Տեսողական էֆեկտներ
HUAWEI MediaPad T3 մոդելի 8 դյույմանի IPS HD էկրանի շնորհիվ դուք կնայեք աշխարհին հստակ և վառ գույներով: Այս բարձր կետայնությամբ էկրանը կտեղափոխի սարքի հետ աշխատանքը նոր մակարդակ՝ ապահովելով օգտագործման հարմարավետությունը և աչքերի հոգնածության կանխարգելումը: Կապույտ լույսի ֆիլտրը և էկրանի ցածր լուսավորվածության ռեժիմները երաշխավորում են, որ ձեր աչքերը չեն հոգնի:
Դիզայն
HUAWEI MediaPad T3-ն իր մեջ միավորում է հզորությունը և սարքի օգտագործման հարմարավետությունը ընդամենը 7,95 մմ հաստության և 350 գ քաշի դեպքում: Էլեգանտ իրանի տակ կա այն ամենն ինչ անհրաժեշտ է ժամանակակից օգտատերերին:
Ոճ
Հարթ անոդացված ալյումինիումի ամուր կտորից պատրաստված այս սարքը մարմնավորում է ուժն ու ոճի նրբագեղությունը:
Անսահման երջանկություն
HUAWEI MediaPad T3-ն ապահովում է օգտագործման երկարատևությունը նույնիսկ ինտենսիվ օգտագործման դեպքում: 4800մԱ/ժ (TPY) մարտկոցի շնորհիվ էկրանի լուսավորվածությունն ավելի երկարատև է, ինչն ապահովում է օգտագործման առավել հարմարավետություն:
Ընտանիքի հետ միասին
Smart app-ը և կոնտենտի հսկողության հնարավորությունը թույլ կտան ամբողջովին վերահսկել սարքը այլ մարդկանց կողմից օգտագործման ժամանակ: Դուք վերահսկում եք իրավիճակը՝ տրամադրելով սարքը ձեր երեխաներին կամ ծանոթներին: