Facebook Image Tracker
HUAWEI-ը հրապարակել է 2018 թվականի իր տարեկան զեկույցը | Բլոգ

HUAWEI-ը հրապարակել է 2018 թվականի իր տարեկան զեկույցը

2018 թվականը HUAWEI-ի համար տեխնոլոգիական նորարարությունների հերթական հաջողված տարի էր: 2018-ին նույնպես HUAWEI-ը կենտրոնացրել է իր միջոցները տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, սմարթ սարքավորումների վրա` պահպանելով շարունակական աճը։

Ընկերության մեծագույն մոտիվացիան հաճախորդների վստահությունն է։ Ուստի HUAWEI-ը մշտապես շարունակելու է շուկային ներկայացնել հնարավորինս լավագույն ապրանքներն ու ծառայությունները և շահել սպառողների վստահությունը։

Համաձայն հրապարակված զեկույցի` ընկերությունը պահում է իր շարունակական աճը.

- 2018 թվականին վաճառքներից եկամուտը կազմել է 721.2 միլիարդ յուան` նախորդ տարվա համեմատ ավելանալով 19.5%-ով, զուտ եկամուտը հասել է 59.3 միլիարդ յուանի` գրանցելով 25.1% աճ նախորդ տարվա համեմատ։

- 2018 թվականի ընթացքում HUAWEI-ը ներդրել է 101.5 միլիարդ յուան (վաճառքի իր եկամուտների 14.1%) R&D (հետազոտություն և զարգացում) ոլորտի մեջ` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը ըստ 2018 թվականի Եվրամիության R&D արդյունաբերական ներդրումների հաշվարկի:

- Վերջին տասը տարիների ընթացքում HUAWEI-ի R&D ոլորտի ծախսերը հասել են ավելի քան 480 միլիարդ յուանի։

 

 

HUAWEI ընկերության 2018 թվականի բիզնես ձեռքբերումները

Ավելի ուժեղացված կապ

- HUAWEI ընկերությունը թողարկել է ոլորտի առաջին լիարժեք 5G վերջնական ցանցը` որպես առևտրային արտադրանք, որը համապատասխանում է 3GPP ստանդարտներին: Ի հավելումն նշենք, որ ընկերությունը թեստավորումներ է անցկացրել աշխարհի շուրջ 182 փոխադրողների հետ, ստորագրել է ավելի քան 30 առևտրային պայմանագիր 5G ցանցի համար և առաքել է 40,000-ից ավելի բազային կայաններ համաշխարհային շուկայում։

- Internet of Things (IoT) տիրույթում ընկերությունը թողարկել է 53 NB-IoT և 16 EMTC ցանցեր, որոնք հանդիսանում է աջակցող կապեր միլիոնավոր այլ կապերի համար։

- HUAWEI ընկերությունը համագործակցում է 25 առաջատար համարվող ընկերությունների հետ NetCity համատեղ նորարարական ծրագրի շուրջ, ինչի արդյունքում լիովին բարելավել է իր Intent-Driven ցանցային լուծումների համակարգը։

 

 

Մատուցելով անհատականացված փորձառություն

- Ընկերությունը գրանցել է բազմաթիվ առաջխաղացումներ մի շարք տարբեր բնագավառներում, ինչպիսիք են` լուսանկարչություն, արհեստական բանականություն, հաղորդակցման հնարավորություններ, սմարթ սարքավորումների կատարողականություն և դիզայն։

- HUAWEI ընկերությունը իր գործունեության ընթացքում նպաստել է ավելի առողջ և բարենպաստ էկոհամակարգի ստեղծմանը։ HiLink խելացի տուն հարթակի շուրջ ընկերությունը համագործակցում է 150-ից ավել բրենդերի / ապրանքանիշերի  հետ` ներգրավելով ավելի քան 500 ապրանքատեսակ։ Կապակցված տրանսպորտային ոլորտում ընկերությունն ապահովել է կայուն և հուսալի փոխադրամիջոցների ծառայություններ տասնյակ միլիոնավոր վարորդների համար։ Իսկ առողջապահության և ֆիթնեսի բնագավառնեում HUAWEI-ը սպասարկել է մոտավորապես 100 միլիոն օգտատերերի։

- Ավելի զարգացած էկոհամակարգի ծրագրի շուրջ ընկերության ունեցած ամբողջ աշխարհի ծրագրավորողների թիվը գերազանցել է 560,000-ը։ HUAWEI ընկերությունը համագործակցում է այդ ծրագրավորողների հետ ավելի կայուն էկոհամակարգ ստեղծելու համար։

 

 

Անվտանգություն և հուսալիություն

HUAWEI-ը կարևորում է կիբեր անվտանգության և գաղտնիության ապահովումը։ Որպես տեխնիկական սարքերի մատակարար` ընկերությունը կրում է պատասխանատվություն` նորարարական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել ավելի անվտանգ համակարգեր, ամրապնդել այդ անվտանգությունը նաև մի շարք համագործակցությունների միջոցով` ստեղծելու ավելի վստահելի թվային աշխարհ։

Վերջին 30 տարիների ընթացքում HUAWEI ընկերությունը հեռահաղորդակցության փոխադրողների հետ միասին կառուցել է ավելի քան 1500 ցանցեր 170-ից ավել երկրներում և տարածաշրջաններում երեք և ավել միլիարդ մարդկանց ցանցային ծառայություններ մատուցելու համար:

HUAWEI-ն այժմ տեխնոլոգիական ոլորտի լավագույն ընկերությունն է, երբ խոսքը վերաբերում է արտադրանքի հակահարձակման և հակա-ներթափանցման հնարավորություններին։

2018 թվականի ավարտին, ընկերության Տնօրենների Խորհուրդը հաստատել է 2 մլրդ ԱՄՆ դոլարի նախնական բյուջե ներդնելու մասին պաշտոնական բանաձև, որը թույլ կտա ընդլայնել ընկերության ծրագրային ապահովման հնարավորությունները։

 

 

Բիզնեսի աճի շարունակական կառավարման ամբողջական համակարգ

Շատ տարիների զարգացման արդյունքում HUAWEI-ը ստեղծել է բիզնեսի շարունակական կառավարման ամբողջական համակարգ, որը ներառում է ընկերության բիզնեսի բոլոր ոլորտները` ներառյալ գնումների, արտադրության, լոգիստիկայի և տեխնիկական ծառայությունների ճյուղերը:

Արդյունավետ կառավարման թիմերի, բազմատեսակ մեթոդների և ՏՏ համակարգերի օժանդակությամբ HUAWEI ընկերությունն այժմ ունի շարունակական զարգացող բիզնես և արտակարգ իրավիճակների արձագանքման համար մշակված հատուկ պլաններ։

Վերջին տասը տարիների ընթացքում HUAWEI-ն արագ արձագանքել է ավելի քան 80 արտակարգ իրավիճակների և ցուցաբերել է կազմակերպված օժանդակություն: Դրանց թվում են Ճապոնիայում ցունամինները, Թաիլանդի ջրհեղեղը, Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը և այլն: