Facebook Image Tracker
Huawei P9-ը լավագույն սմարթֆոնն է ճանաչվել Եվրոպայում | Բլոգ

Huawei P9-ը European Consumer Smartphone ամենամյա մրցանականբաշխությանը լավագույնն սմարթֆոնն է ճանաչվել:

Huawei Consumer Business Group (BG)-ը հայտնում է, որ համաձայն Աուդիո եւ վիդեոտեխնիկայի եվրոպական ամսագրերի ասոցիացիայի (EISA) Huawei P9-ը հաղթել է «Եվրոպայում 2016-2017թթ-ին օգտատերերի սմարթֆոնների ընտրությունը» անվանակարգում:

 

Սա Huawei-ի առաջին ձեռքբերումը չէ: Ընկերությունը այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում արդեն չորրորդ անգամ՝ լավագույն որակի եւ կատարյալ դիզայն ունեցող տեխնիկա արտադրելու իր անշեղ քաղաքականության շնորհիվ:  

 

Huawei Consumer BG-ի մարկետինգի պատասխանատու Գլորի Չժանի խոսքով, մեծ պատիվ է չորրորդ անգամ նման բարձր գնահատականի արժանանալը.«Այս մրցանակը ապացույցն է այն բանի, որ Huawei-ը հետամուտ է բջջային նորարարություններ եւ օգտատերերին համար նոր հնարավորություններ ստեղծելու հարցում:

 

EISA-ի ներկայացուցիչները ընդգծել են Р9-ի նրբաճաշակ դիզայնը, ինչը բազմակողմանի զարգացման եւ դետալների նկատմամբ աշխարհի լավագույն դիզայներների ուշադրության արդյունք է: Այս ցնցող դիզայնը ստեղծվեց նրանց  անխոնջ ջանքերի շնորհիվ»:

 

Բջջային լուսանկար ստանալու մասին պատկերացումներում հեղափոխություն անելու նպատակով ստեղծված Huawei P9 սմարթֆոնը ընկերության եւ աշխարհահռչակ LeicaCamera AG-ի առաջին համատեղ արտադրանքն է, որի շնորհիվ օգատերերը հնարավորություն ստացան անել աննկարագրելի հստակություն ունեցող թե վառ գույներով եւ թե անկրկնելի սեւ-սպիտակ լուսանկարներ:

 

Այս տարվա հուլիս ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում Huawei Р9 եւ P9 Plus-ի վաճառքը անցել է 4,5 մլն-ի շեմը: «Հնարավոր չէ չընդունել այս սարքի ճիշտ կատարումը: Այն իր մեջ համատեղում է 5,2 մմ-անոց IPS-NEO-դիսփլեյ եւ Full HD, 8-միջուկային պռոցեսոր HiSiliconKirin 955 եւ Android 6.0 համակարգ՝ Emotion UI 4.1 ֆիրմային ծրագրով:

P9 նաեւ ունի գունային եւ տարատեսակ նյութերից պատրաստված տեսակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բայց այս ամենը դեռ վերջը չէ:

 

Huawei-ը նաեւ պատմություն է կերտում՝ դառնալով առաջինը, ով միաձուլեց լուսանկարչական արվեստն ու բջջային սարքավորումը: Կրկնակի օբյեկտիվով տեսախցիկը ավելի շատ լույս է կլանում եւ լուսանկարին, ինչպես նաեւ տեսանյութին անկրկնելի որակ ու հստակություն է փոխանցում: Այս տեսախցիկի մարտկոցը բավական հզոր է եւ թույլ է տալիս արձանագրել կյանքի կարեւորագույն պահերը»,- նշված է EISA-ի մասնագետների մեկնաբանություններում: