Facebook Image Tracker
Huawei P40
Huawei P40
    Սև
    Kirin 990
    3800 մԱ/ժ
    8 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    Հիմնական տեսախցիկ՝ 50 ՄՊ + 16 ՄՊ + 8 ՄՊ
    Դիմային տեսախցիկ՝ 32 ՄՊ + IR տեսախցիկ
339900 դրամ
359900
339900
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Գերազանց լուսանկարչություն
    Նոր, ժամանակակից Kirin 990 5G պրոցեսորը կփոխի արագության մասին Ձեր պատկերացումները: Ultra Vision Leica տեսախցիկը՝ երեք օբյեկտիվով և ԱԻ առաջադեմ հնարավորություններով, արմատապես փոխում է լուսա և կինոնկարահանման պրոցեսը: Թույլ տվեք լուսանկարներին ու տեսանյութերին խոսել Ձեր փոխարեն:
  • Նրբագեղությունը խորության մեջ
    HUAWEI P40 սմարթֆոնի դիզայնի գույները արտացոլում են բնության վայրի գեղեցկությունը: Ընկղմվեք սմարթֆոնի իրանի տպավորիչ սև երանգի մեջ: Փայլատ մակերեսը տալիս է խորության զգացողություն և ընդգծում է դիզայնի նրբագեղությունը:
  • Ուսումնասիրեք աշխարհը, ստեղծեք Ձեր պատմությունը
    Շարունակեք ուսումնասիրել աշխարհը և ստեղծել Ձեր պատմությունը: Leica եռակի տեսախցիկների համակարգը աշխատում է որպես մեկ ամբողջական մեխանիզմ և միշտ պատրաստ է օգնել Ձեզ նկարահանել ցանկացած պահի, ցանկացած վայրում: Լուսանկարեք այն, ինչ տեսնում եք և թույլ տվեք տեսախցիկը արտահայտի Ձեր զգացմունքները:
  • 50 ՄՊ հիմնական ոսպնյակների բարձր զգայունություն
    Ultra Vision Sensor 1/1.28 դյույմ ուլտրասենսոր, RYYB գունային ֆիլտրերի բազմազանություն, Octa PD ավտոֆոկուս, լավ լուսավորությամբ կատարված պարզ և մանրակրկիտ նկարներ:
  • 16 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսախցիկ
    Մակրոնկարահանում 2,5 սմ հեռավորությունից: Նայեք աշխարհին այլ տեսանկյունից:
  • 12 ՄՊ տելեօբյեկտիվ
    5x օպտիկական խոշորացում, 5x հիբրիդային խոշորացում, 30x առավելագույն խոշորացում: Գեղեցիկն այլևս մոտ է:
  • Ամբողջ օրը, առանց սահման, բարձր կետայնությամբ
    Իր ոլորտի առաջատար 1/1.28 դյույմ 2.44 մկմ չափսի պիքսելներով սենսորը այժմ օգտագործվում է սմարթֆոններում։ RYYB գույների բազմազանությունը ապահովում է բարձր լուսավորություն, դինամիկ տիրույթ և ցածր աղմուկ։ 50 ՄՊ հիմնական ոսպնյակը, որը պարունակում է 4-ը մեկում պիքսել և Octa PD ավտոֆոկուս, ապահովում է պարզ և մանրակրկիտ լուսանկարներ՝ անկախ լուսավորության պայմաններից և բարդությունից։ Թարմացված ISP-ի և NPU-ի միջոցով աշխատող HUAWEI XD Fusion Engine-ը ունակ է արագորեն մշակել հսկայական քանակությամբ տեղեկություն և բարձրացնել, ցանկացած լուսանկարի պիքսելային հստակության մակարդակը թե՛ կեսօրին և թե՛ գիշերը։
  • Յուրաքանչյուր դետալը նոր պատմություն է
    50 ՄՊ հիմնական օբյեկտիվի շնորհիվ լուսանկարներն այնպես են, ինչպես տեսնում եք իրականում՝ հարուստ դետալներով: Մեծացնելով լուսանկարի ցանկացած հատված՝ Դուք կարող եք ստանալ նոր, յուրօրինակ և պարզ դետալներով հարուստ լուսանկար։
  • Լույսի կախարդանք
    Իր ուլտրասենսորի շնորհիվ՝ HUAWEI սմարթֆոնի տեսախցիկը կարող է որսալ Ձեր գեղեցիկ ժպիտը և շքեղ հանդերձանքը անհավանական հստակությամբ՝ նույնիսկ գիշերը առանց հավելյալ լուսավորության անհրաժեշտության:
  • Տարբեր պատկերների համար տարբեր ֆոկուսային տարածություններ
    3x օպտիկական խոշորացում և 30x առավելագույն խոշորացում, HUAWEI P40 սմարթֆոնը հնարավորություն է տալիս լուսանկարել նույն վայրը տարբեր հեռավորությունների վրա: Վայելեք տեսարանը ամբողջությամբ, ապա մեծացրեք և ուսումնասիրեք դետալները, ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը նախկինում չեք նկատել: Տեղը մեկն է, պատմությունները՝ տարբեր:
  • Նայեք ավելի մոտիկից. պատկերը դառնում է ավելի լավը
    Շատ տպավորիչ է, երբ 2.5 սմ հեռավորության վրա տեսնում եք պատկերի հստակ դետալները: Մակրո օբյեկտիվի շնորհիվ Դուք կարող եք տեսնել բարդ մեխանիզմով ժամացույցի ներքին աշխատանքը, միջատների նուրբ թևերը կամ նկարների մանր նախշերը:
  • Դիմանկարային լուսանկարչություն՝ հիմնված ԱԻ-ի վրա
    Ultra Vision ուլտրատեսախցիկի և արհեստական ​​բանականության ալգորիթմների շնորհիվ՝ HUAWEI P40-ը ապահովում է 45%-ով ավելի շատ գույների ընկալում և կարող է ճշգրիտ վերլուծել և ճանաչել լուսանկարվող մարդկանց: Պիքսելների որակի ավելացումը գույներն ու լուսավորությունը ավելի բնական են դարձնում, իսկ դետալները` ավելի պարզ: HUAWEI P40-ը միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ դիմանկարներ որսալ ցանկացած պահի, ցանկացած վայրում:
  • Մի անհանգստացեք. Դուք միշտ հրաշալի տեսք ունեք
    Ազատ եղեք, ցույց տվեք Ձեր ինքնությունը: 32 ՄՊ դիմային տեսախցիկը ընդգծում է Ձեր բոլոր յուրահատկությունները, համապատասխանեցնում է երանգները մաշկի բնական գույնին և լուսավորում է դեմքը: Ձեր յուրաքանչյուր սելֆի բնական տեսք ունի:
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն կընտրի լավագույն կադրերը
    Արհեստական բանականության ալգորիթմը գտնում և ճանաչում է դիրքերն ու դեմքի արտահայտությունները։ Այն կատարում է մի քանի շարժական 4K նկարներ՝ մոտ 1,7 վայրկյան տևողությամբ, որոնցից ընտրում է 1-3 լավագույն լուսանկարները։
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն հեռացնում է անցորդներին լուսանկարների միջից
    Արհեստական ինտելեկտը հեռացնում է անցորդներին պատկերից միավորելով՝ մի քանի լուսանկար մեկի մեջ։ Այժմ Ձեր լուսանկարները կունենան մաքուր հետին պլան՝ առանց ավելորդ դետալների, և Դուք ամբողջովին կլինեք նկարի կենտրոնում:
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն վերացնում է շողքերը
    Ոչ մի անցանկալի արտացոլանք այլևս չի փչացնի Ձեր լուսանկարը: Պարզապես մտեք սմարթֆոնի նկարների մեջ և արհեստական բանականության միջոցով խմբագրեք Ձեր լուսանկարը՝ հեռացնելով որոշ շերտեր։
  • Բարձր արտադրողականության առավելություն
    Զգացեք Ձեր սմարթֆոնի արագությունը, որը աշխատում է Kirin 990 5G SoC պրոցեսորի շնորհիվ: HUAWEI P40 սմարթֆոնի բարձր արտադրողականության գաղտնիքը 7nm + EUV տեխնոլոգիան և պրոցեսորների նորարարական դիզայնն են: Mali-G76 MC16 գրաֆիկական պրոցեսորի հնարավորությունները Ձեզ անտարբեր չեն թողնի. պատկերի մշակման համար պատասխանատու է արհեստական ինտելեկտի առաջադեմ հնարավորություններով աշխատող ազդանշանի մշակման թարմացված թվային պրոցեսորը և երկմիջուկ նեյրոպրոցեսորը:
  • 4K ձևաչափով հեռարձակում
    Ցանցի բարձր արագությունը և ցածր խափանումը թույլ են տալիս վայելել որակյալ ուղիղ հեռարձակումները 4K ձևաչափով:
  • Երկու SIM քարտի և eSIM քարտի աջակցություն
    Ընտրեք երեք առկա կապից երկուսը: Երբ մեկ SIM քարտը օգտագործվում է զանգի ընթացքում, մյուսը կարող է միևնույն ժամանակ զանգեր ստանալ կամ մուտք գործել ինտերնետ:
  • Wi-Fi 6 Plus
    Հաղորդման դինամիկ հնարավորությունների շնորհիվ, Wi-Fi 6 Plus տեխնոլոգիայով սմարթֆոնի ազդանշանի ընդունման համար պատերը, հատակը և առաստաղները այլևս խոչընդոտ չեն: Աջակցելով 160 ՄՀց փոխանցում, այն ապահովում է օպտիմալ արագություն, որը հասնում է 2,4 Գբիթ/վ:
  • Ցանցային աջակցություն
    2G, 3G, 4G և 5G, SA և NSA ցանցային աջակցության, բարձր հաճախականության շնորհիվ, Ճանապարհորդելու ընթացքում այլևս չեք ունենա ցանցային խնդիրներ:
  • Էներգիա ողջ օրվա ընթացքում
    Բարձր արտադրողականության հասնելու և մարտկոցի շահագործման ժամանակը երկարաձգելու համար ալգորիթմը արհեստական ինտելեկտի հիման վրա բաշխում է 3800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի ռեսուրսները:
  • HUAWEI SuperCharge 22.5W արագ լիցքավորում
    Մինչ Դուք կհանգստանաք և կվայելեք Ձեր մեկ գավաթ սուրճը, Ձեր հեռախոսի մարտկոցն արդեն ամբողջությամբ լիցքավորված կլինի:
  • Ձեր դեմքը Ձեր գաղտնաբառն է
    Դեմքով ապաբլոկավորումը ճշգրիտ հայտնաբերում է Ձեր դեմքը և ապաբլոկավորում էկրանը կամ թույլատրում մուտք դեպի անհատական ​​բաժին: Նույնականացումը արագ և հուսալի է ցանկացած լուսավորության պայմաններում:
  • Նույնականացում մեկ հպումով
    Դուք կարող եք հեշտությամբ և հարմարավետ ապաբլոկավորել Ձեր սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքի ընդլայնված սկաները: Բնական շարժումները ապահովում են ճշգրիտ և արագ ապաբլոկավորում:
  • Խելացի հաղորդակցություն և պաշտպանություն
    Դիմային սենսորը և երկակի հիմնական նեյրոպրոցեսորը ճանաչում են Ձեր ձեռքի շարժումները, ժեստերը և հնարավորություն են տալիս թերթել կամ նկարել էկրանը՝ առանց էկրանին դիպչելու: Բացի այդ, համակարգը ճանաչում է երբ անծանոթը նայում է Ձեր սմարթֆոնի էկրանին: Այս դեպքում անձնական ծանուցումները ցուցադրվում են առանց մանրամասների գաղտնիությունը պաշտպանելու համար:
  • Ընդհանուր պաշտպանություն
    Օպերացիոն համակարգում գաղտնի տվյալներով գործողություններ կատարելու համար հատկացվում է TEE OS-ի անկախ պահպանվող տարածք: Այս համակարգի միջուկը հավաստագրված է համաձայն անվտանգության ստանդարտների ընդհանուր չափանիշների և ունի EAL 5+ պաշտպանության մակարդակ: Օգտագործողի գաղտնիության համար ընդհանուր պաշտպանություն ապահովելու համար կիրառվում են նաև անվտանգ պահեստավորում, ինչպես նաև EMUI 10.1 ինտերֆեյսում առկա այլ հնարավորություններ:
  • Ապահով և անվտանգ հավելվածներ
    HUAWEI AppGallery-ում յուրաքանչյուր ծրագրի անվտանգությունն ապահովելու համար մենք ստեղծել ենք համապարփակ համակարգ, որը ներառում է մշակողի ինքնության ստուգում, 4 շերտանոց անվտանգության ստուգում, ներբեռնման/տեղադրման երաշխիքներ, համակարգի ընդհանուր պաշտպանություն:
  • Ակնկալվող HD զանգեր, անսպասելի զվարճանք
    Նույնիսկ ցածր լուսավորության կամ թույլ ինտերնետ կապի պայմաններում, HUAWEI MeeTime-ը թույլ է տալիս կայուն կերպով ձայնագրել աուդիո և նկարել բարձր կետայնությամբ վիդեո այլ HUAWEI սարքերի հետ: Միևնույն ժամանակ Դուք կարող եք էկրանը կիսել ձեր ընկերների հետ գնումներ կատարելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար, կամ ծնողներին ուղղորդել օգտագործել իրենց հեռախոսը` ցույց տալով հրահանգները քայլ առ քայլ։ Համագործակցելով «գործողությունների տեսախցիկ» կամ Fisheye կոնֆերանս տեսախցիկների համակարգերի հետ, HUAWEI MeeTime-ը հնարավորություն է տալիս վայելել հետաքրքիր խոսակցությունները, արդյունավետ հանդիպումները և զվարճանքները:
  • «Մուլտիսկրին» համագործակցություն. երկու սարքերը՝ մեկում
    Այժմ Դուք կարող եք ոչ միայն օգտագործել մեկ ինտերֆեյս սմարթֆոնը և նոթբուքը կառավարելու համար, այլ նաև օգտագործել նոթբուքի հավելվածները սմարթֆոնի ֆայլերի հետ աշխատելու համար կամ ուղղակիորեն զանգեր կատարել համակարգչի խոսափողով և տեսախցիկով: Սարքերն ու հավելվածներն աշխատում են որպես մեկ ամբողջություն։
  • Կիսվելը հեշտ է
    Մոռացեք լարերի, ինտերնետի և լրացուցիչ ծրագրերի տեղադրման անհրաժեշտության մասին: Պարզապես ակտիվացրեք HUAWEI Share-ը և փոխանցեք ֆայլերը Ձեր սմարթֆոնի, նոթբուքի, տեսախցիկի, դրոնի կամ տպիչի միջև: Դուք կարող եք միացնել Ձեր սմարթֆոնը բարձրախոսին կամ Wi-Fi-ին ընդամենը մեկ շարժումով:
  • Բարև Սելիա
    Ծանոթացեք նոր ընկերոջ՝ Սելիայի հետ: Նա կարող է հասկանալ Ձեր ձայնային հրամանները և օգնել Ձեզ կատարել զանգեր, սահմանել օրացուցային իրադարձությունները, պատասխանել հաղորդագրություններին, միացնել երաժշտություն կամ ստուգել եղանակը: Արհեստական ինտելեկտի շնորհիվ՝ նա կարող է նաև տեսնել Ձեզ շրջապատող իրերը՝ բացահայտելով բույսերը, թարգմանելով մենյուն և ստուգելով սննդի կալորիականությունը:
  • Արագ մուտքի ռեժիմ մի քանի պատուհաններ
    Սահեցրեք մատները էկրանի աջ մասում մենյուի կարգավորումներ արագ մուտք գործելու համար: Եթե Դուք հաղորդագրություն եք ստացել, ապա սեղմեք դրա վրա և պատասխանեք հաղորդակցությանը նոր բացված փոքր պատուհանում առանց հավելվածների միջև անցումների:
  • Տեխնիկական տվյալներ