Facebook Image Tracker
Huawei MatePad 10
Huawei MatePad 10
    Կեսգիշերային մոխրագույն
    HUAWEI Kirin 810
    4 ԳԲ RAM + 64 ԳԲ ROM
    2000 x 1200
    Հիմնական տեսախցիկ՝ 8 ՄՊ, ավտոֆոկուս, լուսարձակ
    Դիմային տեսախցիկ՝ 8 ՄՊ, լայնանկյուն ոսպնյակ
199900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Բացահայտիր տպավորությունների նոր աշխարհը
    2K էկրան | Բարձր կատարողականություն | Ծավալուն 4 ալիքային ձայն
  • Սեր առաջին իսկ հպումից
    HUAWEI MatePad-ի բարակ, նուրբ և ոճային դիզայնը իրական հաճույք է Ձեզ համար: Կլորացված եզրերով էլեգանտ դիզայնը ապահովում է պլանշետի հարմարավետությունը Ձեր ձեռքերում: Դասական կեսգիշերային մոխրագույնը պլանշետին դարձնում է Ձեր ոճի և առօրյա կյանքի համար կատարյալ զուգընկեր:
  • Ավելի ընդարձակ տարածություն ստեղծագործելու համար
    Առանց շրջանակի 10,4 դյույմ անկյունագծային էկրանը, որի եզրագծի լայնությունը կազմում է ընդամենը 7,9 մմ, թույլ կտա կյանքի կոչել Ձեր յուրաքանչյուր գաղափար: Վայելեք պլանշետի վառ գույները և հիացնող գրաֆիկան: Բացահայտեք անսահմանափակ հնարավորությունների աշխարհ HUAWEI MatePad-ի օգնությամբ:
  • Տպավորիչ հնչողություն
    HUAWEI MatePad-ն ունի չորս ալիքային աուդիո համակարգ`չորս բարձրախոսով, ինչը թույլ կտա Ձեզ զգալ կինոթատրոնում կամ սիրելի կատարողի համերգին: Histen 6.0 տեխնոլոգիան ապահովում է ստերեո հնչողություն և հնարավորություն է տալիս վայելել ընկղմող հնչունային էֆեկտներ, որոնք շրջապատում են Ձեզ յուրաքանչյուր կողմից: Harman Kardon հնչունային կարգավորման շնորհիվ բոլոր հաճախականություններում հավասարակշռված ձայնը և հարուստ բասը, անշուշտ, ցնցելու են Ձեր աշխարհը:
  • Ավելի հաճելի ընթերցանություն
    Ներկայացնում ենք էլեկտրոնային գրքերի նոր ռեժիմ, որը ավելի հարմարավետ ընթերցանության համար կարգավորում է էկրանի հակադրությունը, պայծառությունն ու հստակությունը: Պլանշետի կատարողականությունը իրական էջերը թերթելու նման է: Մինչ Դուք հաճույք եք ստանում գիրք ընթերցելիս, HUAWEI MatePad-ը հոգ է տանում Ձեր տեսողության մասին և աշխատում է TÜV Rheinland կողմից սերտիֆիկացված display ռեժիմով: Այս ռեժիմը նվազեցնում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը և պլանշետի ընդլայնված օգտագործման ընթացքում աչքերի լարվածությունը: Բացի դա, երբ պլանշետը օգտագործեք պառկած կամ վատ լուսավորությամբ սենյակում, էկրանին կհայտնվի ծանուցում այն մասին, որ դիրքը պետք է փոխել՝ տեսողության մակարդակը չվնասելու նպատակով:
  • Մաքուր հնչողություն՝ առանց խոչընդոտների
    HUAWEI MatePad-ի առաջադեմ 4 բարձրախոսով համակարգը, շնորհիվ աղմուկի չեղարկման գործառույթի, որսում է Ձեր ձայնը և ապահովում Ձեր ձայնի հստակ ու բարձր հնչողությունը: Ազատորեն շրջեք և օգտագործեք պլանշետի տեսախցիկը ամենուր լուսանկարներ անելու համար: Ազատվեք տարածական սահմանափակումներից և վայելեք իրական շփումները, որտեղ էլ որ լինեք:
  • Ստեղծված է ոգեշնչելու համար
    HUAWEI M-Pencil-ի օգնությամբ նկարելը, գրելը կամ էսքիզներ ստեղծելը այնքան դյուրին է, որքան մատիտով՝ թղթի վրա: Բարձրորակ կոմպոզիտային նյութերից ստեղծված HUAWEI M-Pencil գրիչը ապահովում է սահուն շարժում պլանշետի էկրանով: Stylus գրիչը ճանաչում է Ձեր ձեռքի շարժումները նկարելու կամ գրելու ընթացքում և վերարտադրում է դրանք առանց խափանումների առավելագույն ճշգրտությամբ:
  • Խելացի և արդյունավետ
    Պլանշետի բարձր արդյունավետությունն ու էներգախնայողությունը ապահովում է 7 նմ HUAWEI Kirin 810 պրոցեսորը: HUAWEI-ի կողմից մշակված նեյրոպրոցեսորը խելացիորեն բաշխում է հզորությունը՝ բարձրացնելով ԱԻ-ի արտադրողականությունը: HUAWEI MatePad-ը հագեցած է նաև Mali-G52 գրաֆիկական պրոցեսորով` GPU Turbo տվյալների մշակման տեխնոլոգիայով: Այս տեխնոլոգիան ապահովում է հրաշալի կատարողականություն նույնիսկ ինտենսիվ ծանրաբեռնվածության պայմաններում և պատրաստ է աջակցել Ձեզ, մինչ Դուք սովորում եք, աշխատում կամ խաղում:
  • Բազմաֆունկցիոնալ էկրան.HUAWEI Share գործառույթ
    Միայն մեկ հպումով HUAWEI MatePad-ն ու Ձեր սմարթֆոնը կդառնան մեկ ամբողջություն: Ձեր սմարթֆոնի էկրանը կցուցադրվի պլանշետի վրա և թույլ կտա աշխատել մեծ էկրանով: Այժմ կարող եք կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ և դիտել լուսանկարներ Ձեր սմարթֆոնից պլանշետի էկրանով: Բացի այդ, Դուք կարող եք ֆայլեր տեղափոխել երկու սարքերի միջև, ինչպես նաև խմբագրել դրանք և միառժամանակ նամակագրության մեջ լինել Ձեր ընկերների հետ՝ օգտագործելով մեկ ստեղնաշար: Սարքերի միջև փոխգործակցության այս եղանակները մեծապես կհեշտացնեն Ձեր առօրյա և աշխատանքային կյանքը:
  • Ավելի շատ հնարավորություններ
    Նորարարական Multi-Windows 8 բազմապատուհան ռեժիմը թույլ է տալիս միառժամանակ և հարմարավետ կատարել մի քանի գործողություն: Համապատասխան ընտրացանկը բացելու համար սեղմեք արագ մուտքի պատուհանի վրա: Մի քանի պատուհանի ռեժիմը կապահովի առավելագույն հարմարավետություն և արդյունավետություն, իսկ HUAWEI APP Multiplier գործառույթը թույլ կտա կատարել տարբեր գործողություններ մեկ հավելվածում: Արագ ընտրություն կատարելու համար կարող եք բացել երկու տարբեր ապրանքների նկարագրություն և որոշել, թե ո՞րն է Ձեզ համար նախընտրելի, կամ կարդալ նորության տեքստը և միառժամանակ դիտել հոդվածի լուսանկարները:
  • Վայելեք ամեն պահը ամբողջությամբ
    Պլանշետի 7,250 մԱ/ժ մարտկոցը ապահովում է երկարատև օգտագործումը: HUAWEI MatePad-ն ունակ է աշխատել մինչև 12 ժամ հոլովակ դիտելիս և մինչև 7 ժամ վիդեոխաղեր խաղալիս: Շնորհիվ 10Վ լիցքավորիչի՝ 30 րոպե հետո Ձեր պլանշետը կլիցքավորվի մինչև 16%: HUAWEI MatePad-ն ամբողջությամբ լիցքավորելու համար անհրաժեշտ է 3,8 ժամ:
  • Տեխնիկական տվյալներ