Facebook Image Tracker
Ապագան հիմա է: 3 աքսեսուար HUAWEI-ի կողմից, որոնք կփոխեն Ձեր կյանքը | Բլոգ

Ապագան հիմա է: 3 աքսեսուար HUAWEI-ի կողմից, որոնք կփոխեն Ձեր կյանքը

 

Խորասուզվեք նորարարական տեխնոլոգիաների խելացի աշխարհի մեջ

Մարդու ստեղծագործական միտքը սահմաններ չունի: Այն ամենը, ինչ Դուք այսօր կարող եք պատկերացնել՝ մարդկությունը ունակ է վաղը դարձնել իրականություն: Huawei-ի ստեղծագործող թիմը ջանք չի խնայում, որպեսզի ամենախելահեղ մտքերը իրականություն դառնան, որի շնորհիվ էլ այսօր նրանք ստեղծում են ապագայի տեխնոլոգիաները:

Խոսելով նորարարությունների մասին՝ ուզում ենք ներկայացնել Huawei-ի կողմից նախագծված երեք առաջատար աքսեսուարներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն Ձեր կյանքը, այլ նաև կդարձնեն Ձեր առօրյան ավելի վառ և գունեղ: Վստահեցնում ենք, որ այս հոդվածը կարդալուց հետո ուղղակի կսիրահարվեք այս սարքերին և կցանկանաք հենց այս պահին ձեռք բերել:

Huawei անլար սպորտ ականջակալներ

 

 

Շատերը կհամաձայնեն, որ ականջակալները այսօր մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Շրջակա ճնշող միջավայրից խուսափելու և երաժշտության մեջ ընկղմվելու համար չկա ավելի լավ միջոց քան ականջակալները:

Huawei AM61 անլար ականջակալները լավագույն լուծումն են այս պարագայում:

Եկեք ծանոթանանք հրաշալի գործառույթներից մի քանիսին:

  1. Այն հարմարավետ է:

Լինելով անլար և թեթև՝ այս մոդելը երբեք չի խճճվում և թույլ է տալիս Ձեզ ազատ տեղաշարժվել: Սա նշանակում է, որ ականջակալները երբեք բեռ չեն լինի Ձեզ համար և կարող եք անհոգ վայելել Ձեր սիրելի երաժշտությունը:

  1. Այն հարմար է հատկապես սպորտի սիրահարների և նրանց համար ովքեր միշտ շարժման մեջ են:

Huawei AM61 ականջակալները ջրա-, քրտնքա-, խոնավա- և փոշեկայուն են, ինչը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել և զբաղվել սպորտով:

  1. Այն հուսալի է և երբեք չի ընկնում ականջներից:

Ականջին հարմարեցված հատուկ նախագծով սիլիկոնե ծայրը տեղավորվում է ականջախեցու մեջ՝ ապահովելով ամուր ֆիքսացիա: Այնպես որ Huawei AM61 անլար ականջակալների դեպքում կարիք չկա մտահոգվել, որ այն կարող է ընկնել Ձեր ականջից:

  1. Այն ունի նորարարական դիզայն և գույներ:

Այս ականջակալները արտադրվում են երեք գույներով՝ սև, կապույտ և կարմիր: Գերժամանակակից դիզայնի և նորարարական լուծումների շնորհիվ այն կարծես թրենդային վզնոց լինի: Այսպիսով, կարիք չկա մտահոգվելու ապահով պահելու տարբերակի մասին, եթե չեք ցանկանում որևէ պահի օգտագործել: Վերջիններս հիանալի կերպով համադրվում են ցանկացած ոճի հագուստի հետ՝ անկախ նրանից Դուք կրում եք սպորտային, գործնական, թե առօրյա հագուստ:

  1. Այն ունի երկար ժամանակ աշխատող մարտկոց, ձայնամեկուսիչ և այլ հրաշալի հնարավորություններ:

Այս ականջակալների բազմաթիվ առանձնահատկություններից են ոչ միայն նորաձև և ժամանակակից դիզայնը, այլև երկար աշխատող մարտկոցը, հարմարավետ մագնիսային կառուցվածքը ՝ դյուրին տեղաշարժի համար, արագ և կայուն Bluetooth կապը, պրոֆեսիոնալ ձայնամեկուսացումը և այլն:

Huawei AM61 անլար ականջակալները իդեալական են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են վայելել երաժշտություն, խոսել հեռախոսով և միևնույն ժամանակ լինել շարժման մեջ: Նորաոճ, հարմարավետ և ամուր, այս մոդելը ստեղծված է բարձրագույն տեխնոլոգիաներով և վաճառասրահներում է ողջամիտ արժեքով:

Բոլորս ունեցել ենք այն տհաճ զգացումը, երբ, ստուգելով գրպանները, հասկացել ենք, որ ականջակալները մոռացել ենք տանը: Այդ պահին թվում է, թե օրը ձախողված է սկսվել, քանի որ այն անցնելու է առանց երաժշտության: Huawei-ի անլար ականջակալները այնքան հրաշալի են, որ Դուք ոչ մի դեպքում չեք թողնի այն որևէ տեղ, այլ հեշտությամբ միշտ կպահեք Ձեզ մոտ:

Արդեն ցանկանու՞մ եք ձեռք բերել այն՝ անցեք հետևյալ հղումով:

Huawei Smart Scale

 

 

Huawei-ի կողմից ստեղծված հաջորդ հրաշալի նորարարությունը, որը արժանի է Ձեր ուշադրությանը՝ խելացի կշեռքն է: Այն նախագծված է հատուկ նրանց համար, ովքեր նախընտրում են առողջ ապրելակերպը:

Մի կողմ դնելով բոլոր կարծրատիպերն ու ենթադրությունները՝ խոստովանեք, որ առողջությունը սկսվում է ճարպից ազատվելուց: Բայց Huawei-ի խելացի կշեռքը օգտագործելիս շատ կարևոր է տարանջատել քաշի կորուստն ու նիհարելը:

Այս երկու երևույթները իրականում բավականին տարբեր են միմյանցից: Նույն քաշի ճարպը իր չափսերով երեք անգամ գերազանցում է մկանային զանգվածին: Այսինքն, օրգանիզմում ճարպի զանգվածի տոկոսայնությունից կախված՝ նույն քաշի դեպքում կարելի է բոլորովին այլ մարմնի կառուցվածք ունենալ: Այդ պատճառով, ավելի շատ ճարպային զանգված ունեցող մարդիկ ավելի գեր են երևում:

Huawei խելացի կշեռքը առաջադեմ տեխնոլոգիա է, որը օգնում է համապարփակ պատկերացում կազմել ֆիզիկական առողջության մասին: Դա արվում է ընդամենը մեկ չափմամբ՝ մարմնի կառուցվածքի վերաբերյալ 9 հիմնական ցուցանիշների մասին զեկույցի շնորհիվ:

Դրանք են՝

1. քաշ

2. ճարպի զանգված  

3. BMI

4. սպիտակուցներ

5. որովայնի ճարպ

6. մկանային զանգված

7. ջրի տոկոսը օրգանիզմում

8. ոսկրային զանգված

9. BMR (հիմնական նյութափոխանակության տեսակը)

 

Կարևոր տվյալներ, մաթեմատիկական մոդելավորում և PCA ալգորիթմ՝ այս ամենը մեկ կշեռքի վրա:

Հետաքրքի՞ր է ինչպես է այն աշխատում: Շատ պարզ:

Կշեռքը ունի բարձր զգայունությամբ ինդիումի և անագի օքսիդներից ծածկույթ, ճշգրիտ BIA տեխնոլոգիա (բիոէլեկտրիկական դիմադրության անալիզ), չորս ճնշման սենսորներ և 360° կարգավորվող հենակներ: Այս ամենն ապահովում է ճշգրիտ չափումներ:

Կշեռքը աշխատում է ավտոմատ ճանաչման մեխանիզմով և հեշտությամբ ճանաչում է Ձեզ, երբ կանգնում եք վրան:

Այս կշեռքի մեկ այլ հրաշալի առանձնահատկությունն այն է, որ հնարավոր է ստանալ քաշի և ճարպային զանգվածի մասին տվյալները օֆլայն՝ առանց հեռախոսը գրպանից հանելու: Բացի այդ կարող եք Bluetooth-ի միջոցով խելացի կշեռքը միացնել Ձեր սմարթֆոնին և ստանալ բոլոր չափումների արդյունքերը անմիջապես Ձեր հեռախոսի մեջ՝ բավականին պարզ հավելվածի միջոցով:

Խելացի կշեռքը ունի նաև հիշեցման մեխանիզմ, որը թույլ է տալիս կանոնավոր կերպով վերահսկել Ձեր քաշի տատանումները:

Huawei-ի խելացի կշեռքի շնորհիվ քաշի վերահսկումը մեխանիկական գործընթացից վերածվում է ավտոմատի՝ հագեցած բազմաթիվ նորարարական լուծումներով: Հիանալի է, այնպես չէ՞: Այժմ Դուք կարող եք վարել առողջ ապրելակերպ և վերահսկել Ձեր առողջությունը ամեն օր Huawei խելացի կշեռքի հետ:

Huawei Color Band A2

 

 

Խելացի թևնոցների պահանջարկը տարեցտարի շարունակում է մեծանալ: Վաճառքները ավելի են աճում՝ խթանելով մրցակցության աճը: Այդ իսկ պատճառով՝ արտադրողները ջանք չեն խնայում ավելի նորարարական և շատ գործառույթներով մոդելներ ստեղծել:

Սա, իր հերթին, բարդացնում է գնորդների ընտրությունը: Չնայած այս մեծ մրցակցությանը, շատերը հենց Huawei Color Band A2 թևնոցն են խորհուրդ տալիս:

Այն շատ պարզ, բայց միևնույն ժամանակ խելացի թևնոց է, որն ունի 0.96" դյույմանի PMOLED էկրան: Այս էկրանի շնորհիվ Դուք կարող եք ստանալ ամենաանհրաժեշտ ինֆորմացիան մեկ հայացքի միջոցով և հետևել Ձեր առողջությանը:

Այս էկրանը բազմաֆունկցիոնալ է, որի շնորհիվ կարող եք կառավարել բազում ֆունկցիաներ մատի մեկ հպումով: Դուք հեշտությամբ կարող եք խոշորացնել, փոքրացնել և հարմարեցնել էկրանի ինֆորմացիան ըստ Ձեր նախընտրության:

Այս խելացի թևնոցի շնորհիվ Դուք ոչ մի հեռախոսազանգ և հաղորդագրություն բաց չեք թողնի: Դուք կարող եք ընդունել հեռախոսազանգեր առանց սմարթֆոնը գրպանից հանելու:

Այս թևնոցը նաև առաջարկում է քնի վերահսկման հնարավորություն՝ խելացի զարթուցիչի միջոցով: Իսկ Դուք գիտե՞իք, որ Huawei խելացի թևնոցի միջոցով կարող եք երկար նստած մնալու մասին հիշեցում սահմանել, կամ հեռախոսը կորցնելու դեպքում՝ այն գտնելու ֆունկցիան ակտիվացնել:

Այն կդառնա Ձեր առօրյա կյանքի հուսալի ուղեկիցը: Խելացի թևնոցը ջրա-, քրտնքա-, և փոշեկայուն է, այնպես որ կարիք չի լինի այն հանել ձեռքերը լվանալիս, կամ նույնիսկ լոգանք ընդունելիս: Ընտրելով Huawei Color band A2 թևնոցը՝ Դուք կթեթևացնեք Ձեր առօրյան:

Huawei Color band A2 թևնոցը վերահսկում է Ձեր ամենօրյա գործունեությունը և տրամադրում է դրա մասին տեղեկատվություն իրական ժամանակում: Այս թևնոցի որակը,  յուրահատուկ դիզայնը և բազում այլ օգտակար գործառույթները  վերջինիս առանձնացնում են այլ խելացի թևնոցներից:

Ընտրելով Huawei Color band A2 խելացի թևնոցը՝ Դուք միանշանակ գոհ կլինեք Ձեր որոշումից