Համատեղելիություն Android և iOS հետ*
Խելացի ժամացույցները ստեղծված են Ձեր կերպարի և կյանքի մի մասը լինելու համար: Huawei Watch-ը Android և iOS օպերացիոն համակարգերի հետ համատեղելի առաջին ժամացույցներից մեկն է: * Համատեղելի է Android 4.3 և բարձր կամ iOS 8.2 և բարձր: Ստուգեք Ձեր սմարթֆոնի համատեղելիությունը տվյալ սարքավորման հետ հետևյալ կայքում՝ g.co/WearCheck:
Դասական դիզայն
Նորաձևությունը փոխվում է, սակայն ոճը մնում է անփոփոխ: Դասական շվեյցարական ժամացույցների դիզայնը և ժամանակակից տեխնոլոգիաները դարձնում են Huawei Watch-ը հիրավի արվեստի մի գործ: Կլոր մետաղյա իրան, որակյալ նութերից պատրաստված գոտի և ունիվերսալ տեսք:
Որակյալ նյութեր
Հարմարավետ կառուցվածքը և ձեռագործ հղկումը արտացոլում են ժամագործների դարավոր փորձը: Նորարարական և ամուր նյութերը տեղափոխում են ավանդույթները արդիականություն:
Մեկ ժամացույց, մի քանի ոճ
Ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է դառնալ Ձեր կերպարի այցեքարտը: Ընտրեք Huawei Watch բազմազան իրանների և գոտիների տեսականուց Ձեզ հարմար տարբերակը: Թե՛ պաշտոնական հանդիպման, թե՛ ընկերների հետ ընթրիքի, և թե՛ լեռնագնացության դեպքում ժամացույցը միշտ կլինի Ձեր կերարին համահունչ:
Ակտիվության մոնիտորինգ
Huawei Watch-ի շնորհիվ ավելի հեշտ է պահպանել լավ մարզավիճակ և հետևել մարզանքների հաճախականությանը: Լինելով մշտապես Ձեզ հետ՝ ժամացույցը կտրամադրի բեռնվածության վերաբերյալ արդիական տեղեկատվություն, կօգնի նպատակների մշակման և տպավորիչ արդյունքների հասնելու հարցում: Նոր շարժման տվիչը հասկանում է, թե երբ եք դուք քայլում, վազում կամ նույնիսկ զբաղվում լեռնագնացությամբ:
Android Wear™
Android Wear-ի շնորհիվ դուք տեղեկացված կլինեք կարևոր իրադարձությունների վերաբերյալ ընդամենը Huawei Watch ժամացույցին նայելիս: Ծանուցումները օգնում են մնալ կապի մեջ և դասակարգել խնդիրները մեկ հպումով: