Խիզախների համար.
«Honor 8 Doctor Strange Limited Edition» սմարթֆոններն արդեն հասանելի են
Հոկտեմբերի 19-ին սմարթֆոնների մասսայական արտադրությամբ զբաղվող Huawei ընկերությունը հայտարարել է Marvel Studios ընկերության հետ իր համագործակցության մասին:
Բայց դա սովորական համագործակցություն չէ:
Այս համագործակցության շրջանակներում Doctor Strange ֆիլմի երկրպագուների համար թողարկվել են Honor գերժամանակակից սմարթֆոններ: Ընդ որում, համագործակցությունը չի սահմանափակվում ֆիլմի ընթացքում սմարթֆոնների ցուցադրությամբ, դրանք կներկայացվեն նաեւ համատեղ գովազդային արշավներում, ինչպես նաեւ` համացանցում:
Չինական ընկերության նոր` «Honor 8 Doctor Strange Limited Edition» սմարթֆոնները հնարավոր կլինի նաեւ շահել, եթե մասնակցեք Facebook սոցիալական ցանցում «Marvel UK» ընկերության էջում անցկացվող ակցիային: Հեռախոսը թեեւ ունի նույն օպերացիոն համակարգը, ինչ դրա նախորդը, (նոր սմարթֆոնը տեխնիկական հագեցվածության առումով նույնականական է Honor 8 բնօրինակին. 5.2 դույմանոց FHD դիսփլեյ, 8-միջուկանի պրոցեսոր Kirin 950, 4 ԳԲ ՕՀՍ, 8 ՄՊ-ոց եւ 12 ՄՊ-ոց տեսախցիկեր, մատնահետքերի սքաներ եւ այլն), սակայն արտաքին դիզայնը կազմված է Doctor Strange ֆիլմի ոճով, իսկ հետնամասում պատկերված է ֆիլմից արդեն հայտնի Ագամոտտոյի ամենատես աչքը:
«Մենք ցանկանում ենք թարմացնել մեր ապրանքանիշը, այն առավել գրավիչ դարձնել 20-րդ դարում ծնված մարդկանց համար: Մենք իսկապես ուրախ ենք, որ դարձել ենք այնպիսի հսկայի գործընկերը, ինչպիսին «Marvel»-ն է, որն ամբողջ աշխարհում հանդիսատեսին ոգեշնչում է ճիշտ այնպես, ինչպես Honor-ն է նպատակաուղղված աշխատում` իր հաճախորդների համար նոր հնարավորություններ բացահայտելու եւ նրանց ոգեշնչում պարգեւելու համար»,- այդ առիթով հայտարարել է Huawei ընկերության գլխավոր մարքեթինգային տնօրեն Սթիվեն Վանը (Steven Wang):
Հիշեցնենք, որ Honor 8-ի բնօրինակները հասանելի են Հայաստանում 235000 դրամով:
«Marvel ընկերությունը մեծ խանդավառությամբ է մոտենում Huawei ընկերության հետ իր համագործակցությանը»,- հայտարարել է «Marvel» ընկերության գլոբալ համագործակցության հարցերով փոխնախագահ Միդի Համլթոնը: Նրա խոսքով, «Y սերունդը իրենց համար անկասկած հանդիսանում է առանցքային ժողովրդագրական խումբ, եւ Honor-ը իրենց հնարավորություն կտա մնալ տեխնոլոգիական նորարարությունների ավանգարդում, ինչպես նաեւ փորձեր կատարել երիտասարդ լսարանի հետ շփման ճանապարհներ գտնելու հարցում»:
Նշվում է, որ Marvel ընկերության վառ, ժամանակակից եւ ոգեշնչող կերպարները հրաշալի ֆոն են հանդիսանում Huawei ընկերության տեխնոլոգիական նվաճումները ցուցադրելու համար, որոնք ոգեշնչում են մարդկանց երազել մեծ բաների մասին, սրտով միշտ մնալ երիտասարդ եւ լինել անվախ. ինչը եւ արտացոլվում է ապրանքանիշի գովազդային սլոգան-ուղերձում. «Խիզախների համար» (For the Brave):