Գերազանցություն լուսանկարչության մեջ
Ընդգծեք գեղեցկությունը Leica քառակի տեսախցիկների շնորհիվ: Փոխեք Ձեր պատկերացումը արագության և հզորության մասին՝ նոր, ժամանակակից Kirin 990 5G պրոցեսորի շնորհիվ: Սմարթֆոնի նորարար դիզայնը Ձեզ կհաղորդի նոր զգացողություններ: Ուսումնասիրեք ներկան և ապագան HUAWEI P40 Pro-ի հետ միասին:
Արվեստը՝ Ձեր ձեռքերում
Ոգեշնչված ջրի դանդաղ և սահուն հոսքով, Huawei P40 Pro սմարթֆոնի նոր էկրանը լուծում է իր մեջ տեսողական և երևակայական արգելքները: 90 Հց էկրանի թարմացման արագության հետ միասին, Դուք կարող եք ամբողջապես ընկղմվել յուրաքանչյուր տեսարանի մեջ: Սմարթֆոնը՝ շնորհիվ շրջանակի էրգոնոմիկ դիզայնի և կլորացված ծայրերի, հարմարավետորեն տեղավորվում է Ձեր ձեռքի մեջ:
Ընկղմվիր նրբագեղության մեջ
HUAWEI P40 Pro սմարթֆոնի դիզայնի գույները արտացոլում են վայրի բնության գեղեցկությունը: Ընկղմվեք սմարթֆոնի իրանի տպավորիչ սև երանգի մեջ: Փայլատ մակերեսը տալիս է խորության զգացողություն և ընդգծում է դիզայնի նրբագեղությունը:
Ուսումնասիրեք աշխարհը, ստեղծեք Ձեր պատմությունը
Շարունակեք ուսումնասիրել աշխարհը և ստեղծել Ձեր պատմությունը: Leica քառակի տեսախցիկը աշխատում է որպես մեկ ամբողջական մեխանիզմ և միշտ պատրաստ է օգնել Ձեզ նկարահանել թե՛ գիշեր և թե՛ ցերեկը, անկախ նրանից, հեռվում է նկարվող օբյեկտը, թե մոտ: Լուսանկարեք այն, ինչ տեսնում եք առանց ջանք և թույլ տվեք, որ դա խոսի Ձեր զգացմունքների մասին:
50 ՄՊ հիմնական ոսպնյակների բարձր զգայունություն
Ուլտրասենսոր 1/1.28 դյույմ, RYYB գունային ֆիլտրերի բազմազանություն, Octa PD ավտոֆոկուս, լավ լուսավորությամբ կատարված պարզ և մանրակրկիտ նկարներ:
12 ՄՊ տելեօբյեկտիվ
5x օպտիկական խոշորացում, 10x հիբրիդային խոշորացում, 50x առավելագույն խոշորացում: Հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ:
40 ՄՊ ուլտրալայն ֆիլմի տեսապակի
1/1.54 դյույմ սենսոր, 4K տեսանյութ ցածր լույսի ներքո, տեսանյութ տելեօբյեկտիվով, Ուլտրադանդաղեցված վիդեո նկարահանումներ, Ուլտրա արագացված նկարահանումներ, Ֆիլմի տեսապակիներ՝ բազմաթիվ այլ գործառույթներով
Խորությունը չափող 3D սենսորով ոսպնյակ
Իրական ժամանակում խորության հայտնաբերում: Ստեղծեք պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարներ՝ բոքեհ էֆեկտով:
Ամբողջ օրը, առանց սահման, բարձր կետայնությամբ
Իր ոլորտի առաջատար 1/1.28 դյույմ 2.44 մկմ չափսի պիքսելներով սենսորը այժմ օգտագործվում է սմարթֆոններում։ RYYB գույների բազմազանությունը ապահովում է բարձր լուսավորություն, դինամիկ տիրույթ և ցածր աղմուկ։ 50 ՄՊ հիմնական ոսպնյակը, որը պարունակում է 4-ը մեկում պիքսել և Octa PD ավտոֆոկուս, ապահովում է պարզ և մանրակրկիտ լուսանկարներ՝ անկախ լուսավորության պայմաններից և բարդությունից։ Թարմացված ISP-ի և NPU-ի միջոցով աշխատող HUAWEI XD Fusion Engine-ը ունակ է արագորեն մշակել հսկայական քանակությամբ տեղեկություն և բարձրացնել ցանկացած լուսանկարի պիքսելային հստակության մակարդակը թե՛ կեսօրին և թե՛ գիշերը։
Յուրաքանչյուր դետալ նոր պատմություն է
50 ՄՊ հիմնական օբյեկտիվի շնորհիվ լուսանկարներն այնպես են, ինչպես տեսնում եք իրականում՝ հարուստ դետալներով: Մեծացնելով լուսանկարի ցանկացած հատված՝ Դուք կարող եք ստանալ նոր, յուրօրինակ և պարզ դետալներով լուսանկար։
Լույսի կախարդանք
HUAWEI P40 Pro սմարթֆոնի տեսախցիկը` իր ուլտրասենսորի շնորհիվ, կարող է որսալ Ձեր գեղեցիկ ժպիտը և շքեղ հանդերձանքը՝ անհավանական պարզությամբ նույնիսկ գիշերը առանց հավելյալ լուսավորության անհրաժեշտության:
Զարմացրու բոլորին
SuperZoom պերոսկոպի դիզայնը ստեղծված է այնպես, որ կոմպակտ իրանի մեջ տեղավորվում են մի քանի ոսպնյակներ։ Այժմ Դուք կարող եք հստակ տեսնել այն, ինչ անտեսանելի է թվում: Ինովացիոն RYYB սենսորը 40%-ով ավելի հստակություն է տալիս լուսանկարներին` նույնիսկ ցածր լուսավորության ներքո: AIS և OIS պատկերի կայունացման եզակի տեխնոլոգիաներն ապահովում են անհավանական խոշորացում մինչև 50x:
Ուսումնասիրեք յուրաքանչյուր մանրուք
Հստակ ուրվագծեր և բնական գույներ նույնիսկ խոշորացման դեպքում։ Դուք կկարողանաք տեսնել Ձեր սիրելի երաժշտի գիթառը համերգի ժամանակ, գետի մյուս կողմում գտնվող նախազգուշացնող նշանի տեքստը և անգամ երջանկության արցունքները՝ մրցույթում հաղթած մարզիկի դեմքին։ Բոլոր այս դետալներն արժեն տեսնել։
Դիմանկարային լուսանկարչություն՝ հիմնված ԱԻ-ի վրա
Ultra Vision ուլտրատեսախցիկի և արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ, HUAWEI P40 Pro-ն ապահովում է 45%-ով ավելի շատ գույների ընկալում և կարող է ճշգրիտ վերլուծել և ճանաչել լուսանկարվող մարդկանց: Պիքսելների քանակի ավելացումը գույներն ու լուսավորությունը ավելի բնական են դարձնում, իսկ դետալները` ավելի պարզ: HUAWEI P40 Pro-ն միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ դիմանկարներ որսալ ցանկացած պահի, ցանկացած վայրում:
Լավագույն սելֆիի գրավականը
Թարմացված 32 ՄՊ դիմային ֆոտոխցիկը ՝ ավտոմատ ֆոկուսով և IR խորության տեսախցիկով լուսանկարում է բոքեհ էֆեկտով որակյալ սելֆիներ: Լույսի օպտիմիզացված կարգավորում, մաշկի բնական երանգներ և պատկերների հստակ մանրակրկտություն, Դուք սիրելու եք Ձեր սելֆիները։
HUAWEI Golden Snap. ԱԻ-ն կընտրի լավագույն կադրերը
Արհեստական բանականության ալգորիթմը գտնում և ճանաչում է դիրքերն ու դեմքի արտահայտությունները։ Այն կատարում է մի քանի շարժական 4K նկարներ՝ մոտ 1,7 վայրկյան տևողությամբ, որոնցից ընտրում է 1-3 լավագույն լուսանկարները։
HUAWEI Golden Snap. ԱԻ-ն հեռացնում է անցորդներին լուսանկարների միջից
Արհեստական ինտելեկտը հեռացնում է անցորդներին կադրի միջից՝ միավորելով մի քանի լուսանկար մեկի մեջ։ Այժմ Ձեր լուսանկարները կունենան մաքուր հետին պլան՝ առանց ավելորդ դետալների, և Դուք ամբողջովին կլինեք ուշադրության կենտրոնում:
HUAWEI Golden Snap. ԱԻ-ն վերացնում է շողքերը
Ոչ մի անցանկալի արտացոլանք այլևս չի փչացնի Ձեր լուսանկարը: Պարզապես մտեք սմարթֆոնի նկարների մեջ և արհեստական բանականության միջոցով խմբագրեք Ձեր լուսանկարը՝ հեռացնելով որոշ շերտեր։
Դուք գրում եք սցենարը՝ սմարթֆոնը նկարահանում է
Պրոֆեսիոնալ 40 ՄՊ ուլտրալայն ֆիլմի տեսապակին՝ նորարարական RYYB սենսորով, թույլ է տալիս բացայատել տեսանկարահանման Ձեր ստեղծագործական ներուժը։ Ֆիլմի էֆեկտների լայն տեսականու շնորհիվ՝ հիմնական և դիմային խցիկներով կարող եք նկարահանել 4K տեսանյութեր: Որսա կյանքի լավագույն պահերը կամ խոշորացրու տեսարանը՝ պատմելու պատմությունը տարբեր դիտանկյուններից:
Գիշերվա բոլոր սահմանները
Նկարահանեք ցանկացած լուսավորության ներքո։ Անկախ նրանից, թե կնկարահանեք ընկերներին երեկույթի ժամանակ, թե երեխաներին՝ լողափում մայրամուտին, յուրաքանչյուր դրվագ կստացվի ճիշտ այնպես, ինչպես տեսել եք։ Նույնիսկ ISO 51200-ի դեպքում Դուք կկարողանաք նկարահանել բարձրորակ տեսահոլովակներ։
Պատկերի առավելագույն կայունացում
Պարզապես պահեք հեռախոսը։ Կարգավորեք խոշորացումը։ HUAWEI AIS-ի և OIS պատկերի կայունացման տեխնոլոգիայի շնորհիվ՝ Դուք կարող եք նկարահանել հստակ տեսանյութեր, անգամ բարձր խոշորացման դեպքում։
Լսեք այն, ինչ ուզում եք
Արտաքին ձայները պարզ ձայնագրվում են տեսանյութի մեջ։ Պարզապես խոշորացրեք այն տեսարանը, որտեղ ուզում եք ձայնը լսել առավել բարձր։
Սելֆիներից մինչև շարժական նկարներ
Նկարահանեք բարձր որակի տեսանյութեր դիմային տեսախցիկով՝ շնորհիվ 4K ֆունկցիայի Սկսեք Ձեր սեփական 4K վլոգը, նկարահանեք և կիսվեք այն տեսանյութերով, որոնք ամենաշատն են Ձեզ ոգեշնչում։
Ժամանակի դանդաղացում
Դարձեք հրաշագործ, ով կարող է դանդաղացնել ժամանակը և վայելել յուրաքանչյուր արժեքավոր վայրկյան՝ նոր 7680 fps դանդաղեցման ռեժիմով։
Որսա ժամանակը
4K աջակցությունն ու ուլտրալայն նկարահանման անկյունն ապահովում են պրոֆեսիոնալ մակարդակի տեսանկարահանումը՝ արագացված ռեժիմով։ Այժմ դուք կարող եք հիշել և վերանայել կյանքի կարևորագույն պահերը ընդամենը մի քանի վայրկյանում։
Մեկ պատմություն երկու դիտանկյունից
Միաժամանակ աշխատող երկու հիմնական տեսախցիկները թույլ են տալիս համընթաց դիտարկել ընդհանուր տեսարանը և կենտրոնանալ հիմնական հատվածի վրա: Պատմությունը տեսեք տարբեր տեսանկյուններից HUAWEI երկակի դիտման տեսանյութերով:
Բարձր կատարողականության առավելություն
Զգացեք Ձեր սմարթֆոնի արագությունը, որը աշխատում է Kirin 990 5G SoC պրոցեսորի շնորհիվ: HUAWEI P40 սմարթֆոնի բարձր արտադրողականության գաղտնիքը 7nm + EUV տեխնոլոգիան և պրոցեսորների նորարարական դիզայնն են: Mali-G76 MC16 գրաֆիկական պրոցեսորի հնարավորությունները Ձեզ անտարբեր չեն թողնի. պատկերի մշակման համար պատասխանատու է արհեստական ինտելեկտի առաջադեմ հնարավորություններով աշխատող ազդանշանի մշակման թարմացված թվային պրոցեսորը և երկմիջուկ նեյրոպրոցեսորը:
Ընկղմվիր խաղի մեջ ամբողջովին
Նորացված և վերամշակված տեխնոլոգիաները օպտիմիզացնում են պատկերը և ապահովում սահուն օգտագործում էներգիայի ցածր սպառման միջոցով։ 90 Հց էկրանի շնորհիվ Դուք կընկղմվեք 90 fps խաղերի մեջ և կզգաք բացարձակ տարբերությունը: Ավելի կայուն և հարթեցված պատկերի փոխանցումն հիմնականում իրականացվում է բարձր պատկերային մաքրությամբ։ Բարձր արդյունավետությունը կարող է առաջացնել գերտաքացում, բայց դուք անհանգստանալու պատճառ չունեք: Սառեցման համակարգը, որը հիմնված է 3D գրաֆենի և շատ բարակ գոլորշիացման վահանակի վրա, ապահովում է ջերմության արդյունավետ հեռացում:
4K ձևաչափով հեռարձակումներ
Ցանցի բարձր արագությունը և ցածր խափանումը թույլ են տալիս վայելել որակյալ ուղիղ հեռարձակումները 4K ձևաչափով:
Երկու SIM քարտերի և eSIM քարտի աջակցություն
Ընտրեք երեք առկա կապից երկուսը: Երբ մեկ SIM քարտը օգտագործվում է զանգի ընթացքում, մյուսը կարող է միևնույն ժամանակ զանգեր ստանալ կամ մուտք գործել ինտերնետ:
Wi-Fi 6 Plus
Հաղորդման դինամիկ հնարավորությունների շնորհիվ, Wi-Fi 6 Plus տեխնոլոգիայով սմարթֆոնի ազդանշանի ընդունման համար պատերը, հատակը և առաստաղները այլևս խոչընդոտ չեն: Աջակցելով 160 ՄՀց փոխանցում, այն ապահովում է օպտիմալ արագություն, որը հասնում է 2,4 Գբիթ/վ:
Ցանցային աջակցություն
2G, 3G, 4G և 5G, SA և NSA ցանցային աջակցության, բարձր հաճախականության շնորհիվ, Ճանապարհորդելու ընթացքում այլևս չեք ունենա ցանցային խնդիրներ:
Էներգիա ողջ օրվա համար
Նորարարական պրոցեսորն ապահովում է բարձր էներգաարդյունավետություն: Արհեստական ինտելեկտի հիման վրա ալգորիթմը բաշխում է 4200 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի ռեսուրսները՝ հասնելու բարձր արտադրողականության և մարտկոցի շահագործման ժամանակի երկարաձգման:
HUAWEI SuperCharge 40Վտ արագ լիցքավորում
Հանգստացեք և վայելեք մեկ գավաթ սուրճ։ Ավարտելուն պես Ձեր հեռախոսի մարտկոցն արդեն ամբողջությամբ լիցքավորված կլինի։
HUAWEI SuperCharge 27 Վտ անլար արագ լիցքավորում
Վայելեք արագ, անվտանգ և հեշտ լիցքավորումը: Ձեր սմարթֆոնը լիցքավորելը այժմ ավելի հարմար է, քան երբևէ:
HUAWEI SuperCharge 27 Վտ մեքենայի անլար լիցքավորիչ
Արագ և հարմարավետ լիցքավորեք Ձեր հեռախոսը մեքենայում: Օգտագործեք Ձեր ժամանակը խելամտորեն:
Հակադարձ անլար լիցքավորում
Դարձիր ավելի մոտ, որպեսզսի կիսես դրական զգացմունքները և էներգիան.
IP68 - անցումը դեպի աշխարհ, որտեղ չկան սահմաններ
Ապահովելով պատահական ջրի կաթիլներից և անսպասելի սկսած անձրևի կաթիլներից պաշտպանություն՝ վստահ շարունակեք Ձեր արկածները: Այժմ ոչինչ չի կարող սահմանափակել ձեր ստեղծագործական ներուժին և էներգիային:
Ձեր դեմքը Ձեր գաղտնաբառն է
Դեմքով ապաբլոկավորումը ճշգրիտ հայտնաբերում է Ձեր դեմքը և ապաբլոկավորում էկրանը կամ թույլատրում մուտք դեպի անհատական բաժին: Նույնականացումը արագ և հուսալի է ցանկացած լուսավորության պայմաններում:
Հպեք, սկանավորեք և ստուգեք
Երբ վերցնում եք Ձեր սմարթֆոնը, կարող եք հեշտությամբ և հարմարավետ ապաբլոկավորել այն՝ օգտագործելով մատնահետքերի ընդլայնված սկաները: Բնական շարժումները ապահովում են ճշգրիտ և արագ ճանաչում:
Խելացի հաղորդակցություն և պաշտպանություն
Դիմային սենսորը և երկակի հիմնական նեյրոպրոցեսորը ճանաչում են Ձեր ձեռքի շարժումները, ժեստերը և հնարավորություն են տալիս թերթել կամ նկարել էկրանը՝ առանց էկրանին դիպչելու: Բացի այդ, համակարգը ճանաչում է, երբ անծանոթը նայում է Ձեր սմարթֆոնի էկրանին: Այս դեպքում անձնական ծանուցումները ցուցադրվում են առանց մանրամասների գաղտնիությունը պաշտպանելու համար:
Ընդհանուր պաշտպանություն
Օպերացիոն համակարգում գաղտնի տվյալներով գործողություններ կատարելու համար հատկացվում է TEE OS-ի անկախ պահպանվող տարածք: Այս համակարգի միջուկը հավաստագրված է համաձայն անվտանգության ստանդարտների ընդհանուր չափանիշների և ունի EAL 5+ պաշտպանության մակարդակ: Օգտագործողի գաղտնիության համար ընդհանուր պաշտպանություն ապահովելու համար կիրառվում են նաև անվտանգ պահեստավորում, ինչպես նաև EMUI 10.1 ինտերֆեյսում առկա այլ հնարավորություններ:
Ապահով և անվտանգ հավելվածներ
HUAWEI AppGallery-ում յուրաքանչյուր ծրագրի անվտանգությունն ապահովելու համար մենք ստեղծել ենք համապարփակ համակարգ, որը ներառում է մշակողի ինքնության ստուգում, 4 շերտանոց անվտանգության ստուգում, ներբեռնման/տեղադրման երաշխիքներ, համակարգի ընդհանուր պաշտպանություն:
Ակնկալվող HD զանգեր, անսպասելի զվարճանք
Նույնիսկ ցածր լուսավորության կամ թույլ ինտերնետ կապի պայմաններում, HUAWEI MeeTime-ը թույլ է տալիս կայուն կերպով ձայնագրել աուդիո և նկարել բարձր կետայնությամբ վիդեո այլ HUAWEI սարքերի հետ: Միևնույն ժամանակ Դուք կարող եք էկրանը կիսել ձեր ընկերների հետ գնումներ կատարելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար, կամ ծնողներին ուղղորդել օգտագործել իրենց հեռախոսը` ցույց տալով հրահանգները քայլ առ քայլ։ Համագործակցելով «գործողությունների տեսախցիկ» կամ Fisheye կոնֆերանս տեսախցիկների համակարգերի հետ, HUAWEI MeeTime-ը հնարավորություն է տալիս վայելել հետաքրքիր խոսակցությունները, արդյունավետ հանդիպումները և զվարճանքները:
«Մուլտիսկրին» համագործակցություն. երկու սարքերը՝ մեկում
Այժմ Դուք կարող եք ոչ միայն օգտագործել մեկ ինտերֆեյս սմարթֆոնը և նոթբուքը կառավարելու համար, այլ նաև օգտագործել նոթբուքի հավելվածները սմարթֆոնի ֆայլերի հետ աշխատելու համար կամ ուղղակիորեն զանգեր կատարել համակարգչի խոսափողով և տեսախցիկով: Սարքերն ու հավելվածներն աշխատում են որպես մեկ ամբողջություն։
Կիսվելը հեշտ է
Մոռացեք լարերի, ինտերնետի և լրացուցիչ ծրագրերի տեղադրման անհրաժեշտության մասին: Պարզապես ակտիվացրեք HUAWEI Share-ը և փոխանցեք ֆայլերը Ձեր սմարթֆոնի, նոթբուքի, տեսախցիկի, դրոնի կամ տպիչի միջև: Դուք կարող եք միացնել Ձեր սմարթֆոնը բարձրախոսին կամ Wi-Fi-ին ընդամենը մեկ շարժումով:
Բարև Սելիա
Ծանոթացեք նոր ընկերոջ՝ Սելիայի հետ: Նա կարող է հասկանալ Ձեր ձայնային հրամանները և օգնել Ձեզ կատարել զանգեր, սահմանել օրացուցային իրադարձությունները, պատասխանել հաղորդագրություններին, միացնել երաժշտություն կամ ստուգել եղանակը: Օժտված արհեստական ինտելեկտով՝ նա կարող է նաև տեսնել Ձեզ շրջապատող իրերը՝ բացահայտելով բույսերը, թարգմանելով մենյուն և ստուգելով սննդի կալորիականությունը:
Արագ մուտքի ռեժիմ մի քանի պատուհաններ
Սահեցրեք մատները էկրանի աջ մասում մենյուի կարգավորումներ արագ մուտք գործելու համար: Եթե Դուք հաղորդագրություն եք ստացել, ապա սեղմեք դրա վրա և պատասխանեք հաղորդակցությանը նոր բացված փոքր պատուհանում առանց հավելվածների միջև անցումների: