Ճշգրիտ Պատկեր
HUAWEI MediaPad M5 պլանշետի 280 PPI պիքսելային խտությամբ 2K էկրանի վրա տեսանելի է յուրաքանչյուր մանր դետալ։ Մեր նշանաբանն է՝ "Պատկերների անթերի որակ"։
Վառ, Հագեցած Գույներ
Ֆիլմեր դիտելիս ClariVu™ HUAWEI ալգորիթմը ավտոմատ կարգավորում է կադրերի պարզությունը և պատկերների հակադրությունը՝ ապահովելով հագեցած գունային պատկերներ։
Խնամք Աչքերի Նկատմամբ, Խնամք Ձեր Նկատմամբ
HUAWEI մասնագետները վերլուծել են մեծ քանակությամբ տվյալներ աչքերի համար անվտանգ էկրան ստեղծելիս։ Տեսողության պաշտպանության ռեժիմը նվազեցնում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ կանխելով աչքերի վաղաժամ հոգնելը։ HUAWEI MediaPad M5 պլանշետը ավտոմատ փոխում է էկրանի գունային երանգավորումը կախված լուսավորությունից։
Կատարյալ Հնչողություն
HUAWEI MediaPad M5 պլանշետն ունի Hi-Res audio, որը հնչողության որակը որոշող արդյունաբերական ստանդարտ է։ Կատարյալ հնչողության երկրպագուներն անշուշտ կգնահատեն երաժշտության մաքրությունն ու բասերի հագեցածությունը։ Կարգավորված լինելով երաժշտության ոլորտի լեգենդ Harman Kardon® Audio-ի մասնագետների կողմից՝ պլանշետի բարձրախոսներն ապահովում են ձայնի հիանալի որակ առանց աղավաղման։
4 Բարձրախոս, Ակուստիկ Հնչողություն
HUAWEI MediaPad M5-ի 4 գերհզոր բարձրախոսները, թվային ուժեղացուցիչների համակարգով, Android Խաղերի և ֆիլմեր դիտելու երկրպագուների համար ապահովում են հագեցած հնչողություն և ամբողջական խորասուզում։
Ծավալուն Հնչողություն
HUAWEI Histen համակարգը ստեղծում է կատարյալ երաժշտական միջավայր՝ ծավալուն հնչողության 3D էֆֆեկտով, որը թույլ կտա Ձեզ զգալ ձայնային հարուստ և թափանցող հնչողություն, ինչպես համերգասրահում։
Արագ Լիցքավորում, Երկարատև Աշխատանք
HUAWEI MediaPad M5-ի ամբողջական լիցքավորումը տևում է 2,9 ժամ*։ 7500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը և խելացի էներգախնայման տեխնոլոգիան թույլ կտան լսել երաժշտություն, դիտել ֆիլմեր և խաղեր խաղալ և աշխատել ինտերնետում ժամեր շարունակ։ *Տվյալները ստացվել են HUAWEI լաբորատորիաներում։ Լիցքավորման ստուգումն իրականացվել է 25°C ջերմաստիճանի պայմաններում պլանշետի փաթեթում ընդգրկված լիցքավորիչ սարքի և մալուխի օգնությամբ։
Պարզություն և Կատարելություն
HUAWEI MediaPad M5-ի մետաղական կորպուսը կատարյալ է իր պարզությամբ և տալիս է պլանշետին անկրկնելի հմայք։
Առաջադեմ Տեխնոլոգիա, Նրբագեղ Դիզայն
Բազմաթիվ փորձերի արդյունքում 2.5D կորանկյուն ապակին այժմ հասանելի է նաև պլանշետների համար։ Էսթետիկ դիզայնով պլանշետին ոչ միայն նայելն է հաճելի, այլ նաև ձեռքերում բռնելը։