Huawei-ի 5 մոդելներ արժանացել են iF Design Award մրցանակի
Huawei ընկերության սարքավորումների դիզայնը գրավում է շատերի ուշադրությունը։ Եվ այս անգամ արդեն այն անտարբեր չի թողել նաև հանրաճանաչ iF Design Award-ին։ Դիզայնի միջազգային ֆորումն անցկացվել է 2017 թ.-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում։ Այս տարի մրցանակի են արժանացել Huawei-ի հետևյալ սարքավորումները՝ HUAWEI Mate 9 Pro, HUAWEI Mate 9 Pro Smart Cover, HUAWEI nova Plus, HUAWEI MediaPad M3 և HUAWEI FIT։
1953թ․-ին հիմնադրված iF Design Award-ը անցկացվում է ամեն տարի iF Industry Forum Design-ի կողմից, որը հանդիսանում է արդյունաբերական դիզայնի ամենահին ինստիտուտը Գերմանիայում։ Այն բոլորին հայտնի է իր անաչառությամբ և վստահելիությամբ։ Huawei ընկերությունն այս պատվավոր մրցանակի ամենամյա հաղթողն է, քանի որ նրա սարքավորումները պատրաստվում են աշխարհի առաջատար նորարարական միջոցներով, որոնք ունեն բացառիկ դիզայն։ Եվ հենց այս գեղեցիկ համադրությունն է ապահովում սպառողների սերն ու հարգանքը ընկերության նկատմամբ։
Հաղթող սարքավորումները
HUAWEI Mate 9 Pro-ն ունի կատարելապես համաչափ արտաքին տեսք և կորավուն էկրան։ Հեռախոսի դիմացի կոր հատվածը ճշգրտորեն կրկնօրինակվում է ետևում, ինչը օգտատերերին թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել այն։
Huawei ընկերությունը նաև պատրաստում է սմարթֆոնների այնպիսի աքսեսուարներ, որոնք միաժամանակ պրակտիկ ու գրավիչ են։ HUAWEI Mate 9 Pro-ի խելացի պատյանը պատրաստված է բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ նյութից։ Այն դիմադրում է ճնշմանը և հարվածներին, ամուր է և ապահովում է սմարթֆոնի բացարձակ պաշտպանություն։ Բացի այդ, կիսաթափանցիկ պատուհանի գեղեցիկ դիզայնը ավելի հարմար է դարձնում նրա օգտագործումը։
HUAWEI nova Plus-ը՝ երիտասարդ սերնդի առաջատար արտադրանքը, ներկայացնում է դիզայնի նոր եղանակ։ Սա առաջին Huawei սարքավորումն է, որն ունի դիմացի անկյունների G3 կորություններ, ինչը սմարթֆոնին հաղորդում է անչափ նուրբ ու գեղեցիկ տեսք։ Զինված ավիացիոն աստիճանի 6-րդ դասի ալյումինի ու մագնեզիումի խառնուրդով՝ հեռախոսի իրանը կորավուն է և մետաղական։ Այն ունի ավազահատման առաջադեմ եղանակով հրաշալիորեն փայլեցված եզրեր։ Մետաղական մարմինը սմարթֆոնի փայլը դարձնում է դինամիկ և պայծառ։
Աուդիո փորձագետ Հարման Քարդոնի հետ համատեղ մշակված և նախագծված HUAWEI MediaPad M3-ը ունի գեղեցիկ էկրան, երկու բարձրախոս և գերազանց ձայնային որակ։ Այն հնարավորություն է տալիս վայելել աուդիո/վիդեո հոլովակներ հրաշալի հնչողությամբ։
Կլորավուն դիզայնով HUAWEI FIT ֆիթնես ժամացույցը ոճային և սպորտային հիանալի համադրություն է։ Ժամացույցի մակերեսը պատրաստված է ալյումինից՝ արծաթագույն և մոխրագույն տարբերակներով։ Այն ունի նաև բազմագույն շղթաներ, որոնք կատարելապես լրացնում են Ձեր ոճը։
Վերջին տարիներին իր «խելացի» սարքավորումների համար Huawei ընկերությունը պարգևատրվել է միջազգային ճանաչում ունեցող մի շարք մրցանակներով։ Օրինակ՝ HUAWEI Watch-ը և HUAWEI Nexus 6-ը ստացել են iF Design Award մրցանակ 2016թ․-ին։ Բացի այդ, 2017թ․-ին The Wall Street Journal-ի կողմից ընկերությունը ստացել է 8 մրցանակ՝ ներառյալ «լավագույն սմարթֆոն» մրցանակը և այսպես շարունակ։
Huawei ընկերությունը մեծ նվիրումով միտված է զարգացնել ու բարելավել իր սարքավորումների դիզայնը ընկերության դիզայնի համաշխարհային կենտրոններում։ Այն առաջ է քաշում դիզայնի նոր և հեղափոխական տարբերակներ։ Օրինակ՝ Huawei-ի Փարիզի գեղագիտության հետազոտությունների կենտրոնը Ֆրանսիայում, դիզայնի և հետազոտության կենտրոնը Ճապոնիայում և արդյունաբերական դիզայնի կենտրոնը Ֆինլանդիայում ընդունել և օգտագործում են դիզայնի գերժամանակակից մոտեցումներ ու հայեցակարգեր։
Արդյունաբերական դիզայնի ասպարեզում ընկերությունը ցուցաբերում է համարձակություն և հանդես է գալիս ուշադրության արժանի սարքավորումներով։ Իր սպառողներին մշտապես գոհունակ տեսնելու համար Huawei-ը համագործակցում է դիզայնի այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են Swarovski-ն, Porsche Design-ը և այլն։ Համատեղ նախագծված HUAWEI WATCH Jewel-ն ու Elegant-ը և Porsche Design HUAWEI Mate 9-ը դարձել են ֆավորիտներ ամբողջ աշխարհում։