Ինչպե՞ս պաշտպանել աչքերը սմարթֆոնի լույսից և օգտվել Huawei սմարթֆոնների բացառիկ գործառույթից
Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում սմարթֆոններից օգտվում են գրեթե բոլորը։ Շատերի մոտ դրանց օգտագործումը հասել է կախվածության, և կա պնդում, որ այլևս հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց դրանց գոյության։ Սակայն այս ամենն, անշուշտ, ունի բացասական կողմեր ևս։ Այս կողմերից մեկն աչքերի լարվածությունն է, որն առաջանում է սմարթֆոնի էկրանի լույսից։ Եկեք միասին փորձենք լուծում տալ այս խնդրին և պաշտպանենք մեր աչքերը ճառագայթումից։
Ընտրեք պայծառության չափավոր աստիճան
Կան մարդիկ, որոնք մշտապես նախընտրում են սմարթֆոնի էկրանի պայծառության ամենաբարձր աստիճանը և կան մարդիկ, որոնք, խնայելով մարտկոցի կյանքը, մշտապես նախընտրում են պայծառության ամենացածր աստիճանը։ Այս երկու ծայրահեղություններն էլ վնասակար են տեսողության համար։ Դուք պետք է օգտագործեք պայծառության չափավոր աստիճան կամ գործի դնեք auto brightness տարբերակը՝ թողնելով, որ սմարթֆոնն ինքն ընտրի պայծառության աստիճանն ըստ պայմանների։
Օգտագործեք պաշտպանիչ թաղանթներ
Շատերն օգտագործում են պաշտպանիչ թաղանթներ միայն պաշտպանական նկատառումներից ելնելով՝ ճաքեր, խազեր և այլն։ Սակայն այս թաղանթները, որոնք ունեն լույսը չանդրադարձնող հատկություն, կարող են պաշտպանել նաև Ձեր աչքերը ճառագայթումից։
Պարբերաբար թարթեք աչքերը
Երբ պարբերաբար թարթում եք Ձեր աչքերը, նրանք խոնավանում են, իսկ կարմրությունն ու չորությունը նվազում են։ Բացի այդ, այն կվերացնի աչքերի մեջ առաջացած խավարի զգացողությունը, և Ձեր տեսողությունը կպայծառանա։
Մեծացրեք տառաչափը
Տառաչափը մեծացնելը նույնպես կնվազեցնի աչքերի լարվածությունը։ Եթե կարճատես եք՝ մեծացրեք տառաչափը։ Այդպես Դուք ավելի հեշտ և ազատ կկարդաք նամակները, վեբ թարմացումները և այլն։ Երբ տառաչափը չի համապատասխանում Ձեր տեսողության մակարդակին, Դուք լարում եք Ձեր աչքերը, որից հետո ստիպված ավելի մոտիկից եք նայում էկրանին, իսկ դա, ինքնին, նույնպես վնասակար է։
Մաքուր պահեք սմարթֆոնի էկրանը
Այո՛, սմարթֆոնի էկրանի մաքրությունը նույնպես կարող է ազդել Ձեր տեսողության վրա։ Կեղտոտ էկրանին նայելը ևս լարում է Ձեր աչքերը։ Պարբերաբար մաքրեք այն չոր, բայց ոչ թաց կտորով՝ հեռացնելու փոշին, կեղտը, մատնահետքերը և, պարզապես, հիգիենայի կանոնները պահպանելու համար։
Պահպանեք անհրաժեշտ հեռավորություն
Սմարթֆոնն աչքերին շատ մոտ պահելը վնասակար է տեսողության համար։ Այդպես աչքերը լարվում են, առաջանում են գլխացավեր, գլխապտույտներ և անգամ սրտխառնոց։ Ժամանակի ընթացքում Դուք կարող եք ձեռք բերել կարճատեսություն, իսկ չարաշահելու դեպքում անգամ երկար ժամանակ չեք կարողա օգտվել Ձեր սիրելի սմաթֆոններից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այն օգտագործել դադարներով։ Եթե մոռանում եք ճիշտ հեռավորության չափն, ապա կարող եք օգտվել Honor դասի սմարթֆոնների՝ աչքերը պաշտպանող բացառիկ հնարավորությունից։
Ինչպե՞ս ակտիվացնել Eye comfort գործառույթը
Huawei սմարթֆոններն օգտատերերին մշտապես ընձեռել են բարձր որակով ֆիլմեր դիտելու, խաղեր խաղալու, ընթերցելու և այլ բացառիկ հնարավորություններ։ Սակայն ընկերությունը մտածել է նաև հաճախորդների աչքերի առողջության մասին՝ ստեղծելով աչքերը պաշտպանող գործառույթ։ Այս գործառույթի անունն է Eye comfort։ Այն հնարավորություն է ընձեռում ֆիլտրել կապույտ լույսը՝ նվազեցնելու տեսողական հոգնածությունը։ Երբ Դուք այն ակտիվացնում եք, էկրանը դառնում է դեղնավուն, ավտոմատաբար հարմարեցնում է գույնի մգությունը և նվազեցնում աչքերի լարվածությունը։ Honor դասի սմարթֆոնները ոչ միայն հեշտացնում են Ձեր կյանքն, այլև մտածում Ձեր առողջության մասին։
Ո՞րն է այս գործառույթի օգտակարությունը։
- Նվազեցնում է աչքերի լարվածությունը,
- Ֆիլտրում է կապույտ լույսը,
- Ավտոմատաբար հարմարեցնում է էկրանի գույնը։
Դե ինչ, եկեք սովորենք այն ակտիվացնել։ Բացեք Setting բաժինը և Display բաժնից ընտրեք Eye comfort տարբերակը։ Ակտիվացրեք Eye comfort գործառույթը։
Ահա և վերջ։ Այսպիսի հեշտ քայլերով Դուք կարող եք շարունակել վայելել Ձեր աշխատանքը սմարթֆոնով և միևնույն ժամանակ չունենալ տեսողության հետ կապված որևէ խնդիր։