Կյանք առանց սահմանափակումների
HUAWEI nova 2i սմարթֆոնը հագեցած է առանց շրջանակի էկրանով և ունի ժամանակակից, նրբագեղ դիզայն: 5,9\'\' անկյունագծով և FHD+ կետայնությամբ էկրանի շնորհիվ դուք նորովի կնայեք ֆիլմերի, խաղերի, համացանցի և սոցիալական ցանցերի աշխարհին:
Ողջ աշխարհը մեկ կոմպակտ իրանում
Նոր առանց շրջանակի սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է հեռախոսի մակերեսի 83%-ը, իսկ կողմերի հարաբերությունը՝ 2:1 է, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ օգտագործել 2 հավելվածներ մեկ էկրանի վրա:
Նրբագեղ դիզայն
HUAWEI nova 2i-ը կատարյալ է ամեն ինչում: Հարթ գծեր, նրբագեղ տեսք, կլորացված եզրեր, ամուր մետաղյա իրան, առանց շրջանակի էկրան. հարմարավետություն յուրաքանչյուր դետալում:
Երկու երկակի տեսախցիկներ. լուսանկարահանման ավելի շատ հնարավորություններ
HUAWEI nova 2i-ի երկու երկակի տեսախցիկները՝ դիմային և հիմնական, բացահայտում են լուսանկարահանման անսահմանափակ հնարավորությունները: Ստացեք գերազանց լուսանկարներ, նկարահանեք աննկարագրելի տեսահոլովակներ և կիսվեք Ձեր ընկերների հետ տպավորություններով:
Նորույթ սելֆի նկարահանան մեջ
HUAWEI nova 2i-ի երկակի դիմային տեսախցիկը հագեցած է 13 ՄՊ և 2 ՄՊ ոսպնյակներով: f/2.0 դիաֆրագմայով 13 ՄՊ տեսախցիկը ապահովում է պատկերի վիզուալիզացիան, 1,75նմ պիքսելի չափսով 2ՄՊ գունավոր տեսախցիկն ապահովում է գույների խորությունը: Արդյունքում՝ դուք ստանում եք բարձր հստակությամբ և բոքե էֆեկտով գերազանց ինքնանկարներ:
Շքեղ լուսանկարներ
HUAWEI nova 2i-ի 16 ՄՊ և 2 ՄՊ ոսպնյակներով երկակի հիմնական տեսախցիկը թույլ է տալիս ստանալ պատկերի որակյալ վիզուալիզացիայով և պրոֆեսիոնալ ֆոտո էֆեկտներով լուսանկարներ:
Գերազանց դիմանկարներ
Գերազանց բոքե էֆեկտը և գունառատ դիմանկարային լուսանկարներ ստանալու համար HUAWEI nova 2i-ի երկակի դիմային տեսախցիկում օգտագործվում է նորարարական ոսպնյակների և նկարահանման առաջատար տեխնոլոգիայի համադրությունը: Պարզապես մատով դիպչեք էկրանին, ֆոկուսը կարգավորելու և աղոտ ֆոնը կիրառելու համար:
Ճիշտ լուսավորություն
Մոռացեք վատ լուսավորության մասին: HUAWEI nova 2i-ի տոնավորման էֆեկտներով և պայծառության 2 մակարդակներով դիմային տեսախցիկի լուսարձակումը ավտոմատ կերպով կարգավորվում է՝ արտաքին լուսավորվածությունից կախված: 120 աստիճան լուսավորման անկյունն ապահովում է առավել լայն լուսային ծածկույթ:
Բնական գեղեցկություն
«Beauty» ռեժիմում օգտագործվում է մշակման մանրակրկիտ ալգորիթմ. լուսանկարները ստացվում են առավել բնական: Ընդգծեք Ձեր անհատականությունը և գրավչությունը:
Էֆեկտներ
Միացրեք «Էֆեկտներ» ֆունկցիան HUAWEI nova 2i-ի տեսախցիկի հավելվածում և զվարճացրեք Ձեր ընկերներին: Ընտրեք Ձեզ առաջարկվող զվարճալի դիմակներից մեկը:
Վերջնական նկարների վրա ֆոկուսացում
Նկարահանման գերժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս կարգավորել ֆոկուսը արդեն իսկ արված լուսանկարի վրա: Ավելի շատ հնարավորություններ և գույներ:
Շարժման մեջ նկարներ
“Շարժման մեջ նկար” ռեժիմը կօգնի Ձեզ նկարահանել դինամիկ 2 վայրկյանանոց տեսահոլովակ: Ձեր կյանքի անմոռանալի պահերը հավերժ կմնան Ձեզ հետ:
Ժամանակի հետ համընթաց
HUAWEI nova 2i-ի 2.36 ԳՀց հաճախականությամբ և 16 նմ տեխնոլոգիայով 8-միջուկանի Kirin 659 պրոցեսորը, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություններն ապահովում են խնդիրների ակնթարթային լուծում: Android 7-ով աշխատող EMUI 5.1 ինտերֆեյսը և Huawei Ultra Memory հիշողության օպտիմիզացման տեխնոլոգիան թույլ են տալիս Ձեզ արագ կառավարել բոլոր հավելվածները:
Բարձր հզորության մարտկոց
Kirin պրոցեսորը և HUAWEI EMUI ինտերֆեյսն ապահովում են սարքի բարձր արտադրողականություն մինիմալ էներգիայի ծախսի դեպքում: 3340 մԱ/ժ մարտկոցը կարող է աշխատել մինչև 2 օր օգտագործման սովորական ռեժիմում՝ առանց վերալիցքավորման:
Խելացի սքրինշոթեր
Մատով գծեք S տառը երկար սքրինշոթով ամբողջ հոդվածը կամ մեծ պատկերը հիշելու համար: Կրկնակի թակեք մեկ մատով սովորական սքրինշոթ անելու համար կամ երկու մատով թակեք էկրանին տեսանկարահանման համար: