5 ԴՅՈՒՅՄԱՆԻ ԷԿՐԱՆ
Շնորհիվ 5-դյույմանի էկրանի՝ դուք կարող եք վայելել սիրված տեսագրությունները և խաղերը: Կլորացված եզրերով տարբեր գույների իրանը թույլ կտա ընդգծել Ձեր անհատականությունը:
Հավերժացրեք Ձեր կյանքի վառ պահերը
Huawei Y3 2017-ը հագեցած է f2.0 դիաֆրագմա ունեցող 8 ՄՊ տեսախցիկով: Ներկառուցված ավտոֆոկուսացումը թույլ կտա նկարահանել հստակ կադրեր: Ոչ պակաս օգտակար են նաև տեսախցիկի այնպիսի ռեժիմները, ինչպիսիք են time-laps և պանորամային լուսանկարները: Կարևոր չէ, թե ինչ կամ ում եք ցանկանում լուսանկարել. կարևոր է այն, որ դրա համար ունեք բոլոր անհրաժեշտ գործիքները:
Լսեք միայն մաքուր ձայն
Արտաքին բարձրախոսի բարձր և հստակ ձայնի շնորհիվ դուք բաց չեք թողնի կարևոր զանգ կամ ծանուցում, նույնիսկ երբ գտնվեք աղմկոտ վայրում: Բացի այդ, որակյալ հնչողությունն ակնհայտորեն նկատելի է դառնում, երբ ունկնդրում եք սիրված երաժշտական կատարումը կամ դիտում եք տեսագրություն:
Ավելի լավ և հզոր
Huawei Y3 2017-ը ստեղծված է Ձեր կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար: Երբ մարտկոցի լիցքը մոտենում է նվազագույն սահմանին, այն կառաջարկի Ձեզ միացնել էներգախնայողության ռեժիմը (Ultra Power Saving Mode), որը կօգնի եկարացնել սմարթֆոնի աշխատաժամանակը: Երկակի հպումը ձայնի իջեցման կոճակին թույլ կտա մեկ ակնթարթում ստանալ լուսանկար՝ նույնիսկ երբ հեռախոսի էկրանն անջատված է: Phone Manager հատուկ հավելվածը կազատի տեղեկության պահպանման համար նախատեսված տարածքը և կավելացնի համակարգի աշխատանքի արագությունը: