Առկայծելով լույսի տակ
HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի իրանի առանձնահատուկ եզրագիծը նրան առանձնացնում է բոլորից։ Իրանի փայլող մակերեսը հաճելի է դիչելիս և հարթ է, ինչպես մետաքսը։
Առանց շրջանակի Ultra FullView էկրան
6.59” HUAWEI Ultra FullView առանց շրջանակի էկրանն ապահովում է հնարավորինս լայն տեսանելիությունը։ Շրջանակների գրեթե լիակատար բացակայության շնորհիվ Դուք կվայելեք յուրաքանչյուր գործողություն սմարթֆոնով` լինի տեսանյութեր դիտել, բջջային խաղեր խաղալ, թե էլեկտրոնային գրքեր կարդալ։
Յուրահատուկ դիմային տեսախցիկ
HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի առջևի տեսախցիկն ակտիվանում է «սելֆի» ռեժիմը միացնելուց անմիջապես 1 վայրկյան հետո և ավտոմատ կերպով անհետանում է, երբ նկարահանումներն ավարտվում են։ Բացահայտեք դիմանկարներ անելու նոր և արտասովոր հնարավորությունները։
Նոր ներդրված տեսախցիկ
15 կգ Ճնշման դիմակայությու։ 100000+ դիմացկունություն և ամրություն (փորձարկված է)։ -20°C-ից 60°C ջերմաստիճանի դիմադրություն։
Ցնցող դիմանկարներ հիմնված արհեստական ինտելեկտի վրա
16 ՄՊ դիմային տեսախցիկը ճանաչում է նկարահանման 8 սցենար և դրանց վրա կիրառում է տարբեր պարամետրեր և ֆիլտրեր։ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնը թույլ է տալիս լուսանկարել վառ և հիշարժան սելֆիներ ցանկացած պայմաններում։
16 ՄՊ եռակի տեսախցիկ
16 ՄՊ հիմնական տեսախցիկ` լուսավոր և պարզ լուսանկարների համար, 8 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսախցիկ 120 աստիճան տեսողության դաշտով և 2 ՄՊ խորության տեսախցիկ` լանդշաֆթների մեծությունը նկարելու համար. եռակի հիմնական տեսախցիկները միշտ կարող են ֆիքսել Ձեր կյանքի կարևորագույն հիշողությունները։
Ուլտրալայն անկյունով ոսպնյակներ
Հիմնական 8 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսախցիկը կարող է որսալ ճարտարապետական շքեղությունները, հսկայական լեռնաշղթաները կամ էլ լուսանկարել տպավորիչ խմբային լուսանկարներ` ընդգրկելով տեսարանի յուրաքանչյուր դետալ իր ողջ պարզությամբ։ Որսացեք ողջ տեսարանը ավելի լայն տեսանկյունից։
Տպավորիչ 3D ինքնանկարներ
Դիմանկարների 3D ռետուշավորումն այժմ հասանելի է HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի համար։ Թե՛ առջևի և թե՛ հետևի տեսախցիկները կարող են ռետուշավորել Ձեր դիմանկարներըը էֆեկտներով` յուրաքանչյուր իրավիճակում Ձեր լավագույն տեսքն ունենալու համար։
Ընդլայնված ԱԻ լուսանկարչություն
ԱԻ (արհեստական ինտելեկտ) ալգորիթմի աջակցությամբ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կարող է իրական ժամանակում ճանաչել 22 կատեգորիաներ և 500+ տեսարաններ, ինչպես նաև խելացիորեն վերլուծել և օպտիմիզացնել տեսարանները` յուրաքանչյուր լուսանկար դարձնելով ավելի ճշգրիտ և վառ։
Արագ և էֆեկտիվ աշխատանք
Առաջադեմ Kirin 710F 8 միջուկանի պրոցեսորն արդյունավետորեն բարելավում է տվյալների մշակման արագությունը և նվազեցնում սմարթֆոնի էներգիայի սպառումը։ Ձեր հեռախոսը կաշխատի սահուն, նույնիսկ եթե Դուք խաղում եք բարձր համակարգային պահանջներով խաղեր և իրականացնում եք առցանց ուղիղ հեռարձակում։
4 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնն ապահովում է 128 GB ներքին հիշողություն և թույլ է տալիս պահպանել բոլոր կարևոր լուսանկարները, տեսանյութերը և հաղորդագրությունները ձեր սմարթֆոնի մեջ։ Կարող եք նաև տեղադրել մինչև 512 ԳԲ հիշողության քարտ և ընդլայնել Ձեր սմարթֆոնի հիշողությունը յուրաքանչյուր պահն անմոռանալի դարձնելու համար։
Հզոր մարտկոց
Ներկառուցված 4000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աշխատում է խելացի էներգախնայող պրոցեսորի հետ, որը մեծապես բարձրացնում է սմարթֆոնի աշխատունակությունը։ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնը կարող եք օգտագործել ողջ օրվա ընթացքում, կատարել տարբեր գործողություններ և չանհանգստանալ սմարթֆոնի լիցքավորման մասին։
EMUI 9.0 խելացի կյանք
EMUI 9.0-ն ապահովում է պարզ ինտերակտիվ դիզայն և խելացի գործառույթներ` սմարթֆոնի ավելի դյուրին օգտագործման համար։ Այս սմարթֆոնը կօգնի Ձեզ կատարել յուրաքանչյուր գործողություն առավել արդյունավետությամբ։
USB Type-C միակցիչ՝ արագ լիցքավորելու համար
Սիմետրիկ USB Type-C միակցչի շնորհիվ այլևս կարիք չկա անհանգստանալու, թե որ կողմից միացնել USB մալուխը: Ձեր սմարթֆոնի լիցքավորումը այժմ դարձել է ավելի դյուրին և արագ։