Facebook Image Tracker
Գաղտնազերծվել է Huawei P10 նոր սմարթֆոնը | Բլոգ

Գաղտնազերծվել է Huawei P10 նոր սմարթֆոնը

 

Huawei ընկերության հերթական առաջատար հեռախոսը նկատվել է GFXBench բենչմարքում (benchmark), որն էլ գաղտնազերծել է նոր հեռախոսի բոլոր բնութագրիչները:

 

Իր չափանիշներով նոր մոդելը` P10-ը, ամբողջությամբ համապատասխանում է հիմնական արտադրական շարքի նոր ֆլագմանի դերին: Նշվում է, որ նոր սմարթֆոնի սերիական անվանումը LON-L29 է, քանի որ P9-ի մոտ այն LON-L19 էր:

 

Բենչմարքի տվյալներով, Huawei P10-ը հագեցած է 2,3 ԳԳց տակտային հաճախականությամբ, (որը նույնական է Huawei Mate 9-ի հետ), 6 ԳԲ ՕԶՈւ-ով եւ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ հզորագույն ֆիրմային Kirin 960 պրոցեսորով: Ընդ որում, 2560x1140 պիքսել կետայնությամբ էկրանի անկյունագիծը կազմում է արդեն 5,5 (նախկին 5,2-ի փոխարեն), ինչը, ամենայն հավանականությամբ հիմնված է ներքեւից եւ վերեւից դիսփլեյի շրջանակների փոքրացման վրա:

 

 

Բայց սա դեռ ամենը չէ:

 

Ֆոտոմոդուլն ունի 12 Մպ-ոց մատրիցա` տեսանյութերի 4 K եւ HDR ֆորմատով տեսագրման հնարավորությամբ: Նշվում է նաւե, որ տեսախցիկները կլինեն 2-ը,  ինչպես P9-ի դեպքում

Ամեն դեպքում, այն պետք է որ Leica տեսախցիկ ունենա, ինչը դարձել է ընկերության բոլոր թոփային ապրանքների պարտադիր բակացուցիչը:  

Սելֆիների համար պատասխանատու է լինելու 8 Մպ-ոց սենսորը: Ներսից նոր սմարթֆոնը պետք է աշխատի Android 7.0 Nougat-ի հիման վրա:

 

Ըստ որոշ տեղեկությունների, ակնկալվում է, որ նոր P10-ը, լույս է ընծայվելու երեք տարբերակով. Huawei P10 (դասական տարբերակը), Huawei P10 Pro (5,5 դյումանոց էկրանով ֆաբլեթ/ phablet), եւ Huawei P10 Lite (նույն P10-ը, սակայն, մեկ տեսախցիկով):

 

Հիշեցնենք, որ Huawei P9-ը հանրությանն է ներկայացվել այս տարվա ապրիլին, ու հենց այդ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնի հայտությունը տեղի կունենա միայն եկող տարվա գարնանը: Թեեւ պետք է նշել, որ GFXBench-ում սարքը նկատվել է բավականին վաղ: Ուստի, պետք չէ բացառել, որ ընկերությունն այս դեպքում` արդեն ավանդական դարձած սարքավորումների թարմացումների ամենամյա ցիկլից հետքայլ կանի եւ P10-ը մեզ կներակայցնի ավելի վաղ:

 

Նշվում է, որ նոր սմարթֆոնից ակնկալիքները չափազանց մեծ են: Եւ դա պատահական չէ, չէ՞-որ դրա նախորդը` P9-ը սիրվել եւ մեծ հաջողություններ է գրանցել սպառողական շուկայում: Եւ դա ամենեւին էլ զարմանալի չէ, չմոռանանք, որ Huawei-ը միակ չինական ընկերությունն է, որը էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի 5 խոշոր ընկերությունների ցանկում է:

 

Ընդ որում, այնպիսի ընկերություն, որին արդեն կրկնօրինակում է նաեւ Apple ընկերությունը. այս տարի թողարկված վերջինիս նոր iPhone 7 Plus-ը եւս հագեցած է երկու տեսախցիկներով` ճիշտ եւ ճիշտ P9-ի նման:

Շատ պարբերականներ, ի դեպ, P9-ը 2016-ի լավագույն «կամերաֆոն» են հռչակել: