Facebook Image Tracker
RAZER | Բլոգ

RAZER-ի ՄԱՍԻՆ՝

Ունենալով երկրպագուների բանակ բոլոր մայրցամաքներում՝ ընկերությունը նախագծել և կառուցել է սարքավորումների, ծրագրային ապահովման և ծառայությունների աշխարհի ամենամեծ էկոհամակարգը՝ նրանց համար: Razer-ի մրցանակակիր սարքավորումը ներառում է բարձր արդյունավետությամբ խաղային պերիֆերիկ սարքեր: Ավելի քան 150 միլիոն օգտատեր ունեցող Razer-ի ծրագրային հարթակը ներառում է Razer Synapse ( IOT հարթակ), Razer Chroma RGB (սեփական RGB լուսավորության տեխնոլոգիական համակարգ, որն աջակցում է հազարավոր սարքեր և հարյուրավոր խաղային հավելվածներ) և Razer Cortex (խաղերի օպտիմիզատոր և գործարկիչ): Razer-ը նաև առաջարկում է վճարային ծառայություններ խաղացողների համար հանդիսանալով աշխարհի խոշորագույն խաղային վճարային ծառայություններից մեկը: Razer-ը հիմնադրվել է 2005 թվականին, որի գլխամասը գտնվում է Իրվին քաղաքում՝ Կալիֆորնիա, իսկ տարածաշրջանային կենտրոնակայանները՝ Համբուրգում, Շանհայում և Սինգապուրում: Razer-ն ունի 18 գրասենյակ ամբողջ աշխարհում և ճանաչված է որպես առաջատար ապրանքանիշ գեյմերների համար՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում: RAZER-ի պաշտամունքը Մեզ համար Razer ապրանքանիշը պրեմիում ապրանքների խոստում է ՝ գեյմերների հետ նոր մակարդակի էմոցիոնալ կապ և փոխվստահության զգացում, որը մենք ստեղծել ենք խաղացողների հետ առաջին իսկ օրվանից: Չնայած մեր բոլոր լուծումներին՝ Razer-ի համար չկա ավելի մեծ արժեք, քան հենց մեր ապրանքանիշը: Մեր լսարանը՝ համացանցի ամենաչկոմպլոքսավորված և աղմկոտ անձինք են,ովքեր կարող են խաբեության հոտը առնել մեկ մղոն հեռավորության վրա: Ահա թե ինչու Razer-ի հետ կայացած յուրաքանչյուր կոմունիկացիա և մեր բիզնես գործընկերների յուրաքանչյուր հաղորդագրություն կարող է զգալի ազդեցություն ունենալ այն հեղինակության վրա, որի համար մենք այդքան ջանասիրաբար աշխատել ենք:

RAZER-ի ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
Razer ապրանքանիշը ոչ միայն պրեմիում դասի ապրանքների առաջարկ է այլ նաև գեյմերների հետ նոր մակարդակի էմոցիոնալ կապ և փոխվստահության զգացում:  
 
Razer-ի լսարանը՝ համացանցի ամենաաղմկոտ և չկոմպլեքսավորված անձինք են, ովքեր կարող են խաբեության հոտը առնել մեկ մղոն հեռավորության վրա:
Ահա թե ինչու հետևորդների և Razer-ի միջև կայացած յուրաքանչյուր կոմունիկացիա, մեր  գործընկերների յուրաքանչյուր հաղորդագրություն կարող է զգալի ազդեցություն ունենալ այն հեղինակության վրա, որի համար մենք այդքան ջանասիրաբար աշխատել ենք:

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ (RAZER-ի առաքելությունը)

Այս 3 պարզ բառերը հիանալի կերպով բացահայտում են Razer-ի սիրտն ու հոգին: Սա միայն RAZER-ի կարգախոսը չէ. Սա ճակատագիր է: Դա այն է, ինչը Razer-ին հասցրեց այնտեղ, որտեղ գտնվում է այսօր, և ինչը շարունակում է նրան տանել դեպի նոր բարձունքներ: Խաղացողը Razer-ի կայացրած յուրաքանչյուր որոշման կենտրոնում է, խաղացողը այլ ոչ թե շահույթը կամ հանրաճանաչությունը: Razer-ը ասում է՝ «Մենք տեսնում ենք «նրանց» ոչ միայն որպես մեր հաճախորդներ, այլ որպես մեր համայնքի ներկայացուցիչների: Մենք բոլորս խաղացողներ ենք: Ահա թե ինչու Razer ապրանքանիշը կապված է գեյմերների հետ ամբողջ աշխարհում, քանի որ մենք հերթական խոշոր կորպորացիա չենք, որը լոկ վաճառում է իր արտադրանքը շահույթ ստանալու համար: Անկախ նրանից, թե ինչ խաղ եք խաղում, ինչ համակարգ եք օգտագործում, կամ աշխարհում որտեղ եք գտնվում, խաղալու անհրաժեշտությունը և հաղթելու սերը համընդհանուր են: Երբ մենք ստեղծում ենք ապրանքներ՝ ստեղծում ենք ապրանքներ, որոնք մենք ինքներս ՝ խաղացողներս, ցանկանում ենք օգտագործել: Այս ամենը սնվում է խաղերի նկատմամբ անսանձ կիրքով: Հաջողության բանալին պարզապես հավատարիմ լինելն է ինքներդ Ձեզ և յուրաքանչյուր նախագծին մոտենալը որպես մի բան, որը Դուք՝ որպես խաղացող, կգնահատեք: Ահա թե ինչպես ենք մենք հավատարիմ մնում մեր առաքելությանը`․․․ Խաղացողները՝ խաղացողների համար»։