Ներկայացվեց P10-ը. Առաջին սմարթֆոնն աշխարհում, որի սելֆիի տեսախցիկը արտադրել է Leica-ն
Նոր դիզայն, տեսախցիկի նոր մոդուլ, պատկերի օպտիկական կարգավորիչ եւ այլ ուշագրավ լուծումներ: Սրանք այն նորությունների մի մասն են միայն, որոնցով հագեցած է Huawei ընկերության նոր ֆլագմանը. P10-ը:
Բայց սա դեռ ամենը չէ. ուշադրություն, P10 սմարթֆոնը առաջինն է աշխարհում, որը սելֆիի տեսախցիկի համար ստացել է Leica ընկերության արտոնագրումը: Այսինքն, աշխարհում առաջին սմարթֆոնը` սելֆիի համար նախատեսված պրոֆեսիոնալ տեսախցիկով:
Ի դեպ, դեռ անցած տարվա ամռանը տարբեր կայքեր եւ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ 2017-ի սկզբին ակնկալվող նոր P10-ը պետք է շատ յուրահատուկ լինի, սպասումները` բավականին մեծ էին:
Եւ ահա, ընդամենը օրեր առաջ` Բարսելոնայում կայացած ամենամյա MWC 2017-ի (Mobile World Congress) շրջանակներում չինական հայտնի ընկերությունը ներկայացրեց իր նոր` սպառողների կողմից երկար սպասված P10 սմարթֆոնը:
Եւ ինչպես միշտ` ավելի հագեցած, նոր լուծումներով, մի խոսքով, ինչպես որ մշտապես անում է Huawei ընկերությունը` չգցելով իր իսկ կողմից սահմանված որակական չափանիշները:
Միակ բանը, որ այս անգամ ակնհայտորեն փոխվել է` հեռախոսի արտաքին դիզայնն է, որը նման չէ շարքի նախորդ ֆլագմաններին:
Իսկ ինչպիսի՞նն է ներքին հագեցվածությունը, ի՞նչ նորություններ կան:
Ահա այն պարամետրերը, որոնք մեզ ներկայացրեցին Huawei ընկերության ներկայացուցիչները.
Էկրանը` 5,1 դույմ, Full HD:
Պրոցեսորը` HiSilicon Kirin 960:
Հիշողությունը` 4 ԳԲ ՕԶՈւ, 32 ԳԲ ներկցված հիշողություն:
Տեսախցիկները` OIS, երկու հիմնական տեսախցիկներ` 12 ՄՊ եւ 20 ՄՊ (F2.2) Leicia, դիմային տեսախցիկը` 8 ՄՊ, (F 1.9) Leicia, ֆոկուսի լազերային ետնալույսով:
Մատնահետքերի ճանաչման սքաներ:
Մարտկոցը` 3200 մԱժ` Huawei-ի Super Charge 3.0 արագ լիցքավորում:
Օպերացիոն համակարգը` Google Android 7.0:
Երկրորդ SIM քարտի փոխարեն` հիշողության քարտ:
Չափսերը`145,3x69,3x6,98մմ
Քաշը` 145 գրամ:
Առաջին սմարթֆոնն աշխարհում, որը ճանաչում է 4.5G LTE ցանցերը, ինչը ապահովում է ներբեռնման` վարկյանում 600 Մբիտ արագություն:
Ընդ որում, բավականին ուշագրավ է հիմնական տեսախցիկների կառուցվածքային լուծումը. նրանցից 20 ՄՊ-ոց տեսախցիկը մոնոխրոմ է (միագույն), մյուսը` 12 ՄՊ-ոցը` գունավոր, որն իր մեջ ներառում է օպտիկական կարգավորման համակարգ եւ հիբրիդային երկակի զում, ինչի շնորհիվ էլ սմարթֆոնն առավել որակյալ լուսանկարներ է ստանում:
Ի դեպ, Բարսելոնայում Huawei-ը ներկայացրեց նաեւ շարքի նոր P10 Plus սմարթֆոնը եւս: Ակնկալվում էր, որ չինական ընկերությունը այդտեղ կներկայացնի նաեւ շարքի երրորդ մոդելը` P10 Lite-ը, սակայն, վերջինս բավարարվեց միայն առաջին երկուսով, իսկ P10 Lite-ի մասին տեղեկությունները հայտվեցին քիչ հետո` հոլանդական օնլայն խանութների կողմից: Թե ինչպիսին է P10 Plus-ը եւ ինչպիսին կլինի P10 Lite-ը, այդ մասին` հաջորդիվ: