ հզոր պրոցեսորը բացում է հնարավորությունների նոր ուղի:
    Higher intelligence
  • Եզակի դիզայն, երբ միախառնվում են էստեթիկան և ինովացիան
    Եռակի Leica տեսախցիկը լուսարձակման (flash) հետ համաչափորեն տեղակայված է սմարթֆոնի իրանի հետին հատվածի կենտրոնական մասում: Այս լուծումը առանձնացնում է Mate դասի սմարթֆոնների անհատական դիզայնը: Բացահայտեք շրջապատող աշխարհը HUAWEI Mate 20 տեսախցիկի պատուհանից:
    iconic design
  • Առանց շրջանակի ամբողջական էկրան, անսահման հնարավորություններ
    Ընկղմվեք տեսողական վառ զգացողությունների աշխարհի մեջ HUAWEI Mate 20 սմարթֆոնի առանց շրջանակի էկրանի շնորհիվ, որը զբաղեցնում է սմարթֆոնի գրեթե ամբողջ առաջնային հատվածը: Ապահովում է պատկերների հստակություն և հարուստ գունային գամմա: Բացահայտեք աշխարհը որակյալ և գունագեղ պատկերների միջոցով:
    Full screen display
  • Բնությունից ոգեշնչված դիզայն
    Ոգեշնչված բնության հարուստ գույներով՝ HUAWEI Mate 20 սմարթֆոնը ներկայանում է չորս գեղեցիկ գույներով: Կեսգիշերային կապույտ և զմրուխտե կանաչ գույների դեպքում լույսը գեղեցիկ ձևով արտացոլվում է սմարթֆոնի իրանի վրա՝ ստեղծելով յուրահատուկ փայլուն օպտիկական էֆեկտ: Հետևի վահանակի ապակե հատուկ հյուսվածքի շնորհիվ այն չի սայթաքում ձեռքից և մատնահետքեր չի թողնում:
    light
  • Սիմֆոնիան Ձեր ձեռքում
    Նուրբ և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ սմարթֆոնը հարմարավետ և թեթև է ձեռքում պահելու համար:
    Ergonomic design
  • Արհեստական ինտելեկտով հագեցած հզոր պրոցեսոր: HUAWEI սարքերի մեջ առաջին 7 նանոմետրանոց պրոցեսոր
    Առաջադեմ Kirin 980 պրոցեսորը բարձրացնում է կատարողականությունը էներգիայի սպառման նվազեցման շնորհիվ: Նեյրոմոդուլներից մեկը, արհեստական ինտելեկտի օգնությամբ, զբաղվում է վերոնշյալ ֆունկցիաներով, իսկ երկրորդը ուղղված է բացառապես կատարողականության բարձրացմանը և օպտիմալացմանը: Կենտրոնական պրոցեսորի կատարողականության բարելավում 75%-ով, կենտրոնական պրոցեսորի էներգիայի սպառման նվազեցում 58%-ով, գրաֆիկական պրոցեսորի կատարողականության բարելավում 46%-ով, գրաֆիկական պրոցեսորի էներգիայի սպառման նվազեցում 178%-ով:
    Powerful processor
  • Արհեստական ինտելեկտով հզոր պրոցեսոր, բարձր էֆեկտիվություն
    Երկարատև աշխատող մարտկոցը Mate դասի սմարթֆոնների խորհրդանիշն է: Հիմնվելով արհեստական ինտելեկտի վրա՝ 4000 մԱ/ժ մարտկոցի և էներգիայի սպառման օպտիմալացման համակարգի շնորհիվ, մարտկոցի լիցքավորումը կբավականացնի ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար:
    AI-powered Endurance
  • Հզոր և հուսալի մարտկոց
    HUAWEI SuperCharge արագ լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ, վավերացված TÜV Safety-ի կողմից, սմարթֆոնը 30 րոպեում կվերալիցքավորվի մինչև 58%: Արագ, հուսալի և հարմարավետ:
    HUAWEI SuperCharge
  • Եռակի Leica տեսախցիկ
    Բացահայտեք Ձեր ստեղծագործական ներուժը
    Leica Triple Camera
  • Նոր եռակի Leica տեսախցիկ
    Շնորհիվ նոր եռակի Leica տեսախցիկի, որը աշխատում է արհեստական ինտելեկտի հիմքի վրա, լուսանկարները կարողանում են հաղորդել կյանքի ամբողջ գեղեցկությունը: 12 ՄՊ հիմնական գունավոր օբյեկտիվը որսում է նույնիսկ ամենափոքր դետալները նկարների մեջ: 8 ՄՊ տեսապակին, օպտիկական խոշորացման շնորհիվ, թույլ է տալիս լուսանկարել հեռու գտնվող առարկաները: Իսկ 16 ՄՊ Leica ուլտրա լայն անկյունով ոսպնյակը իդեալական է լանդշաֆտների և մակրո լուսանկարների համար:
    AI powered camera
  • Ընդլայնեք Ձեր հորիզոնները
    Թույլ մի տվեք, որ տեսախցիկը սահմանափակի Ձեր տեսադաշտը: Leica ուլտրա լայն անկյունով ոսպնյակի շնորհիվ Դուք կկարողանաք որսալ որքան հնարավոր է շատ դետալներ նույնիսկ սահմանափակ տարածության մեջ:
    Leica Ultra Wide Angle Lens
  • Ավելի մոտ
    Բացահայտեք մակրո լուսանկարչությունը: Եռակի Leica տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել օբյեկտները չափազանց մոտ հեռավորությունից (մինչև 2,5 սմ): Նայեք աշխարհին նորովի:
    Close-up shots with Leica
  • Լուսանկարչություն՝ հիմնվելով Արհեստական ինտելեկտի վրա
    Տեսախցիկի կատարելագործված յուրաքանչյուր ալգորիթմ կարող է ճանաչել տեսարանը և առարկաները լուսանկարելու ընթացքում: Արհեստական ինտելեկտը կարող է ճանաչել 25 կատեգորիայի 1500-ից ավելի սցենարներ: Մեքենայական ուսուցման (machine learning) օգտագործման շնորհիվ՝ բոլոր լուսանկարների դեպքում արհեստական ինտելեկտը ավտոմատ կերպով կարգավորում է լուսավորությունը, գունային էֆեկտները և կոնտրաստը:
    AI-Painting Photography
  • Հստակ պատկերներ առանց շտատիվի
    Գիշերային ռեժիմում նկարելիս օգտագործվում է պատկերի ստաբիլիզացման կատարելագործված տեխնոլոգիան, որը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա: Այն թույլ է տալիս առանց շտատիվի ստանալ հստակ պատկերներ ցածր լուսավորության ներքո: Գիշերային ռեժիմը նաև ապահովում է պատկերի հավասարակշիռ կոնտրաստները: Այս ամենի շնորհիվ ցանկացած իրավիճակում Դուք կստանաք բարձր որակի լուսանկարներ:
    Image Stabilization
  • Բացահայտեք Ձեր ռեժիսորական տաղանդը
    Ստեղծեք տրամադրություն գույների միջոցով: Ֆիլմերում գույները օգնում են ստեղծել զգայական կապ լսարանի հետ: Լուսանկարելու ընթացքում օգտագործեք բազմազան ֆիլտրեր լուսանկարներին հատուկ էֆեկտ հաղորդելու համար: Դիմանկարի ռեժիմում արհեստական ինտելեկտը տեսարանի մեջ ճանաչում է մարդուն և կարողանում է հետին պլանը դարձնել սև և սպիտակ՝ այսպիսով ստեղծելով կինոմատոգրաֆիական իրականություն:
    AI Cinematography
  • Ռեժիսորական մոտեցում
    Արհեստական ինտելեկտով աշխատող վիդեո խմբագրիչը (video editor) ճանաչում է դեմքերը և ստեղծում է անհատական տեսացանկեր յուրաքանչյուրի համար, այսպիսով խնայելով Ձեր եռանդն ու ժամանակը և Ձեր փոխարեն մշակելով վիդեոները: Լավագույն պահերը Ձեր սիրելիների հետ կիսելը ավելի հեշտ է դարձել:
    Al video editor
  • Արհեստական ինտելեկտով կառավարվող Ֆիլմի ռեժիմ
    HUAWEI Mate 20 -ն ունի ֆիլմերի համար ավանդական էկրանի կողմերի 21:9 հարաբերակցություն, որը թույլ է տալիս ֆիլմերին նման վիդեոներ ստանալ: Այն նաև ունի HDR ֆունկցիա, որը իրական ժամանակում, արհեստական ինտելեկտի միջոցով, վիդեոն դարձնում է ավելի հստակ և որակյալ:
    Al Cinema Mode
  • EMUI 9.0. Թող նորագույն տեխնոլոգիաները դառնան Ձեր կյանքի լիարժեք մասը
    Բացահայտեք աշխարհը HUAWEI Mate 20 սմարթֆոնի և նոր EMUI 9.0-ի միջոցով: Օպտիմալացված ինտերֆեյսը առավելագույնս պարզեցված էլեմենտների շնորհիվ, կապահովի սմարթֆոնի ավելի էֆեկտիվ և սահուն աշխատանքը:
    EMUI 9.0
  • Խելացի գնումներ
    Տեղեկատվություն գտնելու համար բավական է մեկ հպումը: Սեղմեք և մի փոքր երկար պահեք ինչ-որ առարկայի վրա և լավագույն օնլայն խանութների հղումները այդ ապրանքով կհատնվեն Ձեր էկրանին: Կատարեք գնումները արագ և պարզ:
    Smart Shopping
  • Անլար ցուցադրություն
    Մոռացեք լարերի մասին: HUAWEI Mate 20 սմարթֆոնի օգնությամբ Դուք կարող եք տեղափոխել Ձեր պրեզենտացիաները, խաղերը և վիդեոները մեծ էկրանի վրա: Համակարգչային ռեժիմի ժամանակ զանգերի և հաղորդագրությունների մասին ծանուցումները մեծ էկրանի վրա չեն ցուցադրվի: Այսպիսով Ձեր տվյալների գաղտնիության մասին կարող եք չանհանգստանալ:
    Wireless Projecting
  • Nano հիշողության քարտ
    Նորարարական լուծում սմարթֆոնների հիշողության համար: Աշխարհի առաջին NM Card-ը, որը 45%-ով փոքր է Micro SD քարտից և գտնվում է Nano SIM քարտի հետ նույն բլոկում: Ընտրեք 256 ԳԲ NM Card-ը և վայելեք լայնամասշտաբ հիշողությունը՝ փոխանցման բարձր արագությամբ:
    Nano Memory Card
  • Աքսեսուարներ նախագծված հատուկ Ձեզ համար
    Ընդգծեք Ձեր անհատականությունը: Որակյալ պատյանները նախատեսված են սմարթֆոնը տարբեր իրավիճակներում և պայմաններում օգտագործելու համար: Նրանց հետ HUAWEI Mate 20-ը իրապես կդառնա Ձեր հուսալի ուղեկիցը:
    Accessories for Mate 20
  • Տեխնիկական տվյալներ