HUAWEI Y5 Prime 2018
HUAWEI FullView Էկրան, Հզոր մարտկոց։
Պատուհան դեպի այլ աշխարհ
Շնորհիվ 5.45 "HD + (1440 x 720) էկրան-պատյան ուլտրաբարձր հարաբերակցությանը՝ տեղակայված մինիմալիստիկ շրջանակի մեջ, Դուք կզգաք Ձեր ձեռքերում պատուհան դեպի այլ աշխարհ։
Երկարատև աշխատանք․ երկարատև զվարճանք
3020 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի և Power Saving 6.0 տեխնոլոգիայի շնորհիվ Դուք կարող եք 62 ժամ անընդմեջ երգ և 13 ժամ անընդմեջ վիդեո միացնել։ Էներգիայի սպառման մասին բոլոր տվյալները հիմնված են HUAWEI լաբորատորիաների փորձարկումների հիման վրա։ Ակտուալ օգտագործման ժամկետը կարող է տատանվել՝ կախված օգտագործման պայմաններից և շրջակա միջավայրի գործոններից։
Ապաբլոկավորում ընդամենը մեկ հայացքով
Ապաբլոկավորեք Ձեր սմարթֆոնն ընդամենը մեկ ակնթարթում։ Դեմքի ճանաչման հզոր AI ալգորիթմը հայտնաբերում և ճանաչում է մարդկայնի դեմքը մեծ ճշգրտությամբ։ * Գործառույթը հասանելի է HOTA-ի թարմացումից հետո։
Հիացմունք յուրաքանչյուր կադրից
Սմարթֆոնն ունի 5 ՄՊ դիմային տեսախցիկ սելֆիի տոնային flash-ով, որը թույլ է տալիս ստեղծել հիանալի սելֆիներ նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում։ Իսկ հիմնական 13 ՄՊ տեսախցիկը, զինված HDR ֆունկցիայով, թույլ կտա ստեղծել կատարյալ նկարներ։ * Նկարը իլլուստրացիա է։ Այն չի արվել Huawei Y5 Prime-ով:
Բյուրեղյա պարզ խոսակցություններ
Հզոր ընդունիչի և ձայնի կարգավորվող բարձրության շնորհիվ Դուք կլսեք խոսակցի ձայնը բարձր և պարզ նույնիսկ աղմկոտ միջավայրում։
Բարձր ճկունություն
Սլոտերի կոնստրուկցիան կարող է տեղավորել 2 SIM քարտ* և 1micro SD քարտ(մինչև 256 ԳԲ), ինչը տալիս է հեռախոսին առավել բարձր ճկունություն ձեր ձեռքերում: * HUAWEI Y5 Prime 2018-ն ունի տարբեր մոդելներ, 1 SIM քարտանի եւ 2 SIM քարտանի: Որոշ երկրներում արտադրանքը կարող է տարբերվել:
Առավել խելացի հեռախոս՝ առավել սահուն աշխատանք
Android ™ 8.1.0 օպերացիոն համակարգն ապահովում է հիանալի արտադրողականություն, որը թույլ է տալիս արագ և սահուն աշխատել * HUAWEI Y5 Prime 2018- ն աշխատում է Android ™ 8.1.0 օպերացիոն համակարգով, սակայն որոշ գործառույթներ / առանձնահատկություններ կարող են տարբեր լինել եւ հարմարեցված լինել HUAWEI- ի կողմից:
Որսա պահը
3 մատով սկրինշոթի ֆունկցիան թույլ է տալիս հեշտությամբ նկարել էկրանը։ Պարզապես անցեք 3 մատով էկրանի վրայով։
Խնամք Ձեր տեսողության նկատմամբ
Eye Comfort ռեժիմը ավտոմատ ֆիլտրում է կապույտ լույսի զգալի մասը՝ նվազեցնելով աչքերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը հեռախոսի օգտագործման ժամանակ։ * Այս արտադրանքը չի համարվում բժշկական սարքավորում. Այս գործառույթը չի համարվում պրոֆեսիոնալ բժշկական խնամք։
Կատարյալ որակ HUAWEI-ից
Խիստ փորձարկումները և HUAWEI-ի 30-ամյա փորձն ապահովում են գերազանց արտադրանք, որը համապատասխանում է որակային և հուսալիության ոլորտային ցուցանիշներին։