Hasselblad տեսախցիկային համակարգ
OnePlus-ի և Hasselblad-ի հետ համատեղ մշակված Hasselblad առաջատար ֆոտոխցիկն ունի ոլորտի առաջատար բջջային լուսանկարչական նորարարությունները: Այն նախատեսված է յուրաքանչյուր իրավիճակի համար, ստացեք անմոռանալի տեսարանների նկարներ առանց ջանքերի: OnePlus 9 -ի հետ կունենաք լավագույն լուսանկարները: Այն ունի 48 ՄՊ հիմնական տեսախցիկ, 50 ՄՊ ուլտրա-լայն տեսախցիկ և մոնոխրոմ ոսպնյակներ:
Բնական գույներ՝ Hasselblad -ով
Hasselblad ֆոտոխցիկը OnePlus սմարթֆոնին տալիս է անզուգական գունային գամմա: Գույները չափազանց բնական են, կարող եք վայելեք աներևակայելի բնական գույներ, ինչպես նաև մաշկի երանգի ամենաբնական գույները:
Hasselblad Pro ռեժիմ
Այս ռեժիմը հատկապես լուսանկարել սիրողների համար է՝ հզոր Hasselblad Pro ռեժիմն ապահովում է հեշտ կառավարում և պատկերի կարգավորումներ:
Գիշերային լուսանկարչության ռեժիմ
Նկարեք ցնցող կադրեր և տպավորիչ գիշերային տեսարաններ՝ ցածր լույսի ներքո:Գիշերային լանդշաֆտի ռեժիմը բարելավում է պատկերի որակը և գույները՝ արհեստական բանականության շնորհիվ:
Միացրե՛ք Գրավե՛ք Ստեղծե՛ք
Կենդանացրեք անմոռանալի պահերը ցնցող տեսանյութերով: Լուսանկարեք ամենը անթերի, սահուն և հիպերիրատեսական 8K-ով: Ստացեք պրոֆեսիոնալ մակարդակի կինեմատոգրաֆիկ գլուխգործոցներ՝ հեշտ կառավարմամբ և անհավանական էֆեկտներով:
Նախագծված է արագության համար
OnePlus-ի «արագ և սահուն» ինտերֆեյսը խորհրդանշում է մեր Never Settle ոգին: Այն ունի երբևէ եղած ամենաարագ 5G-ն, գերհզոր Snapdragon™ 888 պրոցեսոր և հաջորդ սերնդի RAM:
Միշտ սառը պահող համակարգ՝ անընդմեջ օգտագործման համար
OnePlus Cool Play -ը հատուկ մշակված, բազմաշերտ հովացման համակարգ է: Հաստ գրաֆիտային շերտերը և ավելի մեծ գոլորշիների խցիկը թույլ է տալիս արդյունավետորեն հեռացնել ջերմությունը հիմնական ջերմային բաղադրիչներից: Վայելեք արագ, սահուն և զով աշխատանք՝ նույնիսկ երբ խաղում եք:
Խաղեր խաղալու հզորություն
Fluid AMOLED 120 Հց տեխնոլոգիան ապահովում է չափազանց սահուն խաղ՝ յուրաքանչյուր կադրում: Այն ունի առաջնակարգ Snapdragon™ 888 համակարգ, օպտիմիզացված խաղային ռեժիմ՝ ավելի սահուն ու անխափան խաղեր խաղալու համար: OnePlus-ով խաղացողները երբեք չեն պարտվում:
Warp Charge 65T
Warp Charge 65T-ը լիցքավորման ամենաառաջադեմ լուծումն է, որը մեկ օրվա էներգիան ապահովում է 15 րոպեում:
120 Հց հեղուկ էկրան
OnePlus 9-ի 6,55 դյույմանոց Fluid AMOLED Display11-ն առաջարկում է չափազանց սահուն գործողություններ յուրաքանչյուր կադրում: Այն ունի գույների բարձր ճշգրտություն: