120 Հց արագությամբ էկրան
OnePlus 8T- ի 6.55 դյույմ AMOLED էկրանը գերազանցում է յուրաքանչյուր շրջանակում: 120 Հց էկրան՝ սահուն սքրոլի համար:
Գույների չափազանց ճշգրտություն
Ի՞նչով է մեր էկրանը առանձնահատուկ համաշխարհային մակարդակով: Սմարթֆոնն ունի գույների չափազանց ճշգրտություն, որի շնորհիվ յուրաքանչյուր խաղ, ֆիլմ փայլում է և յուրաքանչյուր լուսանկար կարծես կենդանանում է: Իսկ HDR 10+ -ի նուրբ գրադիենտներով պատկերներն ավելի հստակ և հրապուրիչ են:
Նոր սերնդի խաղեր՝ OnePlus 8T -ում
Փորձեք համակարգչային խաղերը բջջայինի վրա և վայելեք դրանց ընթացքը՝ երկար ու անխափան:
Լիցքավորման ամենաարագ լուծումը
4500 մԱ/ժ հզոր մարտկոցը ապահովում է բջջայինի ամբողջ օրվա էներգիան: Բայց արագությունը նույնպես կարևոր է: Ահա թե ինչու Warp Charge 65 -ը մեր լիցքավորման երբևէ ամենաարագ լուծումն է: Լիցքավորում՝ ընդամենը 15 րոպեում:
Ավելի արագ և հզոր, քան երբևէ
Առաջատար Qualcomm® Snapdragon ™ 865 –ը յուրաքանչյուր առաջադրանքի համար ապահովում է գերարագ ընթացք: Օպտիմիզացված կատարողականություն լուսանկարչության և խաղերի համար: Զբաղվեք այն ամենով, ինչ սիրում եք՝ ավելի կարճ ժամանակում:
Ապագան 5G է: Բարի գալուստ ապագա
5G -ով կարող եք ներբեռնել մեկ HD ֆիլմ ընդամենը 6 վայրկյանում: Դա 100 անգամ ավելի արագ է, քան 4G -ն: Փաստորեն, ամեն ինչ շատ ավելի արագ է՝ ֆիլմեր դիտելու, Spotify գրադարան և և խաղեր ներբեռնելու համար: Այսպիսով, ամեն ամիս գրեթե մեկ օր կխնայեք:
Պահպանում է սառնություն թե՛ դրսից, թե ներսից
Խաղային դասի հովացման համակարգը սմարթֆոնը պահում է զով, նույնիսկ երբ այն անդադար օգտագործվում է: Կարող եք խաղեր խաղալ, դիտել 4K ֆիլմեր և ուղիղ հեռարձակումներ՝ առանց տաքացման մասին մտածելու:
Հիանալի հնչեղություն
Dolby Atmos -ի 3D ձայնային աջակցությամբ վայելեք ձեր սիրելի ֆիլմերը, ուր էլ որ լինեք՝ հզոր երկակի ստերեո բարձրախոսներով:
Խաղեր խաղալը ավելի քան լուրջ է
Նախագծված հատուկ խաղամոլների համար. համալրեք ձեր սմարթֆոնը խաղային նոր գործիքներով, որոնք ունեն Mis-touch Prevention և թարմացված ծանուցումների վերահսկում: Ներբեռնեք ձեր ցանկացած խաղը Fnatic Mode -ով, Screen Recorder -ով, Floating Window -ով (սոցիալական մեդիայի համար 10):
Հիասքանչ դիզայն
OnePlus 8T-ն ունի մանրակրկիտ մշակված բարակ ուրվագծեր, որոնք ստեղծում են կատարյալ շրջանակ: Սմարթֆոնի հիասքանչ էկրանը աչքերի համար իրական հաճույք է:
Ժպտալու պատճառներից մեկը
Բարձրորակ 48 ՄՊ տեսախցիկով կարող եք ֆիքսել յուրաքանչյուր պահ: Այն կատարյալ է թե՛ ներսում, թե՛ դրսում լուսանկարվելու համար: Այժմ կարող եք ստանալ պրոֆեսիոնալ լուսանկարներ և ուլտրա-հստակ վիդեոներ:
Գիշերային լանդշաֆտի ռեժիմ
Նույնիսկ սկսնակները կարող են տպավորիչ կադրեր նկարել թույլ լուսավորության պայմաններում: Գիշերային լանդշաֆտի ռեժիմը խելացիորեն ֆիքսում է անհավատալի տեսարաններ`բարձր հստակությամբ, ավելի քիչ մշուշոտությամբ և գույնի ավելի ճշգրիտ վերարտադրմամբ:
Լույսեր, տեսախցիկ, OnePlus 8T
Նկարահանեք և խմբագրեք տպավորիչ 4K տեսանյութեր 60 կ / վ արագությամբ՝ պրոֆեսիոնալ կերպով: Իսկ վիդեոյի բոքեհ էֆեկտը տեսարաններին կտա ավելի թարմ ու յուրահատուկ տեսք: Կարող եք նկարել նաև կինեմատոգրաֆիական կադրեր՝ օգտագործելով Super Stable գործառույթը:
Ընդլայնեք ձեր հորիզոնը մեկ հպումով
Յուրաքանչյուր նկար մի պատմություն է: Լուսանկարեք ձեր 123 ° լայն անկյունագծով և 16 ՄՊ տեսախցիկով՝ հսկայական տեսարաններից մինչև խմբային լուսանկարներ:
Ունեցեք կատարյալ սելֆիներ
Ունեցեք կատարյալ սելֆիներ՝ շնորհիվ Էլեկտրոնային պատկերի կայունացման տեխնոլոգիայի (EIS): 16 ՄՊ դիմային տեսախցիկը դինամիկ կերպով նվազեցնում է տեսախցիկի ցնցումները՝ ավելի պարզ ու մաքուր տեսանյութերի համար:
OxygenOS 11
Այն հիմնված է Android 11 -ի վրա: Ունի նոր վիզուալ դիզայն (Weather app, Launcher, Gallery, Notes): Նոր դասավորություն՝ մեկ ձեռքով ավելի հարմարավետ աշխատելու համար: Իսկ New Gallery գործառույթը ստեղծում է շաբաթական պատմություն՝ հիմնված ձեր լուսանկարների և տեսանյութերի վրա:
Էկրանը միշտ միացված
Ժամի տեղեկատվությունը հայտնվում է, նույնիսկ երբ Ձեր OnePlus սմարթֆոնը անջատված է: Այն շատ հեշտ է օգտագործել: Ընտրեք ձեր նախընտրածը՝ ստանդարտ ժամացույցներից մինչև նոր սմարթ դիզայն, ինչպիսիք են Bitmoji, Insight և Canvas:
Magazine-Look պատկերասրահ
Ոգեշնչված ամսագրերի դասական դիզայնից՝ ստացեք ձեր նկարների և տեսանյութերի անհատականացված հավաքածուներ՝ նոր տպավորիչ դասավորությամբ: