Band 2 Pro
5 ATM | GPS | Վազքի մարզիչ | TruSleep
ՈՃ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Ոճը և հարմարավետությունը միասին վկայում են որակյալ տեխնիկայի մասին: HUAWEI Band 2 Pro թևնոցը իր պրակտիկ կառուցվածքով հիանալի նայվում է Ձեր դաստակի վրա՝ լրացնելով Ձեր ոճը: HUAWEI Band 2 Pro թևնոցի հետ Դուք կզգաք Ձեզ ոճային և հարմարավետ՝ միաժամանակ հաղթահարելով բոլոր մարտահրավերները:
ՆՈՒՐԲ ԴԻԶԱՅՆ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Սարքը թեթև է` պատրաստված չժանգոտվող պողպատից: Այն ունի ժամանակակից, ունիվերսալ դիզայն և բարձր կատարողականություն: Անկախ նրանից Դուք կլինեք խնջույքի, թե սպորտով կզբաղվեք՝ HUAWEI Band 2 Pro-ն հիանալի լրացում կլինի Ձեր ոճին:
ՎԱՌ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ
HUAWEI Band 2 Pro-ն կընդգծի Ձեր յուրահատուկ ոճը: Այս ունիվերսալ ֆիթնես-թևնոցը կլրացնի ցանկացած կերպար՝ անկախ ոճից: Վառ գույներ, յուրահատուկ տեսք և հարմարավետություն ցանկացած առիթի դեպքում:
ԱՆՍԱՀՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորասուզվեք ավելի խորը և հեռուն անսահման հնարավորությունների շնորհիվ: HUAWEI Band 2 Pro-ն նախագծված է նույնիսկ 50մ խորության ջրի ճնշմանը դիմադրելու համար: Այն կարելի է կրել խոնավ միջավայրում, անձրևի տակ և չհանել նույնիսկ լողավազանում: Այն ընդլայնում է ձեր հնարավորությունների սահմանները:
GPS ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
Ներդրված GPS ընդունիչը թույլ է տալիս հստակ որոշել Ձեր շարժման ուղղությունը, հեռավորությունը և արագությունը: Այժմ ոչինչ չի կարող սահմանափակել Ձեր ազատությունը:
ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉԸ
HUAWEI Band 2 Pro-ն ոչ միայն տրամադրում է լիարժեք և ճշգրիտ ինֆորմացիա մարզման մասին (զարկերակ, տեմպ, հեռավորություն, արագություն և ուղղություն), այն նաեւ ունի շարժման վերլուծության պրոֆեսիոնալ ալգորիթմ, որը թույլ է տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությանը գիտական մոտեցում ցուցաբերել:
ԶԱՐԿԵՐԱԿԻ ԱՆԴԱԴԱՐ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
HUAWEI Band 2 Pro թևնոցի սրտի զարկերակի անդադար մոնիթորինգի ֆունկցիայի շնորհիվ Դուք կարող էք արդյունավետ կերպով պլանավորել Ձեր մարզումները և վարժությունները: Սպորտով զբաղվելիս HUAWEI Band 2 Pro-ն շարունակաբար վերահսկում է Ձեր սրտի զարկերը ամբողջ օրվա ընթացքում:
ԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՎԱԶՔԻՆ
Թևնոցը կարգավորվում է հատուկ Ձեր սպորտային ծանրաբեռնվածության կարիքների հիման վրա: FirstBeat ալգորիթմը ֆիքսում է Ձեր վազքի ձևը և համապատասխանաբար ստեղծում մարզումների օպտիմալ ծրագիր՝ ուղղված ծանրաբեռնվածության աստիճանական ավելացմանը:
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ
HUAWEI Band 2 Pro թևնոցի շնչառական հրահանգները կօգնեն Ձեզ կենտրոնանալ: Հետևեք էկրանի անիմացիոն հրահանգներին, շնչեք համաչափ, ապրեք հարմոնիայի մեջ ինքներդ Ձեզ և շրջապատող աշխարհի հետ: Այս ֆունկցիան օգնում է կարգավորել շնչառությունը և հասնել գերազանց արդյունքների ինչպես սպորտում, այնպես էլ առօրյա կյանքում:
ԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՔՆԻ ՎԵՐԱՀՍԿԱՄՆԸ
Հետևելով Ձեր քնի տարբեր փուլերին (թեթև, խորը, արագ)` HUAWEI Band 2 Pro-ն տրամադրում է Ձեզ քնի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի Ձեր քունը դարձնել իրապես խորը և առողջ: Համադրելով ֆիթնես-թևնոցը HUAWEI Health հավելվածի հետ և օգտագործելով TruSleep տեխնոլոգիան (վավերացված «Բեթ Իսրայել» բշժկական կենտրոնի դինամիկ բիոմարկերների ուսումնասիրության կենտրոնի կողմից: «Բեթ Իսրայելը» հանդիսանում է Հարվարդի բժշկական դպրոցի գլխավոր ուսումնական հոսպիտալը)` Դուք հեշտությամբ կարող եք վերահսկել Ձեր քունը և օգտվել առաջարկվող խորհուրդներից, որոնք կօգնեն բարելավել այն:
ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
HUAWEI Band 2 Pro թևնոցի և HUAWEI սմարթֆոնի համադրության դեպքում Դուք բաց չեք թողնի ոչ մի զանգ, ծանուցում, կամ կարևոր հաղորդագրություն: Միշտ եղեք կապի մեջ: **Տվյալ սարքը չի համարվում բժշկական սարքավորում: Այն չի կարելի օգտագործել որպես բժշկական դիագնոստիկ սարք: Տրամադրված բոլոր տվյալները ունեն զուտ տեղեկատվական բնույթ: