Facebook Image Tracker
11 փաստ, որոնք իմանալով հնարավոր չէ չսիրել Huawei-ը | Բլոգ

11 փաստ, որոնք իմանալով հնարավոր չէ չսիրել Huawei-ը

 

 

Սմարթֆոններ եւ այլ տեխնիկա ընտրելն այսօր հեշտ գործ չէ:

 

Ընտրությունը մեծ է, չափանիշները` տարբեր, ինչի հետեւանքով կարելի է խճճվել ու որակի փոխարեն ընտրել ընդամենը այն, ինչ ընտրում են մեր ծանոթները: Իսկ որակի չափանիշները հասկանալու համար պետք է ծանոթ լինել ոլորտի առաջատարներին:

 

Չինական Huawei-ը սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից է: Տարիներ առաջ սրան դժվար կլիներ հավատալ, բայց այսօր արդեն դա փաստ է:

Անցած տարի ընկերությունը ներկայացրել է իր նոր կոնցեպտը "Դարձրու այն հնարավոր" / Make it Possible /, իսկ ընկերության նոր կարգախոսը հռչակվեց "Երազանքները ոգեշնչում են ստեղծագործել" / "Dreams inspire creativity"/:

 

Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ Huawei-ի մասին այնպիսի փաստերի, որոնք կփոխեն ձեր պատկերացումները չինական ընկերությա մասին: Ձեզ ենք ներկայացնում բազմաթիվ փաստերից միայն 11-ը:

 

1."Չինական նվաճումը"` աշխարհը նվաճելու ճանապարհին

 

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում ընկերության անվանումը:

 

Huawei-ը բաղկացած է երկու հիերոգլիֆներից՝ «Hua» — «Չինաստան», եւ «Wei» — «նվաճում»: Եւ ուրեմն, "Չինական նվաճում" ընկերությունը, որը ստեղծվել էր 1980-ականներին ի սկզբանե զբաղվել է կոմունիկացիոն տեխնիկայի արտադրությամբ:

Իսկ արդեն 1987թ-ից իր առաջ դրել է ավելի ամբիցիոզ նպատակ` Չինաստանը դարձնել տեխնոլոգիաներով հարուստ ու առաջատար երկիր: "Նվաճողական" ընկերությունը արժանի չէր լինի, իր անվանը, եթե հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո չանցներ աշխարհը "նվաճելու" գործին:

 

2.Հաջողությունը` հետեւողական աշխատանքի արդյունք

 

2000-ականների սկզբից ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել Չինաստանի սահմաններից դուրս, տարածվել է Ասիայով,ապա հասել է Եվրոպա եւ Ավստրալիա:

 

Պետք է նշել, որ այս հաջողությունը չի եղել պատահական:

 

Չէ որ առաջին տարիների իր ողջ հասույթը ընկերությունը ծախսում էր նոր հետազոտությունների վրա , այլ կերպ ասած` ներդնում էր կատարում նոր գաղափարներ մշակելու եւ դրանք կատարելագործելու հեռանկարային գործի մեջ:

 

 

3. Առաջին սմարթֆոնը, ինչպես առաջին սերը

 

Մեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հիշում են իրենց առաջին սմարթֆոնը: Սեփական սմարթֆոնի հետ "ծանոթանալու" պահի մասին խոսելիս այսօր արդեն շատերը կատակում են, թե դա նման էր առաջին սիրո, մի բանի, որը երբեք չի մոռացվի:

 

Չէ որ մինչ այդ նմանատիպ կապի միջոցներ կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում Եւ ահա, իր արտադրած առաջին սմարթֆոնը հիշում է նաեւ Huawei-ը: Այն արտադրվել էր 2009-թ-ին, նրա "անունն էր" Android 1.5 Huawei U8230:

 

4. Ի "Պատիվ" երիտասարդներին

 

2013թ-ին ընկերությունը գնաց խորամանկ քայլի` ստեղծեց բրենդ հենց երիտասարդության ուշադրությունն ու համակրանքը ստանալու համար: Ինչպես հայտնի է, ում հաջողվում է դուր գալ երիտասարդությանը, նա ուղղակի դատապարտված է հաջողության:

 

Եւ ահա ընկերությունը ներկայացրեց երիտասարդության համար /18-34 տարեկան/ նախատեսված Honor /պատիվ/ բրենդը, որը սկսեց վաճառվել երիտասարդությանը գրավող միջոցներով` ինտերնետով եւ միայն սոցիալական ցանցերով գովազդվելով:

 

Այդ բրենդի ապրանքանիշները այժմ վաճառվում են 74 երկրներում: Անցած տարի վաճառքից եկամուտը կազմել է 6 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն այդ թիվը անընդհատ աճում է: Այս տարվա ընթացքում ընկերության ապրանքատեսակների վաճառքը աճել է 59 տոկոսով:

 

5.Աշխարհի լավագույն բրենդերց մեկը

 

Huawei-ը չինական առաջին ընկերությունն էր, որը 2014թ-ին գրանցվեց "Աշխարհի լավագույն բրենդեր" Interbrand - ի վարկանիշային աղյունակում:

 

Հասկանալու համար այս իրադարձության կարեւորությունը միայն նշենք, որ այս վարկանիշային աղյուսակում գրանցվում են միայն բացառիկ ու աշխարհահռչակ բրենդեր:

 

Ամբողջ աշխարհում ճանաչման արժանանալու փաստը անվիճելի ճանաչելու համար բերենք միայն մեկ թիվ: Անցած տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է ոչ ավել, ոչ պակաս 100 մլն սմարթֆոն: Այսպիսով, այսօր Huawei-ը սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից է:

 

 

6. Համագործակցություն Leica-ի հետ

 

Այժմ ուշադրություն: Huawei-ը համագործակցում է աշխարհահռչակ Leica ընկերության հետ:

 

Եւ սա կատակ չէ: Լուսանկարչական ապարատներ արտադրող գերմանական այս աշխարհահռչակ ու հեղինակավոր ընկերությունը ծանոթ է ու երազանք է բոլոր լուսանկարիչներին ու լուսանկարչության սիրահարների համար:

 

Մինչ շատերը երազում էին կյանքի ընթացքում գոնե մեկ հնարավորություն ունենալ Leica-ի տեսախցիկներով լուսանկարելու մասին, Huawei-ը ապշեցրեց բոլորին` հնարավորություն ստեղծելով մատչելի գնով ունենալ Leica տեսախցիկ` սեփական սմարթֆոնի վրա:

 

Երկու ընկերությունները որպես համագործակցության առաջին արդյունք թողարկել են Huawei P9 սմարթֆոնը՝ երկու տեսախցիկներով:

 

Այս հեռախոսի տեսախցիկը ունի երեք առավելություն՝ լուսանկարի առավել դետալավորվածություն, ֆոկուսի կարգավորում նկարահանումից հետո եւ լայն բացված դիաֆրագմայի հնարավորություն:

 

7. Ստեղծում է մեծ թվով աշխատատեղեր

 

Ընկերությունում աշխատում է ավելի քան 170 հազար մարդ: Հիմա այս թիվը կրկին ընթերցեք ու փորձեք պատկերացնել: Չինաստանում գտնվող գլխավոր գրասենյակի աշխատակիցների թիվը միայն 40 հազար է:

 

Բայց եկեք փորձենք հասկանալ, թե ինչով է զբաղվում այսքան մարդ: Պարզվում է, այստեղ աշխատողները ոչ միայն տեխիկական, տեխնոլոգիական հմտությունների տիրապետող մարդիկ են, այլ նաեւ նորարարներ: Աշխատակիցների ընդհանուր թվի գրեթե կեսը` 45%-ը զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ:

 

 

8. 5G ցանցը` շուտով

 

Հավանաբար շատերն են փորձում կռահել, թե երբ վերջապես կստեղծվի 5G ցանց եւ երբ մենք բոլորս կկարողանանք օգտնվել դրանից:

 

Ուրեմն իմացեք, որ մեզնից շատ ավելի շուտ այդ մասին սկսել են մտածել Huawei-ի մասնագետները: Եվ ոչ թե ուղղակի մտածել , այլ ակտիվ անցել են գործի:

 

Huawei-ը միայն 5G տեխնոլոգիայի մշակման համար 2013-2018 թվականների համար հատկացրել է 600 մլն ԱՄՆ դոլար:

 

Ի դեպ, ընկերությունը աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիական նորությունների պատենտավորման հարցում, ինչը նշանակում է, որ ընկերությունը անընդհատ նոր տեխնոլոգիաներ է մշակում, նորամուծություններ է կատարում, ինչը նաեւ գրանցում է, որպես մտավոր սեփականություն:Միայն անցած տարվա ընթացքում ընկերությունը պատենտավորել է 3898 հայտ:

 

9.Նորարարությունների սիրահարը` նորարարությունների հեղինակ

 

Կարճ, կոնկրետ, թվերով:

 

Huawei-ը ամբողջ աշխարհում ունի հետազոտություններ եւ վերամշակումներ իրականացնող 16 գրասենյակ, 8 ինովացիոն եւ 45 ուսումնական կենտրոններ:

 

Նշված գրասենյակներն ու կենտրոնները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում: Նաեւ կան համատեղ նորարարական կենտրոններ այնպիսի համաշխարհային ընկերությունների հետ, ինչպիսին են 
Vodafone GroupBT GroupTelecom ItaliaFrance TelecomTelefonicaDeutsche Telekom

 

10. Կարեւորում է շրջակա միջավայրը

 

Շատերը սկսում են "հոգ տանել" շրջակա միջավայրի մասին, երբ արդեն մոտ ենք լինում բնապահպանական որեւէ ճգնաժամի: Ինչպես շատ հարցերում, այս դեպքում էլ Huawei-ը փորձում է տարբերվել այլ հսկա ընկերություններից:

Ընկերությունը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին, ինչի վկայությունն է կարգախոսներից մեկը` «Green Communications»:

 

Ընկերության պատասխանատուները համոզված են, որ շրջակա միջավայրի պահպանման ամենաճիշտ տարբերակներից մեկը էներգետիկ արդյունավետությունն է:

 

Այդ իսկ պատճառով ընկերությունը անընդհատ մշակում է նոր մեթոդներ՝ իր սարքավորումներից հնարավորինս քիչ արտանետումների ունենալու համար:

 

11. Մտքի ուժը

 

Համաձայնվեք, որ հաճախ դուք էլ եք մտածում` տեսնես ո՞ւմ մտքով է անցել ստեղծել այս կամ այն սարքը կամ գրել այս կամ այն ծրագիրը, որն այսօր արդեն մեր առօրյայի անբաժանելի մասն է:

 

Այո, այդ ամենը ի սկզբանե եղել է "ընդամենը" միտք, ինչից հետո միայն ծանր ու բարդ աշխատանքի արդյունքում վեր է ածվել կոնկրետ առարկայի, կոնկրետ սարքի, կոնկրետ ծրագրի:

 

Huawei ընկերության ղեկավարությունը շարունակում է համառորեն կրկնել, որ ամենաթանկը մտածելու ունակությունն ու մտքի ուժն է:

Առաջնահերթ համարելով անդադար զարգացումը, նորարարական մտքի մշակումն ու թարմ մտածողությունը, այստեղի մասնագետները կանգ չեն առնում "մտքի ուժ" ասվածը միշտ զգոն ու արթուն պահելու համար:

 

Օրինակ, ընկերության մենեջերներին անընդհատ հանձնարարվում է կարդալ ոչ մասնագիտական գրականություն, որպեսզի ավելի ազատ ու լայն մտածեն ու ստեղծեն հնարավորություն հետագայում նոր մտահղացումներ ունենալու համար:

 

Դեռ այսքանն էլ բավարար չէ, ընկերությունը շարունակում է ցուցադրել իր ինքնավստահությունն ու "նվաճողականությունը":

 

Huawei-ի ներկայացուցիչները վստահ հայտարարում են, որ արդեն 2021թ-ին կդառնան ոլորտի բացարձակ առաջատար:

Դե ինչ, սպասենք: