HUAWEI Sport Bluetooth Ականջակալներ
Երաժշտություն՝ առանց սահմանափակուների
Անլար, Թեթեև և Հարմար
Հատուկ մշակված է սպորտի սիրահարների համար։
Հարմար և Հուսալի՝ Առանց Սահմանափակումների
17գ քաշ և թեթև դիզայն՝ ավելի քիչ ծանրաբեռնվածություն ականջների վրա։ Էրգոնոմիկ սիլիկոնե վերջույթներ՝ ականջի հարմարավետության և ապահովության համար։
Ճկուն և Ապահով՝ Ազատ Սպորտով Զբաղվելու Համար
Ամուր, ճկուն և մաշկի համար անվտանգ մալուխ։ Թեթև, ազատ և սպորտային ոճ։
Ոճային Էրգոնոմիկ Դիզայն, Մարզանք Ձեր Սեփական Ոճով
Ինտեգրված ականջային վերջույթներով իրանը և նորաոճ գունագեղ դիզայնը թույլ կտան Ձեզ մարզվել Ձեր սեփական ոճով։
Ֆանտաստիկ Աուդիոհնչողություն
Ականջակալն ունի CSR Bluetooth® չիպ և ձայնի կոդավորման aptX™ ալգորիթմ, որոնք երաշխավորում են ձայնային ֆանտաստիկ հնչողությունը
Կատարյալ Հզորություն։ Գերազանցի՛ր Ինքդ Քեզ։
Բարձրորակ վիբրացիոն դիաֆրագմը և LC-OFC պղնձե մալուխը, իրանի յուրահատուկ կառուցվածքի համադրությամբ, ապահովում են դինամիկ և բարձրորակ հնչողություն՝ բարձր հաճախականությամբ ալիքների, բնական ալտոյի և ներթափանցող բասսի համադրությամբ։
Հզոր Մարտկոց, Երկարատև Զվարճանք
110 մԱ/ժ լիթիումային մարտկոցը ամբողջությամբ լիցքավորվում է 2 ժամում, անխափան աշխատում է 6 ժամ ակտիվ ռեժիմում և 10 օր "standby" ռեժիմում։
Ջրակայուն և Քրտնքակայուն
Հատուկ մշակվել է սպորտի սիրահարների համար, ովքեր ամեն օր առնչվում են ջրի, քրտինքի և փոշու հետ, որպեսզի ոչինչ չխոչընդոտի երաժշտությունը վայելելուն։
Մագնիսե Կոնստրուկցիա Հեշտ Տեղափոխման համար և Ավտոմատ Play / Stop
Կոմպակտ մագնիսե կոնստրուկցիա հեշտ տեղափոխման համար, ներկառուցված մագնիսե "Hall" սենսոր։ Սմարթֆոնից անկախ գործող "Միացնել / Անջատել երաժշտությունը" և "Պատասխանել / անջատել հեռախոսազանգը" սեղմիչներ։
Աղմուկի չեզոքացման Պրոֆեսիոնալ Տեխնոլոգիա
Համադրում է MEMS միկրոֆոնները, cVc™ աղմուկի չեզոքացման տեխնոլոգիան և քամուց պաշտպանող կոնստրուկցիան, որպեսզի էֆֆեկտիվորեն չեզոքացվի անգամ ամենաթույլ ֆոնային աղմուկը՝ թույլ տալով Ձեզ վայելել ձայնի կատարյալ մաքրությամբ հնչողությունը։
Ստաբիլ Bluetooth® Միացում
Արագ և ստաբիլ Bluetooth® 4.1 միացումը թույլ կտա ընդունել հեռախոսային զանգերը և լսել երաժշտություն գտնվելով սմարթֆոնից 10մ․ հեռավորության վրա։ Այս ամենը թույլ կտա "Mitsubishi"-ի կողմից արտադրված կերամիկայից ընդունիչը։