Facebook Image Tracker
Huawei-ի «Խելացի քաղաք» նախագիծը փորձնական կներդրվի նաեւ Հայաստանում | Բլոգ

Huawei-ի «Խելացի քաղաք» նախագիծը փորձնական կներդրվի նաեւ Հայաստանում

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei tecnhnologies ) ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Խելացի քաղաք»  պիլոտային նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Այս ամիս նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ծրագրի իրականացման վերաբերյալ։

 

Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան)  ընկերության փոխնախագահ Ցաո Չունը։

 

«Խելացի քաղաք»-ը Huawei չինական ընկերության գաղափարն է, որի նպատակն է տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների միջոցով քաղաքային բնակչության կյանքը եւ կենցաղը դարձնել առավել հեշտ, մատչելի, անվտանգ, իսկ քաղաքային ծառայությունների մակարդակը՝ ավելի բարձր: Կարճ ասաց՝ գաղափարի հիմնական կոնցեպտը քաղաքային կառավարման ինտելեկտուալիզացիան է:

 

Այսօր, աշխարհի ավելի քան 2500 մեծ եւ փոքր քաղաքներ զինվել են այդ կոնցեպտով եւ փորձում են իրականություն դարձնել այն: