Այո, սա իրականություն է.
MateBook.Պլանշետ-տրանսֆորմեր,որն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով
2016-ի ձմռանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած հերթական MWC-ի (Mobile World Congress) ժամանակ չինական Huawei ընկերությունը ներկայացրեց իր նորույթներից մեկը` MateBook-ը` արժանանալով մամուլի բազմաթիվ դրական գնահատականների:
Հստակ, կոնկրետ, առանց ավելորդությունների` թե անվան, թե դիզայնի մեջ:
Դասական ոճով այս պլանշետը հատկապես «աշխատանքի մարդկանց» համար է:
Նախեւառաջ այն բանի շնորհիվ, որ Matebook-ն ունի ընդամենը մեկ տեսախցիկ, այն էլ` դիմային: Տեսախցիկը հիանալի որակ է ապահովում տարատեսակ կոնֆերանս զանգերի և այլ գործնական նպատակների համար:
Բայց Huawei-ը Huawei չէր լինի, եթե ներկայացներ այսպիսի պարամետրերով միայն սովորական պլանշետ. Matebook-ը տրանսֆորմեր է, եւ այն ցանկության դեպքում վերածվում է նոութբուքի. ընդամենը պետք է էկրան պլանշետը կցել առանձնացված ստեղնաշարին:
Ու այո, այդ առումով գուցե համարեք, որ տրանսֆորմեր պլանշետը նորություն չէ, որովհետեւ մինչ այդ այդպիսի արտադրանք արդեն մեզ ներկայացրել էին այլ ընկերություններ, ինչպիսիք Apple-ը: Բայց ինչպես բազմաթիվ արձագանքներում է նշված, տարբերությունները զգալի են. նախ, նշում են նրանք, տպավորություն է, որ Huawei ընկերությունը իր տարբերակը արտադրելուց առաջ հաշվի էր առել մյուսների թերությունները, եւ դրանցից զերց մնացել, ինչպես նաեւ չմոռանանք, որ Matebook-ն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա: Մեղմ ասած` աննախադեպ է:
Հիմա անցնենք պարամետրերին:
Հետնամասն ինչպես ասեցինք դասական է ու հարթ. առանց որեւէ ավելորդությունների: Միայն ընկերության լոգոն: Դիմացից էկրանի վերեւի հատվածում, ինչպես արդեն նշեցինք, տեսախցիկն է, կողքից ընդամենը երկու միացման կետ, որոնցից մեկը ականջակալների համար:
Բայց ընկերությունն իր սպառողներին առանձին` ավելի հետաքրքիր լուծում է առաջարկել: Matebook-ի հետ կարող եք ձեռք բերել նաեւ առանձին դոկ-կայան, (ընդամենը սովորական լիցքավորիչի չափսերի) որն արդեն միանում է պլանշետին եւ ունի HDMI, RJ-45, 2 USB 3.0 Type-A, USB Type-C եւ նույնիսկ D-Sub:
Չմոռանանք նշել նաեւ, որ առաջարկվող հարակից պարագաների թվում է MatePen գրիչը: Այն իր մեջ ներառում է գրիչի, մատիտի, եւ ընդհանրապես, գեղարվեստական գործիքների (այդ թվում վրձին եւ այլն), լազերային հրահանգիչի եւ պրոյեկտորի կառավարման պուլտի գործառույթներ:
Ի դեպ, ասում են` այդ գրիչով հաճույքով ստեղծագործում են ոչ միայն դիզայներները:
Հատուկ գովասանքի է արժանի ստեղնաշարը: Սա առանձին պատմություն է:
Սովորական ստեղնաշարով հաճախ աշխատող մարդիկ գիտեն, որ հարմարավետ ստեղնաշարը լուրջ խնդիր է: Եւ հենց այդ պատճառով էլ, հաճախ մարդիկ հրաժարվում են աշխատել, օրինակ` Netbook-ներով` դրանց ստեղների չափսերի անհարմարության պատճառով:
Բայց MateBook-ն այդ հարցը եւս պատվով է լուծել: Այն ոչ միայն հարմար է անգամ մթության մեջ աշխատելու համար, քանի որ ունի ներքին լուսավորություն, այլեւ ստեղները լիաչափ են. այսինքն, չափսերով համապատասխանում են սովորական նոութբուքերի ստեղների չափսերին, ոմանցից էլ` նույնիսկ մի քիչ ավելի մեծ են:
Ասել է թե` այս ստեղնաշարով աշխատելիս որեւէ անհարմարություն չեք զգա:
Դե իսկ այժմ անցնենք հիմնական պարամետրերին եւ տեխնիկական բնութագրիչներին:
Էկրանը` TFT IPS, 12, 2160x1440 հագեցվածությամբ մուլտիթաչ
Պրոցեսորը` երկու միջուկանոց Intel Core m5-6Y54, 1,1 ԳԳց (մինչեւ 2,7 ԳԳց)
Գրաֆիկական արագացուցիչ` Intel GMA HD 515
Օպերացիոն համակարգ` Windows 10
Օպերատիվ հիշողություն` 8 ԳԲ
Ներկցված հիշողություն` 256 ԳԲ
Անլար ինտերֆեյսներ` Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.1
Տեսախցիկը` դիմային, 5 Մպ
Մարտկոցը` 33,7Wh
Չափսերը` 278,8х194,1х6,9 մմ
Քաշը` 640 գրամմ
Հավանեցի՞ր նյութը՝ կիսվիր քո կարծիքներով ։)