HUAWEI Scale Խելացի Կշեռք
Առողջության գրավականը կարգավորված քաշն է
Քաշ կորցնելն ու Նիհարելը Նույնը չեն
Նույն քաշն ունեցող ճարպը ծավալով գերազանցում է մկանին շուրջ 3 անգամ։ Իսկ մարդու մարմնի կառուցվածքը կախված է ճարպերի և մկանների հարաբերակցությունից։ Ահա՛, թե ինչու են միևնույն քաշն ունեցող որոշ մարդիկ գեր երևում, որոշները՝ նիհար։
Ճարպային Զանգվածի Տոկոսայինությունն Օրգանիզմում և Մարմնի Կառուցվածքը
Ներկայացված նկարում պատկերված է, թէ ինչպես է միևնույն քաշի մարդկանց մարմնի կառուցվածքի վրա ազդում ճարպային զանգվածը։
1 Չափում, 9 Ցուցանիշ
Ընդամենը 1 չափմամբ՝ ամբողջական զեկույց Ձեր առողջական վիճակի մասին՝ շնորհիվ 9 հիմնական ցուցանիշների
Առաջադեմ Տեխնոլոգիաներ, Ճշգրիտ Հաշվարկներ
Մեծ տվյալներ, մաթեմատիկական մոդելավորում և PCA ալգորիթմ։ Տեխնիկական ղեկավարումը՝ Չինաստանի սպորտային գիտությունների համալսարանից (CISS).
Պարզ և Բարակ Դիզայն
Ապակե Ամուր Վահանակ և Ճերմակափայլ իրան
մանրակրկիտ Մշակված Դիզայն, Հարմարավետ Չափում
Ճշգրիտ չիպ BIA-ն, 4 ճնշման տվիչները և 360° կարգավորվող հենակներն ապահովում են չափման հարմարավետությունն ու ճշգրտությունը
Ինչպե՞ս է Այն Աշխատում
BIA տեխնոլոգիա (Բիոէլեկտրիկական դիմադրության անալիզ) Ինդիումի և անագի օքսիդներից ծածկույթն ապահովում է բարձր զգայունություն
Քաշի և Ճարպային Զանգվածի մասին Տվյալներ Օֆլայն
Կշեռքի էկրանը ցույց է տալիս քաշը և ճարպային զանգվածը առանց սմարթֆոնին միանալու
Ձեր Անձնական Մարզիչը
"HUAWEI Body Fat Scale" հավելվածը տրամադրում է առողջական վիճակի մասին զեկույց և տալիս է անհատական խորհուրդներ՝ այն բարելավելու համար
Նոր, Հարմարավետ Հավելված
Քաշի, ճարպային զանգվածի և այլ տվյալների գրանցում։ Ցուցանիշների փոփոխությունների դինամիկան՝ աղյուսակներում։ Մինչև 10 օգտատերերի ավտոմատ ճանաչում։ Տվյալների հեշտ հանրայինացում սոցկայքերում։
Bluetooth® 4.1
Համատեղելի է Android և iOS համակարգերով աշխատող սարքավորումների մեծամասնության հետ։ * Խորհուրդ չի տրվում օգտագործել կարդիոխթանիչներ և այլ էլեկտրոնային բժշկական իմպլանտներ օգտագործող անձանց։