EISA մրցանակաբաշխություն և միանգամից
3 «լավագույն» մրցանակ Huawei-ին
European Imaging and Sound Association (EISA) բաժանել է հերթական` 2017-2018 թվականների մրցանակները, եւ լավ նորություն Huawei ընկերության սպառողնների ու սիրահարների համար. մեր ընկերությանը միանգամից երեք մրցանակ է հասել:
Huawei ընկերության P10 սմարթֆոնի տեսախցիկը ճանաչել են լավագույնը` մոբայլ հեռախոսների շրջանում, Honor 8 Pro-ն ճանաչել են լավագույն սպառողական սմարթֆոն, իսկ Huawei Watch 2 սմարթ-ժամացույցները` 2017-2018 թվականների առաջատար խելացի ժամացույց:
Huawei P10-ի տեսախցիկը
Հիշեցնենք, որ այս ֆլագմանային սմարթֆոնի տեսախցիկները Huawei ընկերությունը մշակել է Leica ընկերության հետ համատեղ: Ավելի կոնկրետ, այս սմարթֆոնները Leica տեսախցիկներով հագեցած եզակի սմարթֆոններ են. որեւէ այլ հայտնի ընկերության սմարթֆոնում Leica ընկերության տեսախցիկ չեք գտնի:
Կրկնակի տեսախցիկներից մեկը մոնոխրոմ է` 20 Մպ սենսորով, մյուսը` գունավոր` 12 Մպ սենսորով:
Դիմային տեսախցիկը 8 Մպ-անոց է` հագեցած է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով, այն «տեսնում է», որ կադրում մի քանի հոգի են եւ ավտոմատ կերպով տեսախցիկը բերում է լայնանկյուն ռեժիմի:
Huawei Watch 2
Այն ճանաչվել է տարվա լավագույն խելացի ժամացույց: Հագեցած է 4G մոդուլով, Bluetooth-ով, GPS-ով, պուլսոմետրով: Հատկապես սիրելի կլինի վազքով զբաղվողների համար: Ժամացույցների շրջանակները կերամիկայից են, ինչը հատուկ է միայն պրեմիում դասի արտադրանքներին: Էկրանը պատրաստված է AMOLED տեխնոլոգիայով: Մեկ լիցքավորումը բավարար է, որպեսզի ժամացույցը աշխատի ամբողջ երկու օր:
Honor 8 Pro
Այն ճանաչվել է լավագույն սպառողական սմարթֆոն: Օպերատիվ հիշողությունը 6 Գբ, ինչպես նաեւ 64 Գբ ներկցված հիշողություն, դիսփլեյը QHD, պրոցեսորը Kirin 960, մարտկոցի հզորությունը 4000 մԱժ:
Huawei Consumer Business Group ընկերության մարքեթինգի տնօրեն Գլորի Չժանը մեկնաբանել է հեղինակավոր մրցանակներին արժանանալու հանգամանքը` նշելով, որ Huawei ընկերության փիլիսոփայությունն է անդադար ձգտումը դեպի իննովացիաներն ու այնպիսի արտադրանքների ստեղծումը, որոնք համապատասխանում են ամբողջ աշխարհում սպառողների իրական պահանջներին եւ կարիքներին:
«Մենք հպարտ ենք, որ մեր արտադրանքը արժանացել է ձայնի եւ պատկերի ոլորտում այնպիսի հեղինակավոր փորձագետի ճանաչմանը, ինչպիսին EISA-ն է: Մենք այսուհետ էլ ստեղծելու ենք սարքեր, որոնք զարմացնում են սպառողներին, ավելի լավն են դարձնում մարդկանց կյանքը` նոր հնարավորություններ բացելով շփումների, աշխատանքի եւ զվարճանքների համար»,- հայտարարել է Չժանը: