Facebook Image Tracker
Tecno Camon 15 (4/128Gb)
Tecno Camon 15 (4/128Gb)
    Մուգ ջադեիտային, մանուշակագույն
    128 GB + 4 GB
    5000 մԱ/ժ


93900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Tecno Camon 15
    5000 մԱ/ժ հզորությամբ ոչ շարժական մարտկոց | 48 ՄՊ ուլտրա քառակի տեսախցիկ | 6.6 դյույմ էկրան
    48 MP Ultra Quad Camera
  • Գրավիչ դիզայն
    Գրավիչ գրադիենտ գունային դիզայնը դարձնում է CAMON 15-ը կատարյալ ընտրություն յուրօրինակ ոճ նախընտրողների համար:
    Eye-catching design
  • Քառակի ԱԻ տեսախցիկ | Հստակ և պարզ նկարներ
    Հետևի տեսախցիկի քառակի լուսարձակները` անկախ մութ միջավայրից, միշտ կօգնեն ձեզ ստանալ պայծառ ու պարզ լուսանկարներ:
    Quad AI Cameras
  • Ուլտրա գիշերային ոսպնյակներ-TAIVOS | Բացահայտիր գիշերվա գեղեցկությունը
    CAMON 15 -ը հանդես է գալիս TAIVOS™ աննախադեպ արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեխնոլոգիայով՝ գիշերային պայմաններում ուլտրա պարզ լուսանկրաներ ստանալու համար։ Ուլտրա գիշերային ոսպնյակները ապահովում են մաքուր և պարզ գիշերային նկարահանում՝ առավել հստակեցնելով եզրագծերը և նվազեցնելով աղմուկը:
    Ultra Night Lens
  • 8x ուլտրա պարզ լուսանկարահանում | Պարզ և վառ դետալներ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը
    8x ուլտրա պարզ լուսանկարահանում՝ 48ՄՊ պարզ ոսպնյակով։ Որսացե՛ք գեղեցիկ տեսարանները և անմոռանալի պահերը և վստահ եղե՛ք, որ յուրաքանչյուր դետալ հիանալի կերպով նկարահանված է: Չորս պիքսելները միավորվելով 1,6 միկրոն մեգապիքսելի մեջ՝ ստեղծում են բարձր որակի գիշերային կադրեր, իսկ մեծ 1/2 ”սենսորը գիշերը ավելի շատ լույս կլանելու շնորհիվ ստեղծում է ավելի պայծառ ու քիչ աղմուկով լուսանկարներ: Որսա՛ ավելի շատ դետալներ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը նոր CAMON 15-ով:
    8x Ultra Clear Photography
  • 2 սմ հեռավորությամբ մակրո լուսանկարահանում | Բացահայտիր փոքր առարկաների անտեսանելի գեղեցկությունը
    2 սմ հեռավորությամբ մակրո լուսանկարահանումը հնարավորություն է տալիս բացահայտել ձեր շուրջը գտնվող աննշան իրերի անտեսանելի գեղեցկությունը:
    2cm Macro Photography
  • Նոր թարմացված ֆոնային բոքեհ էֆեկտ
    Ֆոնային բոքեհ էֆեկտով դիմանկարներն առավել հստակ են և դետալները՝ մանրակրկիտ մշակված:
    Background Bokeh Effect
  • ԱԻ Body Shaping
    ԱԻ Body Shaping-ը կօգնի ձեզ ունենալ ձեր երազած մարմնի կառուցվածքը: Առողջ և հմայիչ կազմվածք ըստ ցանկության՝ ցուցադրելով մարմնի գեղեցկությունը:
    AI Body Shaping
  • Super HDR տեսախցիկ
    Super HDR -ը վերահսկում է լույսի քանակը՝ ցույց տալով առավել մանրակրկիտ և հստակ մութ հատվածները: Գունային երանգների պահպանման շնորհիվ սելֆին դառնում է ավելի գունեղ և վառ:
    Super HDR Camera
  • ԱԻ տեսարանի ճանաչում
    CAMON 15-ում հասանելի է նոր ավելացված բազմաչափ դիմանկարային տեսարանների ճանաչման ռեժիմը։ Այն ներառում է ինչպես պարզ, այնպես էլ խառը տեսարաններ միաժամանակ: Տեսարանի ճանաչման ճշգրտությունը 90% է։ Տեսարանը ճանաչելուց հետո այն անմիջապես առաջարկում է համապատասխան ԱԻ օպտիմալացում ՝ թույլ տալով ստանալ ավելի իրական և մանրամասն լուսանկարներ:
    AI Scene Detection
  • 16 ՄՊ ԱԻ պարզ ոսպնյակ սելֆիի համար
    16 ՄՊ պարզ ոսպնյակ ձեր սելֆիի համար: Բարձր հստակություն, բարձրորակ լուսային էֆեկտ, իրական ժամանակում պատկերի օպտիմիզացում, այսպիսով դուք բաց չեք թողնի ձեր կյանքի ոչ մի հրաշալի պահ: Կատարելագործված դեմքի ճանաչման ալգորիթմը առաջարկում է գեղեցկության լուսային էֆեկտներ, այսպիսով դուք կխնայեք ձեր ժամանակը լրացուցիչ ռետուշ անելու համար։ Նոր HDR- ի շնորհիվ դուք միշտ կունենաք հստակ և պայծառ սելֆի դիմանկար:
    16MP AI clear lens for selfie time
  • Առջևի կրկնակի լուսարձակներ
    Էկրանի տակ թաքնված կրկնակի լուսարձակների շնորհիվ՝ դուք կկարողանաք հստակ սելֆիներ նկարել նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում։
    Dual Front Flash
  • 6.6 Perfect Fullview էկրան
    6.6 դյույմ էկրանն ապահովում է հնարավորինս լայն տեսանելիություն: Վայելեք անսահման զվարճանքն այս անսահման էկրանով:
    6.6 Perfect Fullview Experience
  • Գեղեցկացում 3.0, | հարմարեցրեք ձեր սեփական գեղեցկությանը
    Մաշկի գույնին հարմարվող գեղեցկացման ռեժիմը հասանելի է երեք տեսակի ներկառուցված գեղեցկության էֆեկտներով, UI ինտերֆեյսի տարբեր հարմարեցումներով և իրական ժամանակում նախնական դիտման հնարավորությամբ:
    Beautification 3.0
  • Դիմանկարի բոքեհ էֆեկտ 2․0
    Եզրերի հղկման շնորհիվ բոքեհ էֆեկտը կենտրոնանում է հիմնական դիմանկարային օբյեկտի վրա՝ խելացիորեն խավարեցնելով (blur) մնացած մասը։
    Portrait Bokeh Effect
  • Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի AR ստիքերներ | զվարճալի սոցիալական շփում
    Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի 12 AR ստիքերներ և 4 յուրօրինակ AR էմոջիներ: Ավելի զվարճալի սոցիալական շփման համար թողարկվել են GIF արտահայտություններ: Այժմ կարող եք ցույց տալ ձեր տրամադրությունը հաճելի GIF-երի միջոցով և ստեղծել զվարճալի GIF արտահայտություններ մեկ քլիքով:
    Manchester City Football Club AR Stickers
  • Social Turbo | Դարձրու ընկերներիդ հետ զրուցելը զվարճանք
    Best WhatsApp Assistant Box-ը իր բազմաթիվ առանձնահատկություններով հասանելի է ընկերների հետ զրուցելը զվարճալի դարձնելու համար։ Գործիքների հզոր հավաքածու, որի միջոցով կարող եք ստեղծել ձեր սեփական էմոջին, պահպանել WhatsApp- ի ներկա ստատուսը և ավտոմատ կերպով բացել ֆլեշ հիշողությունը՝ WhatsApp մուտքային զանգի ժամանակ:
    Social Turbo
  • Մութ ռեժիմ | խնայիր մարտկոցի էներգիան
    Նոր մութ ռեժիմը ոչ միայն նվազեցնում է աչքերի լարվածությունը, այլ նաև խնայում է էներգիան և արդյունավետորեն երկարացնում մարտկոցի կյանքը:
    Dark Theme
  • 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց | Խելացի էներգախնայող համակարգ
    5000 մԱ/ժ հզոր մարտկոցը կբավարարի ձեր բոլոր կարիքները առօրյա կյանքում և աշխատանքում։
    5,000 mAh Large Battery
  • 128 ԳԲ + 4 ԳԲ հիշողություն | Մի անհանգստացիր հեռախոսում տեղ ազատելու մասին
    Պահեք ձեր նախընտրածները 128 ԳԲ ROM -ում և այլևս մի անհանսգտացեք հեռախոսում տեղ ազատելու մասին, իսկ 4 ԳԲ RAM -ը կապահովի կայուն և անխափան աշխատանք։ Այսպիսով կկարողանաք միաժամանակ մի քանի գործողություններ անել և խաղալ խաղեր ավելի սահուն և արագ։
    128 GB + 4 GB
  • Դեմքի ապաբլոկավորում
    Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է ձեր փակ աչքերը ՝ բարձրացնելով հեռախոսի գաղտնիությունն ու անվտանգությունը:
    Face Unlock
  • HiOS 6.0 օպերացիոն համակարգ` հիմնված Android Q-ի վրա
    Նոր թարմացված օպերացիոն համակարգ- HiOS 6.0։ Հիմնված լինելով Android Q- ի վրա, HiOS 6.0- ը հանդես է գալիս նոր գործառույթներով։ Այս բոլորովին նոր համակարգը նոր պատուհան է բացում դեպի գունագեղ ու խելացի կյանք։
    HiOS 6.0 operating system
  • Մանկական ռեժիմ
    Այս ռեժիմի օգնությամբ կարող եք հետևել ձեր երեխայի առցանց գործունեությանը։ Ամենակարևորը, երբ Ձեր երեխան պառկած է և երկար նայում է հեռախոսին, այն անմիջապես կհիշեցնի սխալ կեցվածքը ուղղելու մասին:
    Kids Mode
  • Ֆիլմերի ալբոմ
    Վերածեք Ձեր լուսանկարները գրավիչ ֆիլմերի։ Երբևէ փորձե՞լ եք լուսանկարներից ֆիլմ ստեղծել, պարզապես ընտրեք ձեր լուսանկարներից մի քանիսը, և ֆիլմը պատրաստ է: Եթե ցանկանում եք ստեղծել հատուկ հիշողություն ձեր լավագույն ընկերոջ կամ հարազատի համար, ապա ընտրեք այն լուսանկարները, որոնցում միասին եք և այսպիսով՝ կունենաք ստացված ֆիլմ միասին: Ստեղծեք անմոռանալի նվեր, այն երբեք այսքան հեշտ չի եղել:
    Film Album
  • Տեխնիկական տվյալներ