HUAWEI MediaPad M5 Lite
Չորս ստերեո բարձրախոս · Կարգավորված harman / kardon կողմից
ՎԱՌ 1080p ԷԿՐԱՆ, ՈՐԸ ՈՐՍՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՆՐՈՒՔ
HUAWEI MediaPad M5 Lite պլանշետն ունի 10.1 դյույմանի 1080p էկրան, որի շնորհիվ Ձեր սիրած ֆիլմերը դիտելիս կամ խաղերը խաղալիս բաց չեք թողնի ոչ մի դետալ: HUAWEI ClariVu™ տեխնոլոգիան ավտոմատ կարգավորում է պատկերների պարզությունը և հստակությունը՝ ապահովելով հագեցած գունային պատկերներ, որի շնորհիվ Դուք կվայելեք Ձեր սիրած ֆիլմի յուրաքանչյուր ակնթարթը:
ՀԶՈՐ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐ ՆՈՒՐԲ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ
Harman Kardon®-ի հետ համատեղ մշակված այս պլանշետի չորս բարձրախոսները հիանալի վերարտադրում են կենդանի ձայնն ու ապահովում են հագեցած հնչողություն և ձայնի հիանալի որակ առանց աղավաղման։
3D ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ
HUAWEI Histen 5.0 Stereo համակարգը ստեղծում է հարուստ աուդիո էֆեկտներ՝ ապահովելով հիանալի մթնոլորտ խաղերի և ֆիլմերի մեջ լիակատար խորասուզվելու համար:
ՍՏԵՂԾՎԱԾ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հատուկ նախագծված HUAWEI M Pen lite Stylus գրիչը բացահայտում է Ձեր երևակայությունը: Շնորհիվ իր զգայունության (2048 շերտի ճնշում), այն ճշգրտորեն վերարտադրում է ձեռքի շարժումները: *Կախված տեղական վաճառքի քաղաքականությունից, HUAWEI M Pen Lite Stylus-ը կարող է վաճառվել առանձին կամ խմբաքանակով:
ԱՐԱԳ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԿՈՑ
HUAWEI MediaPad M5 lite պլանշետի ամբողջական լիցքավորումը տևում է 2.9 ժամից էլ քիչ: 7500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ Դուք կարող եք անդադար վայելել Ձեր սիրելի ֆիլմը կամ խաղեր խաղալ՝ առանց մտածելու սարքի մարտկոցի լիցքավորման մասին: *Տվյալները ստացվել են HUAWEI լաբորատորիաներում։ Լիցքավորման ստուգումն իրականացվել է 25°C ջերմաստիճանի պայմաններում պլանշետի փաթեթում ընդգրկված լիցքավորիչ սարքի և մալուխի օգնությամբ։
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
HUAWEI MediaPad M5 lite կատարյալ դիզայնով պլանշետը պաշտպանում է Ձեր երեխաների տեսողությունը՝ նվազեցնելով վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը կանխում է աչքերի վաղաժամ հոգնածությունը: Տեսողության պաշտպանության այս նոր եղանակում տրվում են խելացի հուշումներ, որոնք թույլ են տալիս Ձեզ ընտրելու դիտման օպտիմալ անկյունը, ինչպես նաև համակարգը զգուշացնում է հեռու պահել պլանշետը, երբ երեխան այն շատ մոտ է պահում աչքերին:
ԷԼԵԳԱՆՏ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ԴԻԶԱՅՆ
Նրբագեղ դիզայնով HUAWEI MediaPad M5 lite պլանշետի մետաղական իրանը կատարյալ է իր պարզությամբ և տալիս է պլանշետին անկրկնելի հմայք։ Սարքի նուրբ և մինիմալիստական իրանը հնարավորություն են տալիս ցանկացած վայրում հարմարավետ օգտագործել այն: