Huawei Armenia-ի կողմից անցկացվեց ֆլագմանային դասի և այլ սմարթֆոնների մասին սեմինար
(Երևան` Best Western Plus Congress Hotel, չորեքշաբթի` 26-ը հունիսի 2019 թվական) - «ՄոբլիՕՍ» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում Huawei աշխարհահռչակ բրենդի պաշտոնական դիստրիբյուտորը, կազմակերպել էր սեմինար իր գործընկերների համար: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Huawei բրենդի պատմության, գործունեության, ունեցած ձեռքբերումների և այլնի մասին, ինչպես նաև տրվեցին առավել մանրամասն պարզաբանումներ Android-ի գործողությունների մասին, և, իհարկե, ներկայացվեցին ֆլագմանային Huawei P30 դասի, ինչպես նաև Y դասի և բոլորովին վերջերս շուկա դուրս եկած Huawei P smart Z սմարթֆոնները։
Սեմինարն անց էր կացվում Ռուսաստանից ժամանած պրոֆեսիոնալ թրեյների կողմից, ով ներկաներին բավականին մանրամասն բացատրեց, որ Huawei ընկերության կողմից արդեն արտադրված բոլոր սմարթ սարքավորումները ստանում են և շարունակելու են ստանալ Google Play և Google Play Protect-ի թարմացումները։
Սեմինարի ընթացքում առավել ուշադրության արժանացան Huawei P30 և Huawei P30 Pro սմարթֆոնների տեսախցիկների մոդիֆիկացված համակարգը և այլ դոմինանտ առավելությունները, որոնք այս սմարթֆոններին դարձնում են այդքան նախընտրելի սպառողների համար։
Դե իսկ Huawei P smart Z սմարթֆոնի ներկայացման ժամանակ նշվեց, որ այս սմարթֆոնի մեջ ներդրված 16 ՄՊ դիմային տեսախցիկը ակտիվանում և դուրս է գալիս հեռախոսի «մարմնից» միայն սելֆիի ռեժիմն ակտիվացնելուց մեկ վայրկյան անց։
Սեմինարն անցավ ինտերակտիվ միջավայրում, որտեղ ներկայացվեցին մի շարք կարևոր առանձնահատկություններ սպասարկման որակն էլ ավելի բարձրացնելու համար։