HUAWEI WATCH GT
Պատրաստ նոր բացահայտումների
Թեթև. Նորաձև. Ամուր
Կերամիկական ապակու, չժանգոտվող պողպատից իրանի և DLC տեխնոլոգիայով մշակված ծածկույթի շնորհիվ ժամացույցը դիմակայուն է տարբեր վնասների նկատմամբ:
2 շաբաթ աշխատանք առանց վերալիցքավորման: Շարժում առանց սահմանափակումների
Նոր երկակի պրոցեսորի շնորհիվ HUAWEI WATCH GT ժամացույցը աշխատում է 2 շաբաթ առանց վերալիցքավորման* և միշտ Ձեր կողքին է՝ անկախ նրանից թե Դուք ինչով եք զբաղված: *Մարտկոցի աշխատանքի ժամանակը կախված է սարքի օգտագործման առանձնահատկություններից: 2 շաբաթ շարունակ շաբաթական 1,5 ժամ ֆիզիկական ակտիվություն: 30 օր հաղորդագրությունների և զանգերի վերաբերյալ ինֆորմացիայի ծանուցում: 22 ժամ ֆիզիկական մարզումների և զարկերակի մշտական վերահսկում՝ GPS-ը միացված:
Սրտի աշխատանքի վերահսկում իրական ժամանակում
HUAWEI TruSeen™ 3.0 սրտի աշխատանքի վերահսկման տեխնոլոգիան ապահովում է զարկերակի հստակ և էֆեկտիվ չափում: Այս ամենը արվում է իրական ժամանակում՝ օգտագործելով հատուկ տվիչներ և ինքնակառավարվող ալգորիթմ, որը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա:
Երեք նավիգացիոն համակարգերի շնորհիվ գտնվելու վայրի հստակ որոշում
Ձեր գտնվելու վայրը ամբողջ աշխարհում կորոշվի ճշգրիտ և արագ՝ շնորհիվ երեք նավիգացիոն համակարգերի (GPS + ГЛОНАСС + Galileo):
Գիտական մոտեցում մարզումներին
Ունեցեք գեղեցիկ կազմվածք HUAWEI WATCH GT սմարթ ժամացույցի շնորհիվ: Ստացեք ցանկացած բարդության վազքային վարժությունների վերաբերյալ խորհուրդներ իրական ժամանակում, ինչպես նաև ստացեք տեղեկատվություն վազքի ժամանակ Ձեր կատարած շարժումների քանակի վերաբերյալ:
Միշտ պատրաստ
HUAWEI WATCH GT ժամացույցը ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ՝ թույլ տալով ընտրել բացօթյա և փակ տարածքում մարզվելու տարբեր ռեժիմներից որևէ մեկը:
Լողի չեմպիոն
HUAWEI WATCH GT ժամացույցը ջրակայուն է մինչև 50 մ խորության մեջ: Մարզման ավարտին այն ավտոմատ կերպով հաշվում է SWOLF ցուցանիշը:
Ստեղծված բարձունքների հասնելու համար
Բարոմետրով, կողմնացույցով և բարձրության չափիչով այս սմարթ ժամացույցը ստեղծված է լեռնային արահետներով և տեսարժաման վայրերով ճանապարհորդելու համար: Լեռնային շրջաններում շարժվելու ժամանակ HUAWEI WATCH GT ժամացույցը կարող է հաշվել վերելքներն ու վայրէջքները և 3D հեռավորության ֆունկցիայի միջոցով չափել փաստացի հեռավորությունը:
Հեծանվորդության պրոֆեսիոնալ աստիճան
Հեծանվորդության սիրահարները կարող են ստանալ այրված կալորիաների քանակի, զարկերակի, անցած հեռավորության, արագության և վերելքների ու վայրէջքների մասին տվյալներ:
Քնի խելացի վերահսկում
Huawei TruSleep™ 2.0 քնի վերահսկման ծրագիրը՝ ստեղծված Հարվարդի բժշկական դպրոցի դինամիկ բիոմարկերների ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ, կարող է ճանաչել Ձեր քնի փուլերը, բացահայտել տարածված քնի խանգարումները և 200-ից ավել խորհուրդներ տրամադրել քնի որակը բարելավելու նպատակով:
Ծանուցումներ ամբողջ օրվա ընթացքում
Այս սմարթ ժամացույցը հագեցած է քայլերի, անշարժ մնալու ժամանակահատվածի և ինտենսիվ մարզումների հաշվարկման ֆունկցիայով:Սմարթ ժամացույցի շնորհիվ Դուք բաց չեք թողնի ոչ մի ծանուցում հաղորդագրությունների, զանգերի և հիշեցումների մասին: