Facebook Image Tracker
Huawei Watch GT 2 Sport
Huawei Watch GT 2 Sport
    5 ATM
    41 գրամ
    Սև ֆտորոէլաստոմեր
    Անփայլ սև
    1.39”
    Android 4.4 և բարձր
    iOS 9.0 և բարձր
    32 ՄԲ + 4 ԳԲ
69900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI WATCH GT 2
    Բացահայտիր ավելին: Kirin A1 | Մինչև 2 շաբաթ աշխատանք առանց վերալիցքավորման | Խելացի սպորտ ռեժիմ
  • Էներգախնայողության ինովացիոն տեխնոլոգիա
    HUAWEI WATCH GT սմարթ ժամացույցի ստեղծողներն իրենց առջև խնդիր են դրել բացահայտել Սմարթ ժամացույցի մարտկոցի առավելագույն ներուժը։ Շնորհիվ Kirin A1 երկակի կրիչ պրոցեսորի (HUAWEI-ի սեփական մշակման) և խելացի էներգախնայողության տեխնոլոգիաների՝ Դուք կարող եք օգտագործել խելացի ժամացույցը օր ու գիշեր՝ մինչև 2 շաբաթ առանց վերալիցքավորման:
  • Էսթետիկ մինիմալիստական դիզայն
    Ոգեշնչված մինիմալիզմի գեղագիտական դիզայնով, HUAWEI WATCH GT 2 oժտված է բարձրորակ առանց շրջանակի 3D էկրանով: Արվեստի նրբությունը արտահայտվում է ժամացույցի դասական ոճով և դետալներով:
  • Անհատական մարզիչ
    Նոր խոսք անհատական մարզումների ոլորտում: HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցը վերահսկում է Ձեր ֆիզիկական ակտիվությունը՝ ճշգրիտ դիրքորոշման համակարգի և սրտի աշխատանքի մոնիթորինգ իրականացնող TruSeen™ 3.5 տեխնոլոգիայի միջոցով: Սմարթ ժամացույցը իր մեջ պարունակում է 15 պրոֆեսիոնալ և 85 սովորական մարզման ռեժիմ, որը պրոֆեսիոնալ ուղեկից կդառնա Ձեզ համար, ինչպես մարզասրահում այնպես էլ բացօթյա մարզումների ժամանակ:
  • Ձեր ամենօրյա օգնականը
    Ձեր կյանքի հարմարավետության համար HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցը պարունակում է բազմաթիվ ժամանակակից հնարավորություններ, ինչպիսիք են զանգերի կատարումը Bluetooth-ի միջոցով, նոր հաղորդագրությունների մասին ծանուցումների ստացումը, քնի մոնիթորինգը TruSleep™ 2.0-ի և ճնշման վերահսկումը TruRelax™ տեխնոլոգիաների շնորհիվ: Վայելեք կյանքը նույն ռիթմով սմարթ ժամացույցի հետ միասին, որը ստեղծված է հենց Ձեզ համար:
  • Բարելավված մարտկոց
    Էներգախնայողության հեղափոխական տեխնոլոգիա
  • Բարձր կատարողականություն
    HUAWEI-ի կողմից ստեղծված Kirin A1 չիպն ապահովում է բարձր կատարողականություն և էներգիայի ցածր սպառում: HUAWEI WATCH GT2-ի երկակի չիպը և էներգախնայողության 2.0 ալգորիթմը ապահովում են ժամացույցի էներգիայի ավելի քիչ սպառումը՝ միաժամանակ ապահովելով ավելի բաձր կատարողականություն: Սմարթ ժամացույցը ավտոմատ կերպով օպտիմիզացնում է էներգիայի սպառումը, որը թույլ է տալիս օգտագործել ժամացույցը երկար ժամանակով:
  • Մարտկոցի երկար կյանք
    Շնորհիվ մարտկոցի օգտագործման օպտիմալացման համակարգի՝ HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցն ունի ավելի երկար կյանք:
  • Տվյալներ
    Մինչև 2 շաբաթ: Սրտի աշխատանքի մոնիթորինգը: Մարզվիր շաբաթական 90 րոպե: Երաժշտություն ՝ շաբաթականան 30 րոպե: 30 ժամ շարունակական մարզումներ GPS-ով: Սրտի աշխատանքի վերահսկում: Հետմարզումային վերահսկողություն:
  • Ժամանակակից դիզայն
    Մինիմալիստիկ և էսթետիկ դիզայն
  • Նոր սերունդ
    HUAWEI WATCH GT 2 սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը՝ 3D առանց շրջանակի ապակե էկրանն է: Ժամացույցի դիզայնը իր մեջ ներդաշնակորեն համատեղում է նորարարությունը և դասական ոճը:
  • Նոր մոտեցում դասական դիզայնի մեջ
    3D բարձրորակ ապակուց էկրանի օգտագործումը նորարարական քայլ է: Ադամանդի մշակման տեխնոլոգիայի շնորհիվ՝ ապակուց պատրաստված էկրանը ամուր է և պաշտպանված խոնավությունից և փոշուց:
  • Ուլտրաբարակ դիզայն
    Խելացի ժամացույցի ուլտրաբարակ իրանն ունի ընդամենը 9,4 մմ հաստություն, իսկ նորարարական 3D ապակ էկրանը ստեղծում է ոճի և որակի ներդաշնակություն: Նրբագեղ ձևավորումն ու հարթ գծերը համակցված են հուսալիության և ամրության հետ:
  • Վառ էկրան
    HUAWEI WATCH GT 2 ժամացույցի AMOLED գունավոր էկրանն ապահովում է հպման և պատասխան գործողությունների վայրկենական ռեակցիա և պատկերների բարձր որակ:
  • Դիզայն ըստ տրամադրության
    Ձեզ հասանելի է ժամացույցի էկրանների լայն տեսականի: Անհատականացրեք գույնը և ոճը Ձեր տրամադրությանը համապատասխանելու համար:
  • Պրոֆեսիոնալ մարզումներ
    Պրոֆեսիոնալ մարզիչ
  • Մարզման ավտոմատ գրանցում
    Երբեք չմոռանաք Ձեր մարզումները վերահսկելու մասին: HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցն այժմ կարող է ճանաչել մարզման սկիզբը, մարզման տեսակը և հիշեցնել, որ սկսեք հետևել դրանց: Ձեր նախընտրած 6 մարզման տեսակն ապահովված է, ներառյալ բացօթյա վազք, քայլ, փակօթյա վազք / քայլ, էլիպսային մարզում և թիակներով մարզում:
  • Իրական ժամանակում սրտի աշխատանքի մոնիթորինգ
    HUAWEI TruSeen™ համակարգը թարմացվել է 3.5 տարբերակով և այժմ տրամադրում է Ձեր սրտի աշխատանքի առավել ճշգրիտ չափումներ: AI սրտի աշխատանքի վերահսկման խելացի համակարգի հետ համատեղ, այն կարող է վերահսկել Ձեր սրտի աշխատանքը ամբողջ օրվա ընթացքում նույնիսկ քնած ժամանակ:
  • Սրտի աշխատանքի վերահսկում լողի ժամանակ
    HUAWEI WATCH GT 2 խելացի ժամացույցը 50 մետր ջրադիմացկուն է և լողալիս հետևում է կենսական չափումների՝ ներառյալ սրտի աշխատանքը, SWOLF-ը, հեռավորությունը, այրված կալորիաների քանակը և արագությունը:
  • Ալպինիզմ
    Բարոմետրով, կողմնացույցով և բարձրության չափիչով այս սմարթ ժամացույցը ստեղծված է լեռնային արահետներով և տեսարժան վայրերով ճանապարհորդելու համար: Լեռնային շրջաններում շարժվելու ժամանակ HUAWEI WATCH GT ժամացույցը կարող է հաշվել վերելքներն ու վայրէջքները և 3D հեռավորության ֆունկցիայի միջոցով չափել փաստացի հեռավորությունն ու գտնել արահետներ դեպի Ձեր սիրելի պատմական վայրեր։
  • Տրիատլոնի ռեժիմ
    Տրիատլոն ռեժիմը կարող է գրանցել Ձեր եռաթլոնային գործունեության ամբողջական տվյալները։ Հատուկ ռեժիմում խելացի ժամացույցը ճանաչում է ֆիզիկական գործունեության տեսակի փոփոխությունը և արձանագրում է լողի, հեծանվարշավի և վազքի տվյալները։
  • Էլիպս
    Էլիպսային մարզման մեքենաներ օգտագործելիս ժամացույցը շարունակում է հետևել Ձեր սրտի աշխատանքին, կալորիաների քանակին և մարզումներին:
  • Թիակներով մարզում
    Խելացի ժամացույցը հագեցած է ցուցիչներով և ալգորիթմներով՝ թիակներով մարզման ընթացքում կատարողականությանը հետևելու համար:
  • Անվճար մարզումներ
    Այս ժամացույցը կարող է նաև հետևել Ձեր ազատ ոճի մարզումներին: Սկսեք մարզումներն ու ստուգեք ձեր առաջընթացը ճանապարհի յուրաքանչյուր քայլին:
  • Պրոֆեսիոնալ տվյալներն օգնում են Ձեզ ավելի լավ մարզվել
    VO2Max՝ վարժությունների ընթացքում թթվածնի սպառման առավելագույն քանակ: VO2Max-ի սպառման տվյալները ցույց են տալիս ծանր ֆիզիկական վարժությունների ժամանակ դիմացկունությունը և սրտանոթային համակարգի վիճակը կարդիո վարժությունների ժամանակ:
  • Աերոբ/ անաերոբ վարժությունների արդյունավետությունը
    Աերոբ և անաերոբ մարզումը օգնում է մարմինը լավ վիճակում պահել: Եթե ցանկանում եք բարելավել Ձեր մարզավիճակը, կատարեք բարձր ինտենսիվությամբ անաերոբ վարժություններ:
  • Վերականգնվելու ժամանակն է
    Ֆիզիկական վարժություններից հետո առաջացած հոգնածությունը պետք է վերականգնել, այս համակարգում ցուցադրվում է այն ժամանակը, որն անհրաժեշտ է վերականգնման համար:
  • Մարզումների ինտենսիվություն
    Ժամացույցը հավաքում է վիճակագրություն անցած շաբաթվա մարզման ծավալների վերաբերյալ և դինամիկ կերպով հաշվարկում է վարժության ինտենսիվությունը՝ հիմնվելով վերջին տվյալների վրա:
  • Արդյունավետության գնահատում
    Սմարթ ժամացույցը չափում է Ձեր մարզման ծրագրի արդյունավետությունը և գործընթացը օպտիմալացնելու առաջարկներ է անում:
  • Անձնական մարզման ուղեցույց
    Սմարթ ժամացույցը ունի ավելի քան 10 ստանդարտ վազքի մարզումներ և ապահովում է ձայնային հրահանգներ մարզումների ընթացքում: Ընտրեք մարզում, որը համապատասխանում է Ձեր նպատակին. սկսնակ վազորդներ, կամ պարզապես նիհարել և դիմացկունությունը բարձրացնել ցանկացողներ: Յուրաքանչյուր մարզումը բաժանված է մի քանի մակարդակների, որոնք հնարավորություն են տալիս շարունակաբար բարելավել Ձեր արդյունքները:
  • Տեղորոշման ճշգրիտ համակարգ
    HUAWEI WATCH GT 2 խելացի ժամացույցը արագ և ճշգրիտ կերպով տրամադրում է Ձեր գտնվելու վայրի մասին ինֆորմացիա՝ շնորհիվ ներկառուցված GPS և GLONASS արբանյակային համակարգերի: Կարևոր չէ քայլում եք, թե՞ վազում եք մարաթոն. Ճանապարհի վերջում դուք կիմանաք, թե որտեղ եք գտնվում և քանի կիլոմետր եք անցել:
  • Օգտակար գործառույթներ
    Ձեր ամենօրյա օգնականը:
  • Միշտ կապի մեջ
    HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցի Bluetooth-ի միջոցով կարող եք հեշտությամբ պատասխանել զանգերին մարզման ընթացքում: Մշտապես եղեք կապի մեջ Ձեր ընտանիքի և ընկերների հետ:
  • Երաժշտության նվագարկում
    Գեղեցիկ դիզայն և մեծ հնարավորություններ: HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցի հիշողության մեջ կարող եք պահել մինչև 500 երգ և հեշտությամբ զուգակցել Ձեր HUAWEI FreeBuds ականջակալի հետ: Վազելիս կարող եք վայելել Ձեր նախընտրած երաժշտությունը առանց հեռախոսի անհրաժեշտության:
  • Քնի արդյունավետ մոնիթորինգ
    HUAWEI TruSleep ™ 2.0 տեխնոլոգիայի միջոցով շնորհիվ HUAWEI WATCH GT 2 սմարթ ժամացույցը կարող է ախտորոշել քնի ամենատարածված 6 փուլերը և տրամադրել խորհուրդներ հանգստությունը բարելավելու համար: Քնի ժամանակ սմարթ ժամացույցը վերահսկում է Ձեր սրտի աշխատանքը, վերլուծում է Ձեր շնչառությունը և ընդհանուր գնահատական է տալիս Ձեր քնի որակի մասին:
  • Ազատվեք սթրեսից
    Ձեզ առողջ պահելու համար HUAWEI TruRelax™ տեխնոլոգիան օրվա ընթացքում վերահսկում է ձեր սրտի աշխատանքը: Հատուկ շնչառական վարժությունները կօգնեն ժամանակին ազատվել լարվածությունից և կարգավորել հոգեվիճակը:
  • Ամենօրյա ֆիզիկական ակտիվության վերահսկում
    Օրվա ընթացքում հետևեք Ձեր վարժությունների քանակին` ներառյալ քայլերի քանակը, այրված կալորիաների քանակը, ֆիզիկական գործունեության ժամանակահատվածները և միջինից բարձր ինտենսիվության մարզումների քանակը:
  • Գործառույթներ ամեն օրվա համար
    Ձեր հարմարավետության համար, սմարթ ժամացույցը պարունակում է գործառույթների լայն ընտրանի՝ ներառյալ SMS հաղորդագրությունների, էլ.փոստի և օրացույցային իրադարձությունների մասին ծանուցումներ, սոցիալական ցանցերից ստացվող նորություններ:
  • Տեխնիկական տվյալներ