Facebook Image Tracker
Segafredo և SQ1 սրճարանների 10-րդ՝ տոնական խաղարկություն: Խաղարկվեցին Honor 7X և Huawei Smart Watch 2 | Բլոգ

Segafredo և SQ1 սրճարանների 10-րդ՝ տոնական խաղարկություն: Խաղարկվեցին Honor 7X և Huawei Smart Watch 2

 

Ինչպես ամեն տարի, այս տարի նույպես, FIGARO ընկերությունն անցկացրեց իր հերթական մասշտաբային խաղարկությունը, որը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 17-ին՝ Megerian Carpet Armenia​-ում: Segafredo Zanetti Espresso Yerevan​ և Square One​ սրճարանների այցելուների շրջանում անցկացվեց 10-րդ՝ տոնական խաղարկությունը, որի արդյունքում մասնակիցներին տրվեցին զանազան մրցանակներ: Միջոցառումը վարում էր Նարեկ Քթոյանը, իսկ Միքայել Ոսկանյանն իր բենդի հետ միասին միջոցառման երաժշտական հատուկ հյուրն էր։

Այսպիսով, SQ1 և Segafredo սրճարանների այն հաճախորդները, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում 5000 դրամ և ավել հաշիվ են ունեցել, ստացան հատուկ կտրոններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակցել տոնական խաղարկությանը:

Խաղարկության արդյունքների ամփոփում

 

Մասնակցության պայմաններին ծանոթանալուց անմիջապես հետո, այցելուները մեծ խանդավառությամբ մասնակցեցին նախապես կազմակերպված խաղարկությանը և պատահականության սկզբունքով շահեցին իրենց արժեքավոր մրցանակները:

SQ1 այցելուների համար մրցանակներն էին՝ երկու անձի ուղետոմս դեպի Փարիզ AIR FRANCE ընկերության կողմից, 1 տարվա անդամակցության քարտ MULTI WELLNESS CENTER-ի կողմից և WATCH 2 սմարթ ժամացույց HUAWEI ընկերության կողմից:

Նկարում HUAWEI ընկերության ներկայացուցիչը հանձնում է շահումը` WATCH 2 սմարթ ժամացույցը հաղթողին:

 

Իսկ SEGAFREDO սրճարանի հաճախորդների համար մրցանակներն էին՝ ուղետոմս 2 անձի համար դեպի Բոլոնյա, այդ թվում և այցելություն SEGAFREDO-ի մայր գործարան, որը գտնվում է հենց Բոլոնյայում, 1 տարվա անդամակցության քարտ MULTI WELLNESS CENTER-ից եւ HONOR 7X սմարթֆոն HUAWEI ընկերության կողմից:

Նկարում HUAWEI ընկերության ներկայացուցիչը հանձնում է շահումը` HONOR7X սմարթֆոնը հաղթողին:

 

HUAWEI ընկարությունը սիրով շնորհավորում է խաղարկության բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ովքեր եկան ժամանցի և վերադարձան տուն բարձր տրամադրությամբ՝ հիանալի նվերներով հանդերձ։

Figaro Group-ի և HUAWEI ընկերության ներկայացուցիչները

 

Հարկ է նշել, որ Figaro Group-ը նման հետաքրքիր ու զվարճալի խաղարկություններ և ակցիաներ կազմակերպում է տարին մի քանի անգամ: Այսպիսով, բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ մասնակցելու գալիք խաղարկությանը՝ համատեղելով համեղ ուտեստների վայելումը երազելի մրցանակներ ձեռք բերելու հետ․ չէ՞ որ այս խաղարկությունների հաջորդ հաղթողը կարող եք դառնալ հենց Դուք: