Huawei-ն զբաղեցրել է 70-րդ տեղը Interbrands-ի համաշխարհային 100 լավագույն բրենդներ ռեյտինգում
Huawei-ն հպարտ է տեղեկացնելու, որ եւս մեկ անգամ մենք տեղ ենք գտել Interbrand-ի լավագույն համաշխարհային բրենդներ 2017 ռեյտինգում՝ զբաղեցնելով 70-րդ տեղը։ Շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը մեկ տարում, մենք 2 սանդղակով անցել ենք առաջ։
Հիշեցնենք, որ Interbrand-ը համաշխարհային բրենդերի խորհրդատվություն է եւ հրատարակիչ, որի պաշտոնական կայքում ամեն տարի հրապարակվում է տարեկան հաշվետվություն, որն իր մեջ ներառում է ամբողջ աշխարհի մասշտաբով լավագույն միջազգային բրենդերը։ Այստեղ հայտնվում են միայն լավագույները։
Այսպիսով, սա մեծ հաղթանակ է մեզ համար եւ պարտավորեցնող, քանի որ ապացույց է, որ մենք իրոք լավագույնների շարքում ենք եւ խոստանում ենք ձգտել կատարյալին։
Ի դեպ, սա մեր բոլորի հաղթանակն է եւ այն հնարավոր չէր լինի առանց մեր սիրելի հաճախորդների եւ անձնակազմի։ Շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրին իր մեծ ներդրման, մեզ հավատալու եւ մեր կողքին լինելու համար։
Interbrand-ի պաշտոնական կայքի եւ մեր ուրախ նորության հղումը հետեւյալն է՝ http://interbrand.com/best-brands/best-global-brands/2017/ranking/