Խաղային ստեղնաշար
                            Արագ արձագանքման կիսամեխանիկական խաղային ստեղնաշար: Այն ունի դիմացկուն կիսամեխանիկական ստեղներ՝ չափազանց արագ մուտքագրելու համար: Յուրաքանչյուր ստեղն կարելի է ծրագրավորել առանձին (խաղային ծրագրակազմով): Ստեղնաշարն ունի 4 լրացուցիչ մակրո ստեղներ “on-the-fly" ձայնագրմամբ։ Մակրո ձայնագրումը հնարավոր է նաև առանց ծրագրակազմի:
                         
                        
                    
                                        
                        
                            RGB գույներ և ռեժիմներ
                            RGB գույներով ստեղնային լուսավորությունը կարող է միացվել / անջատվել: Այն ունի գիշերային տեսողության ռեժիմ․ ապահովում է լիարժեք տեսանելիություն նույնիսկ մթության մեջ ՝ լուսավորված ստեղների շնորհիվ: Ստեղնաշարն ունի նաև աղմուկին արձագանքելու ռեժիմ. լուսավորության ռեժիմ, որն արձագանքում է շրջակա միջավայրի տարբեր աղմուկներին: