Ինչպե՞ս ընտրել ճիշտ սմարթֆոն
Ժամանակակից աշխարհում առկա տեխնիկայի բազմազանության պայմաններում ավելի բարդ է դարձել ընտրություն կատարել եւ ձեռք բերել սմարթֆոնի լավագույն տարբերակը։ Ուսումնասիրելով տարբեր կարծիքներ՝ մենք առանձնացրել ենք շատ կարեւոր ֆունկցիաներ եւ հատկանիշներ, որոնք ներկայիս պայմաններում պարզապես խիստ անհրաժեշտ են օգտատերերի համար։
Այսպիսով, առանձնացնում ենք ամենակարեւոր ֆունկցիաները՝ առանց որոնց օգտատերերը պարզապես չեն պատկերացնում իրենց սմարթֆոնը.
Դիզայն եւ հարմարավետություն
Գեղեցիկ տեսքը կարեւոր պայմաններից է, բայց պետք չէ նաեւ մոռանալ հարմարավետության մասին։ Դիզայնը պետք է կանխավ այնպես մտածված լինի, որ ապահովի ամրություն եւ համեմատաբար հեշտ լինի օգտագործել այն մեկ ձեռքով։
Էկրանի չափսեր
Ներկայիս պայմաններում ինտերնետի օգտագործումը բջջային սարքերի միջոցով ավելի մեծ տարածում է գտնում, ուստի եթե Դուք պատրաստվում եք օգտագործել հեռախոսը ինտերնետից օգտվելու, խաղերից օգտվելու, ֆիլմեր դիտելու նպատակով, ապա խորհուրդ է տրվում ընտրել սմարթֆոն, որի էկրանի անկյունագծային երկարությունը կկազմի առնվազն 5 դյույմ։
Տեսախցիկ
Շատ կարեւոր է ընտրել այնպիսի սմարթֆոն, որով հնարավոր կլինի ստանալ այնպիսի պատկեր ինչպես որ իրականում այն կա։ Գունային գամման պետք է համապատասխանի իրականությանը թե՝ լուսավոր պայմաններում, եւ թե՝ մութ պայմաններում։ Տեսախցիկի ճկունությունը եւ հզորությունը համարվում է ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որին ուշադրություն են դարձնում սմարթֆոն գնելիս, քանի որ այսօրվա պայմաններում գրեթե անհնարին է պատկերացնել հաճելի պահերը առանց “selfie”-ների եւ պարզապես գեղեցիկ լուսանկարների։
Արագություն եւ հիշողություն
Սմարթֆոնը պետք է համալրված լինի նոր սերնդի պրոցեսորով, որպեսզի ապահովի ներկայիս ծրագրերի աշխատանքը։ Բացի այդ, ծրագրային ապահովումը պետք է օպտիմիզացված լինի սմարթֆոնի ներքին սարքավորումների հետ աշխատանքի համար։ Կախված նրանից թե ինչպես եք օգտագործելու Ձեր սմարթֆոնը, կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ հիշողության հնարավորությանը։ Եթե զանգերի կամ ինտերնետի շահագործումն է հիմնական նպատակը լինելու, ապա կարող եք ընտրել սմարթֆոն 8GB կամ 16GB հիշողությամբ: Եթե պլանավորում եք օգտվել բազմաթիվ ծրագրերից, կամ ֆոտոնկարահանման մեծ սիրահար եք, ապա խորհուրդ է տրվում ընտրել առնվազն 32GB հիշողությամբ սմարթֆոն։ Իսկ եթե Դուք մասնավորապես խաղերի կամ վիդեոնկարահանման սիրահար եք, ապա ցանկալի է ընտրել սմարթֆոն, որն ունի առնվազն 64GB հիշողության հնարավորություն:
Մարտկոցի հզորություն
Առկա խելահեղ պայմաններում անընդհատ կապի մեջ լինելը եւ ռիթմին հետեւելը պարզապես դարձել է անհրաժեշտություն։ Պատահական չէ, երբ հեռախոսի մարտկոցը անջատվում է, կարծես արտաքին աշխարհը դառնում է անհասանելի։ Խորհուրդ է տրվում ընտրել սմարթֆոն 3,000-3,500 մԱժ մարտկոցի հզորությամբ՝ ամբողջ օրվա ընթացքում սմարթֆոնը օգտագործելու նպատակով։ Այնուհանդերձ, ահնրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել, թե ինչքան ժամանակում է այն հնարավոր լիցքավորել։
Ապահովություն
Եվս մեկ կարեւոր ֆունկցիա, որի բացակայությունը պարզապես անիմաստ է դարձնում մնացած բոլոր ֆունկցիաները։ Ապահով սմարթֆոն ունենալը պարզապես անհրաժեշտություն է, եւ անձնական տվյալների գաղտնիության պահպանումը շատ կարեւոր նշանակություն ունի օգտատերերի համար։ Ցանկալի է որ գաղտնաբառերից բացի սմարթֆոնն ունենա նաեւ անձի ճանաչելիության ֆունկցիա, լավագույն տարբերակն է մատնահետքի ճանաչման ֆունկցիան, որով կարելի է ակտիվացնել հեռախոսը կամ հաստատել գործարքները։
Հիշեցնենք նաեւ, որ կարեւորելով նշված ֆունկցիաները, Huawei խանութ-սրահում կարող եք ձեռք բերել սմարթֆոններ վերոնշյալ հատկանիշներով եւ ամենապատշաճ գներով։ Մանրամասների համար սեղմեք այստեղ։