HUAWEI-ը ներկայացրել է մարտկոցի լիցքավորման նորագույն գերարագ համակարգը:
Սմարթֆոնասեր հասարակության մեծագույն խնդիրը մարտկոցի լիցքավորումն է: Գրեթե բոլորը, անկախ իրենց սմարթֆոնի մոդելից և օպերացիոն համակարգից, միշտ բողոքում են, որ սմարթֆոնը շուտ է լիցքաթափվում, լիցքավորումը երկար ժամանակ է պահանջում և այլն:
HUAWEI ընկերությունն ամիսներ առաջ արդեն իսկ ներկայացրել էր արագ լիցքավորման SuperCharge համակարգը և ներդրել այն նոր սերդնի սմարթֆոնների մեջ՝ հնարավորություն տալով սպառողներին լուծել այդ գերարդիական խնդիրը:
Ավելին՝ մի քանի էնտուզիաստներ փորձարկել են արագ լիցքավորման տարբեր համակարգեր, որոնք ներկայացրել են առաջատար ընկերությունները: Այս «մրցույթին» մասնակցել է նաև HUAWEI ընկերությունը՝ Mate 9 սմարթֆոնի SuperCharge արագ լիցքավորման համակարգով։
Փորձարկման արդյունքում HUAWEI Mate 9 սմարթֆոնը ընդամենը 30 րոպեում լիցքավորվել է 57 %-ով (2280մԱ/ժ):
SuperCharge արագ լիցքավորման համակարգով զինված նոր HUAWEI սմարթֆոնները մրցակիցներից ավելի արագ են լուծում լիցքավորման խնդիրը: Իմիջիայլոց, արագ լիցքավորման SuperCharge համակարգը, որը զերծ է պահում մարտկոցը գերլարումից և ավտոմատ կերպով անջատում է լիցքավորումը ջրի հետ շփման ժամանակ, ստացել է TUV Rheinland սերտիֆիկատը, որը ևս մեկ անգամ երաշխավորում է համակարգի անվտանգությունը: Այս հեղինակավոր սերտիֆիկատը մեծ դռներ բացեց HUAWEI սմարթֆոնների համար ԱՄՆ-ում և Եվրոպայում, որտեղ ստանդարտներն ավելի բարձր են:
Սակայն տեխնոլոգիաները զարգանում են, դրանց ընձեռած հնարավորությունները՝ ընդլայնվում:
Գերարագ լիցքավորման նոր համակարգի պաշտոնական ներկայացումն իրականացվել MWC 2018թ. (Mobile World Congress) ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում՝ փետրվարի 26-ից մարտի 1-ը: Mobile World Congress-ի ժամանակ GSMA-ն հայտարարեց, որ HUAWEI-ն ընտրվել է որպես GSMA-ի 2018 թվականի «Բջջային ոլորտի բացառիկ ներդրումը» մրցանակի հաղթող: Ցուցահանդեսին HUAWEI-ը ներկայացրեց իր ստեղծած SuperCharge համակարգը նոր ֆլագման սմարթֆոնի՝ HUAWEI P20-ի հետ՝ որպես մեկ ամբողջություն:
Ներկայումս լինելով ժամանակակից սերնդի գերհզոր սմարթֆոնների շարքի ներկայացուցիչ՝ HUAWEI P20-ն ունի SuperCharge անվտանգ և արագ լիցքավորման գործառույթ, որն էլ իր հերթին ապահովվում է սմարթֆոնի հզոր մարտկոցի (3400 մԱ/ժ) կողմից: Արագ լիցքավորման տեխնոլոգիան օգնում է լիցքավորել սմարթֆոնը, նույնիսկ այն դեպքում, երբ Դուք ունեք շատ քիչ ժամանակ: Այսպիսով, HUAWEI-ին կրկին հաջողվեց զարմացնել աշխարհին իր նոր լիցքավորման SuperCharge համակարգով՝ լուծելով ևս մեկ արդիական խնդիր: