10 փաստ, որից հետո ավելի կհավանեք նոր Honor 6X-ը
Անցած տարվա հոկտեմբերին չինական Huawei ընկերությունը ներկայացրեց իր նոր սմարթֆոնը` Honor 6X-ը: Ըդհանրապես, Honor-ը Huawei-ի կողմից մշակվել է որպես առանձին ապրանքշան` նպատակ ունենալով գրավել միջին գնողունակությամբ շուկան` առաջարկելով որակ ցածր գնի դիմաց հաջողված լուծումը: Առաջին բեկումն այս շարքում մտցրեց Honor 5X-ը, որից 2016-ին վաճառվել է 11 մլն հատ: Ընդ որում, թե՛ հայրենիքում, թե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
Եւ ահա հերթում նոր Honor 6X-ն է. այս սմարթֆոնի վերաբերյալ մենք հավաքել ենք մի շարք հետաքրքիր փաստեր, որից հետո դուք ավելի շատ կհավանեք դա:
1. Առաջինն, ինչը նորից աչքի է ընկել այս սմարթֆոնի պարագայում, դա ցածր գին-որակ հաճելի համադրությունն է: Այս հեռախոսը զգալիորեն մատչելի գին ունի, բայց ամբողջ մեխն այս դեպքում այն է, որ ի տարբերություն այլ ընկերությունների նույն գնի սահմաններում վաճառվող սմարթֆոնների, Honor 6X-ը տեխնիկապես ավելի հագեցած է, իսկ կրկնակի տեսախցիկը, որն ունի նոր սմարթֆոնը, ընդհանրապես եզակի բան է համարվում այդ գնի սմարթֆոնների համար:
2. Huawei ընկերությունն ապացուցել է, որ կարելի է արտադրել որակյալ սմարթֆոններ` անկախ գնից, իրականություն է դարձրել անիրական թվացող «էժան, բայց որակով» պնդումը, որի փաստացի ապացույցներից մեկն էլ այս նոր սմարթֆոնն է: Հենց այդ պատճառով էլ, Huawei-ի դեպքում արդեն ոչ միայն ֆլագմաններն են ընկալվում որպես A դասի բրենդ, այլեւ` արդեն անգամ միջին գնանոց սմարթֆոնները, ինչպես օրինակ` Honor 6X-ը:
3. Հաշվի առնելով, որ Huawei ընկերության կողմից եւ մասնավորապես Honor շարքով ներկայացված նախորդ սմարթֆոնները սիրվել եւ լայն սպառում ունեն` Honor 6X-ը եւս, ըստ կանխատեսումների, պոտենցիալ բեսթսելլեր է: Եւ պատահական չէ, որ Huawei ընկերության թոփ մենեջերը բավականին համարձակ հայտարարություն է արել` նշելով, որ Huawei-ի նպատակ է 2018 թվականին դառնալ աշխարհում հեռախոսների թիվ 2 մատակակարը, իսկ արդեն 2021 թվականին լինել առաջինը:
4. Ի թիվս այլ լուծումների, այս սմարթֆոնը հագեցած է մատնահետքերի ճանաչման սքաներով, էկրանի ապաբլոկավորումն այդ ընթացքում կազմում է 0,3 վայրկյան, եւ ի դեպ, սմարթֆոնը ճանաչում է տիրոջ մատնահետքը անգամ եթե նա թաց մատով դիպչի սքաներին: Ընդհանուր առմամբ, կարելի է հեռախոսի մեջ գրանցել մինչեւ 5 մատնահետք: Վատ չէ` չէ՞:
5. Նոր սմարթֆոնի մարտկոցը, ըստ արտադրողների աշխատում է մինչեւ 2 օր, անդադար միացված երաժշտության պայմաններում` մինչեւ 70 ժամ, խաղերի ռեժիմում` մինչեւ 8 ժամ: Ի դեպ, սմարթֆոնի պաշտոնական ներկայացման ժամանակ արտադրողները առանձնհատուկ ուշադրության են արժանացրել նաեւ հենց մարտկոցը, որպես համեմատություն օրինակ է բերվել iPhone 6 Plus-ի մարտկոցը, որն, իհարկե, պարտվել է նոր Honor 6X-ին:
6. Ինչպես արդեն նշեցինք, սմարթֆոնը հագեցած է այդ գնի հեռախոսների համար եզակի հանդիպող պարագայով` կրկնակի տեսախցիկով: Հիմնական տեսախցիկը բաղկացած է 12 եւ 2 ՄգՊ-ոց երկու մոդուլներից: Հիմնական մոդուլը Sony IMX386-ն է, իսկ դիմային տեսախցիկի հզորությունը 8 ՄգՊ է, ինչը տիպիկ է սելֆի տեսախցիկների համար եւ լավ որակ է ապահովում:
7. Մեկ հետաքրքիր փաստ էլ. լուսանկարելու ժամանակ երկու տեսախցիկների կիրառման շնորհիվ կարելի է «լղոզել» հետեւի ֆոնն ու ֆոկուսում պահել միայն գլխավոր օբեկտները:
8. «Վիդեո» հավելումը հնարավորություն է տալիս տեսանյութեր դիտել, այդ թվում` «պատուհանը պատուհանի մեջ» ռեժիմով:
9. Եթե դուք չեք օգտվում մարզական ծրագրերից, ապա այս սմարթֆոնի «Առողջություն» հավելումն իսկը ձեզ համար է. այն կարող է հաշվել, թե օրվա ընթացքում քանի քայլ եք կատարել, քաշի հետ կապված խնդիրներ դնել, ինչպես նաեւ հաշվել ձեր այլ մարզումները` վազք, հեծանիվ:
10. Եւ վերջում. հեռախոսն աշխատում է Android 6 ծրագրով, (որն, ի դեպ, այս ամիս թարմացվելու է), էկրանը` 5,5 դույմանոց է, պրոցեսորը 8 միջուկանոց HiSilicon Kirin 655, օպերատիվ եւ հիմնական հիշողությունը` 3/32 ԳԲ, ունի 2 SIM քարտի հնարավորություն, քաշը` 162 գրամ:
Հավանեցի՞ք նյութը՝ կիսվեք ձեր ընկերների հետ ;)