Facebook Image Tracker
P10
P10
    • 5.1" FullHD-էկրան
    • Android 7.0
    • 4ԳԲ RAM + 32ԳԲ ROM, 8-միջուկանի
    • Leica 12 + 20ՄՊ, Դիմային՝ 8ՄՊ
    • 802.11ac/a/b/g/n, BT 4.2, USB 2.0
    • 3200 մԱ/ժ
    • Մատնահետքի սքաներ, SuperCharge, 2 SIM
    • 4G, 145.3մմ x 69.3մմ x 6.98մմ, Սև, արծաթագույն, ոսկեգույն
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Գույն , ոճ , նորարարություն
    HUAWEI P10-ը սահմանում է ոճի և հմտության ստանդարտ՝ շնորհիվ իր տեսակի մեջ առաջին ադամանդե ձևավորման: Այժմ սմարթֆոնն ունի ավելի վառ և գունեղ տեսք:
  • Հարմարավետ դիզայն
    Շնորհիվ միլիմետրի ճշտությամբ իրագործված ադամանդե ձևավորման՝ HUAWEI P10 սմարթֆոնն ունի վառ տեսք և հպման համար հաճելի մակերևույթ:
  • Առավել բարակ, վառ և համարձակ
    HUAWEI P10 սմարթֆոնն ունի ոճային դիզայն. գերբարակ, թեթև և սահուն եզրագծերով իրան, սմարթֆոնի եզրերը չգերազանցող երկու տեսախցիկ:
  • Խելացի սենսորային կառավարում
    Մատնահետքի սքաներն այժմ գտնվում է էկրանի ապակու տակ, ինչն ապահովում է առավել արագ նավիգացիա, էկրանի ավելի մեծ տարածք և հպմանը արձագանքելու ավելի բարձր արագություն: Հարմարավետությունը զուգորդվում է մինիմալիստական և պարզ դիզայնով:
  • Լեգենդար դիզայն
    HUAWEI P10 սմարթֆոնի 20- և 12-ՄՊ տեսախցիկների մոդուլները գտնվում են հետնամասի հետ մի մակարդակի վրա, ինչի շնորհիվ իրանը կոմպակտ է և հարմար:
  • Դիմանկարային լուսանկարչություն Leica ոճի մեջ
    Ձեր անձնական ֆոտո ստուդիան մշտապես ձեռքի տակ կլինի: Երկրորդ սերնդի նոր Leica տեսախցիկը հագեցած է դեմքի ճշգրիտ ճանաչման 3D-տեխնոլոգիայով, դինամիկ լուսավորման ֆունկցիայով և թերությունների բնական վերացման գործիքներով: Այժմ դուք կարող եք ստանալ գերազանց դիմապատկերներ Leica ոճի մեջ:
  • Անձնական ֆոտո ստուդիա
    HUAWEI P10-ի լուսանկարների մշակման ալգորիթմն օգնում է ստեղծել Leica ոճի դիմանկարներ և հնարավորություն է տալիս գործիքների միջոցով բնական կերպով վերացնել թերությունները՝ ինչպես պրոֆեսիոնալ ֆոտո ստուդիայում: Աչքերին հատուկ ուշադրություն է դարձվում՝ շնորհիվ օպտիկական տեխնոլոգիայի, որն օգնում է ընդգծել նրանց բնական փայլն ու գույնը:
  • Դինամիկ լուսավորություն
    Լուսավորության փոփոխման հետ համընթաց՝ HUAWEI P10-ի լույսի ընկալման ադապտացման ալգորիթմն ավտոմատ կերպով կարգավորում է լուսանկարահանման պարամետրերը՝ օպտիմալացնելով այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ սպիտակ գույնի բալանսը, կադրի արագությունը և այլն: Դինամիկ լուսավորությունը հաղորդում է դիմանկարներին արվեստի փայլ:
  • Գերազանց դիմանկարներ
    HUAWEI P10-ում կիրառված դեմքի ճանաչման 3D-տեխնոլոգիան ավելի բարձր հստակությամբ է հայտնաբերում արտաքինի առանձնահատկությունները, ինչի արդյունքում ստացվում են ավելի լավ դիմանկարներ:
  • BOKEH էֆեկտով մոնոխրոմ լուսանկարներ
    Ստացեք որակյալ BOKEH էֆեկտով մոնոխրոմ լուսանկարներ: Մոնոխրոմ տվիչի շնորհիվ՝ սև-սպիտակ լուսանկարները ստացվում են հստակ, մանրակրկիտ և երբեք չեն դադարի լինել նորաձև:
  • Գիբրիդային խոշորացում
    HUAWEI P10-ի 20- և 12-ՄՊ տեսախցիկները և HUAWEI ունիվերսալ գիբրիդային խոշորացման ֆունկցիան ապահովում են առավել հստակ լուսանկարներ
  • HIGHLIGHTS
    Highlights տեխնոլոգիան թույլ է տալիս առավել վառ պահերից ավտոմատ կերպով ստեղծել տեսահոլովակներ: Այս դեպքում հաշվի է առնվում ժամանակը, վայրը և նկարահանման ռեժիմը: Հասանելի է նմուշների մեծ քանակ:
  • Լավագույն ինքնանկարները. LEICA դիմային տեսախցիկ
    Leica նոր դիմային տեսախցիկն ընկալում է կրկնակի անգամ ավել լույս՝ ստեղծելով զարմանահրաշ ինքնանկարներ օրվա ցանկացած պահին: HUAWEI P10-ի տեսախցիկն ավտոմատ կերպով անցնում է նկարահանման լայնանկյուն ռեժիմին խմբակային լուսանկարներ ստանալու համար: Ստացե՛ք եզակի ինքնանկարներ Leica ոճի մեջ:
  • LEICA դիմային տեսախցիկով ստացված լավագույն ինքնանկարները
    Leica նոր 8-ՄՊ դիմային տեսախցիկն ապահովում է Leica ոճի հստակ և վառ պատկերներ նույնիսկ ցածր լուսավորվածության պայմաններում:
  • Խմբակային նկար
    HUAWEI P10-ի տեսախցիկն ավտոմատ կերպով անցնում է նկարահանման լայնանկյուն ռեժիմին մեծ խմբով մարդկանց նկարահանելու համար: Մասշտաբային տվիչն ընկալում է 200 %-ով ավել լույս՝ արտացոլելով գույների տպավորիչ խորությունն ու բազմազանության ողջ սպեկտրը:
  • Նորարարություն. LEICA երկրորդ սերնդի երկակի տեսախցիկ
    HUAWEI P10 սմարթֆոնի Leica երկրորդ սերնդի տեսախցիկը հագեցած է f/2,2 դիաֆրագմայով 2 SUMMARIT-H ոսպնյակներով: Արդյունքում դուք ստանում եք 4K ֆորմատով նկարահանելու հնարավորություն, 20- և 12-ՄՊ տեսախցիկներ, պատկերի օպտիկական ստաբիլիզացում, ինչպես նաև ցածր լուսավորվածության պայմաններում նկարահանման բարելավված տեխնոլոգիա: Միայն մանրակրկիտ դիտելով հնարավոր է տեսնել աշխարհի իրական գեղեցկությունը:
  • Huawei + Leica
    Ստացեք շլացուցիչ լուսանկարներ՝ օգտագործելով 20- և 12-ՄՊ տեսախցիկները, պատկերի օտպիկական ստաբիլիզացիան (OIS) և Leica ոճի եզակի ինքնանկարների ստացման համար անհրաժեշտ այլ ֆոտո գործիքներ: Փոխե՛ք ձեր պատկերացումն ինքնանկարի մասին:
  • 4K ֆորմատով նկարահանում
    Ձեր կյանքի լավագույն պահերը կպատկերվեն 4K կետայնությամբ: Դուք հնարավորություն կունենաք դիտել այդ ամենը լավ որակով նույնիսկ մեծ էկրաններին:
  • Կյանքի արագությունը
    Kirin 960 ինտելեկտուալ և գերարագ պրոցեսորն ապահովում է HUAWEI P10 սմարթֆոնի գերբարձր արտադրողականությունը խաղերի ընթացքում առավելագույն բեռնվածության ժամանակ: Հիշողության խնայողաբար օգտագործման ֆունկցիայով HUAWEI Ultra Memory տեխնոլոգիայի հետ համատեղ՝ սիրված հավելվածները կբեռնվեն առավել արագ քան երբևէ:
  • Ավելի արագ և խելացի
    HUAWEI Ultra Memory ինտելեկտուալ տեխնոլոգիան բարձրացնում է HUAWEI P10 սմարթֆոնի արագագործությունը՝ առավել հաճախ օգտագործվող հավելվածների համար նախատեսված հիշողության որոշակի ծավալի առանձնացման շնորհիվ: Արդյունքում HUAWEI P10 սմարթֆոնն ավելի արագ և էֆեկտիվ է աշխատում մի քանի ծրագրերի միաժամանակ օգտագործման դեպքում:
  • Մշտապես կապի մեջ
    HUAWEI P10 սմարթֆոնը հագեցած է Wi-Fi MIMO 2х2 համակարգով, որն ապահովում է առավել արագ և հուսալի կապ, ընդլայնում է ծածկույթը և հասանելիության տիրույթը:
  • Գերարագ լիցքավորում
    HUAWEI P10-ի 3200 մԱ/ժ մարտկոցն աշխատում է HUAWEI SuperCharge տեխնոլոգիայով, որն ապահովում է ցածր լարումով և ջերմաստիճանով արագ և անվտանգ օգտագործման հնարավորություն:
  • Տեխնիկական տվյալներ