Facebook Image Tracker
7 համեմատություն, ինչից հետո դուք կցանկանաք ընտրել Huawei սմարթֆոն եւ ոչ թե Apple կամ Samsung: | Բլոգ

7 համեմատություն, ինչից հետո դուք կցանկանաք ընտրել Huawei սմարթֆոն եւ ոչ թե Apple կամ Samsung:

 

 

 

Սմարթֆոն ձեռք բերելիս բոլորս էլ փորձում ենք այն ընտրել ըստ մեր ունեցած գումարի չափի, ըստ տեխնիկայի մասին մեր պատկերացումների ու սկզբունքների: Առաջին հայացքից պարզ թվացող այս որոշումը, իրականում, միշտ չէ, որ հեշտ է:
 
Ի՞նչ ընտրել, ինչպե՞ս ընտրել: Իրականում ցանկացած հարցում ճիշտ ընտրություն կատարելու հարցում օգնության է գալիս համեմատությունը:
 
Ցանկանում եք կատարել ճի՞շտ ընտրություն:
Համեմատելու եւ համեմատության միջոցով ընտրություն կատարելու համար եկեք ծանոթանանք այս 7 կետերին:
 

1. Գնի մասին

Սա, թերեւս, ցանկացած հարցում առաջնահերթ կետն է: Որեւէ մեկը չի ցանկանում անիմաստ գումար ծախսել, կամ էլ տալ քիչ գումար` իմանալով, որ այդպիսով անորակ սմարթֆոն կգնի: Սմարթֆոն գնելիս առաջնահերթ հաշվի է առնվում հենց արժեքը, իսկ արժեքը, ինչպես հայտնի է, գոյանում է այդ թվում նաեւ բրենդի հայտնիության աստիճանից:
 

Ստացվում է, որ պարտադիր չէ, որ թանկ սմարթֆոնը լինի ամենաորակյալը, ինչպես նաեւ հակառակը: Համեմատենք միայն այսօր ամենաշատը իրար հետ մրցող մոդելները: Օրինակ, Huawei P8 սմարթֆոնի արժեքն է մոտ 499 եվրո, ինչը կազմում է Samsung C6 Edge -ի կեսից մի քիչ ավելին:

 

 

2. Տարբերվե՞լ, թե՞ ոչ

Օրիգինալ լինելու եւ բոլորից տարբերվելու ցանկությունը շատերի մոտ էլ կա: Մեկը նախընտրում է օգտագործել սմարթֆոն, որը նույնպիսին է, ինչպիսին իր տասը ընկերների մոտ է, մյուսը պատրաստ է օգտագործել միայն այնպիսի կապի միջոց, որը տարբերվում է բոլորից:
 
Սա եւս կարեւոր կետ է ընտրություն կատարելու հարցում: Huawei-ի` "Դառնալ լավագույնը" ծրագրի շրջանակի մեջ է մտնում Android ծրագրի կատարելագործումը: Huawei-ի հեռախոսները ունի յուրահատուկ ինտերֆեյս` Emotion անվանմամբ, որը Google Android գործարանային պլատֆորմի կատարելագործված տարբերակն է: Մինչդեռ Samsung սմարթֆոնների Android ծրագիրը նման լուրջ փոփոխությունների չի ենթարկվում:
 

3. Շատ, շատ լույս

Լավն է այն տեսախցիկը, որը շատ լույս է ընկալում: Շատերի համար էլ լավն է այն սմարթֆոնը, որն ունի լավ տեսախցիկ, ոմանք էլ հեռախոսի առկայությունը սմարթֆոնի վրա որեւէ նշանակություն չեն տալիս:

 

Եկեք տեսնենք, թե ինչով են տարբերվում մեր կողմից քննարկվող ընկերությունների սմարթֆոնները նաեւ այս հարցում: Huawei-ի P9 սմարթֆոնի տեսախցիկը 270%-ով ավելի շատ լույս է ընկալում, քան iPhone 6s-ի տեսախցիկը եւ 90% ավելի, քան Galaxy S7-ի տեսախցիկը:

 

4. բարակ, բայց ինչքա՞ն բարակ

Huawei P9 սմարթֆոնի հաստությունը 7 մմ է: Այն ավելի բարակ է, քան iPhone 6S-ը եւ Samsung Galaxy S7-ը: Ինչքանո՞վ սա կարող է կարեւոր լինել այս հեռախոսներից որեւէ մեկը ընտրելու հարցում: Սա եւս անհատական ցանկության հարց է:

 

Մեկի համար կարող է առանցքային նշանակություն ունենա սմարթֆոնի բարակությունը, մյուսը հակառակը` ցանկանա, որ իր կապի միջոցը լինի ավելի հաստ ու ծանր: Նույնը վերաբերում է նաեւ սմարթֆոնի էկրանին:
 
Օրինակ, նշված Huawei հեռախոսի էկրանի մակերեսը կազմում է սմարթֆոնի դիմային հատվածի 72,9%-ը, ինչը նույնպես ավելին է, քան iPhone 6S-ի и Samsung Galaxy S7-ի տվյալները: Արդյոք այս տվյալները կարող են որոշիչ դեր խաղալ սմարթֆոն ընտրելիս` որոշողը դուք եք:
 
5. Աչքս տեսնի
Դիզայն: Ահա այն, ինչը մենք կարեւորում ենք մեր ապագա սմարթֆոնի հետ առաջին "հանդիպման" ժամանակ: Դիզայնի հարցում սմարթֆոն արտադրող ընկերությունները անդադար մրցում են, ամեն նոր մոդել թողարկվում է դիզայներական որեւէ նոր լուծումով, ինչով գերազանցում է նախորդ մոդելին:
 
Huawei-ը Փարիզում ունի գրասենյակ, որն անվանում են "էսթետիկ դիզայն-կենտրոն", որտեղ ընկերության մասնագետները կոնսուլտացիաներ են անցկացնում աշխարհի լավագույն դիզայներների հետ եւ հետեւում են նորաձեւությանը: Նրանց կարծիքների ու գնահատականների վրա հիմնվելով, ընկերւթյան մասնագետները ամեն տարի իրենց արտադրանքի դիզայնում նոր նպատակներ են առաջադրում:
 
Դիզայնը եւ դիզայներական նոր լուծումները կարեւորում է նաեւ Apple-ը` իր Iphone-նները արտադրելիս: Այստեղ եւս անընդհատ կոնսուլտացիաներ են տեղի ունենում մասնագետների հետ, սակայն դիզայնի մարտավարությունը մնում է անհայտ, քանի որ այս ընկերությունը իր մասին ամեն տեղեկություն չէ, որ հրապարակում է:
 

6. Ամրության հարց է

 

Սմարթֆոնի ընտրության դեպքում կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչքանով է այն ամուր, եւ անսարքության առաջացման դեպքում ինչքան արագ կլինի այն վերանորոգել:
 
Օրինակ, մարտկոցը փոխելու համար Samsung Galaxy J5 ի համար ուղղակի անհրաժեշտ է գնել նորը: Իսկ ահա նրանք, ովքեր սովոր են իրենց սմարթֆոնի տեխնիկական հարցերը լուծել սեփական ձեռքերով, պետք է լավ մտածեն:
 
Huawei GR3 ունեցողները մարտկոցը փոխելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
 

7. Ենթարկվե՞լ գովազդին, թե՞ ոչ

Ընտրություն կատարելու հարցում կարեւոր դեր ունի նաեւ մեզ հետաքրքրող ընկերությունների "շփման" ձեւաչափը մեր` հաճախորդներիս հետ: 4 մլրդ ԱՄՆ դոլար: Ահա այսքան գումար է ծախսում Samsung-ը` ամեն տարի իր արտադրանքը գովազդելու համար:
 
Apple-ը համեմատաբար ավելի համեստ է: Գովազդի վրա այս ընկերությունը տարեկան ծախսում է մոտ 400 մլն ԱՄՆ դոլար:
 
Իսկ ահա Huawei-ը գովազդի վրա ծախսում է ընդամենը 11 մլն դոլար: Գովազդային խելահեղ ալիք չսկսելու եւ դրա վրա ահռելի գումարներ չծախսելու Huawei բացատրությունը պարզ է ու հստակ. ընկերությունը ունի սկզբունք` գումարները ծախսել խելամիտ եւ դրանք վատնել ոչ թե գովազդի, այլ նորարարություններ անելու, նոր հետազոտություններ անցկացնելու եւ արդեն ունեցած տեխնոլոգիաները զարգացնելու վրա:
 
Գովազդային նման մոտեցումները եւս կարող են ընտրություն կատարելու հարցում կարեւոր նշանակությույն ունենալ եւ մեզ օգնել հասկանալ, թե ում հետ ենք մենք ցանկանում "համագործակցել": Կատարեք ճիշտ ընտրություն, որը կապահովի ձեր հարմարավետությունը ու հետագայում մտափոխվելու պատճառ չի դառնա:
Իսկ մտափոխվելու դեպքում, նորից ընթերցեք այս կետերը: