HUAWEI P30 Pro
Leica-ի հետ համատեղ մշակված։
Լուսանկարե՛ք Ձեր կանոններով
Նոր խոսք բջջային լուսանկարչության մեջ։ Փնտրեք և որսացեք ամպերի մեջ սավառնող թռչուններին, վայելեք գիշերային երկնքի գեղեցկությունն ու առեղծվածները և պարզապես բացահայտեք բյուրեղների չափ փոքր մասնիկները HUAWEI P30 Pro սմարթֆոնի հետ։
Գունային զարթոնք
Ոգեշնչվելով երկնքի գեղեցկությամբ՝ HUAWEI P30 Pro-ն ամպերի միջից ճառագող լույսի շողեր է հիշեցնում: Ընկղմվեք երկնքի պարզության մեջ և վայելեք հյուսիսային լույսերի առեղծվածային գեղեցկությունը։
Լուսանկարչության վարպետ
Քառակի Leica տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել աշխարհն իր ողջ գեղեցկությամբ: Տեսախցիկի յուրահատուկ համակարգը ներառում է SuperZoom ոսպնյակներ, գերզգայուն 40 ՄՊ տեսապակի, 20 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսապակի և HUAWEI TOF տեսախցիկ։ Հավերժացրեք Ձեր կյանքի վառ և լուսավոր հիշողությունները Leica-ի հետ:
Ավելի մոտիկ
Նոր պերիսկոպային տելե-տեսապակին հնարավորություն է տալիս ավելի խոշորացնել պատկերները նախքան լուսանկարելը` առանց պատկերի որակը կորցնելու։ Սմարթֆոնի 40 ՄՊ հիմնական տեսախցիկի 10 անգամ հիբրիդային խոշորացման և արհեստական բանականության վրա հիմնված գունային հագեցվածության շնորհիվ` Դուք կարող եք որսալ աներևակայելի գեղեցիկ և հստակ պատկերներ:
Լույսի հեղափոխություն
Պատկերների անգերազանցելի վառ գույների համար HUAWEI-ը որոշում ընդունեց փոխել RGGB գունային գամման RYYB-ով: Շնորհիվ HUAWEI-ի սպեկտրալ տվիչի, Kirin 980 հզոր պրոցեսորի ISP-ի և ինքնուրույն մշակված ալգորիթմի՝ լուսանկարները դառնում են 40%-ով ավելի վառ և մանրակրկիտ:
Տեսեք անտեսանելին մթության մեջ
Բացահայտե՛ք գիշերվա թաքնված գեղեցկությունը: HUAWEI P30 Pro սմարթֆոնի տեսախցիկի լուսազգայունությունը հասնում է մինչև ISO 409,600։ Հավերժացրեք մոմի լուսավորության ներքո ռոմանտիկ երեկոները այս սմարթֆոնի շնորհիվ: Նույնիսկ ամբողջական մթությունը չի խանգարի որակյալ նկարներ ստանալուն:
Գեղեցկություն յուրաքանչյուր էտապում
Լուսանկարեք կատարյալ նկարներ։ HUAWEI TOF տեսախցիկը և պատկերների խելացի կայունացումը հնարավորություն են տալիս ճշգրիտ չափել պատկերների խորությունը և հետին պլանը դարձնել ընդգծված։ Իսկ սմարթֆոնի բոքեհ էֆեկտով արված լուսանկարները պարզապես կդառնան Ձեր այցեքարտը։
Գույների և լուսավորման հավասարակշռություն
Արհեստական բանականության հիման վրա աշխատող HDR+ ռեժիմը բարելավում է պատկերների որակը։ Այն վերլուծում է հարյուր հազարավոր լուսանկարներ` նկարված լուսավորության տարբեր պայմաններում և ընտրում է այդ պատկերներից լավագույնները` վերջնական լուսանկարը ստանալու համար։
Ջրի արվեստ
Շնորհիվ HUAWEI-ի մշակած արհեստական բանականության կայունացման տեխնոլոգիայի (AIS), որը խելացի կերպով կայունացնում է տեսարանի մեջ առկա պատկերները, Դուք կարող եք որսալ բնության աներևակայելի գեղեցկությունը։ Թող ծովի ալիքները և գետի անկանոն հոսքը դառնան Ձեր լուսանկարչական արվեստի գլուխգործոցներից։
Ընդլայնված տեսադաշտ
Ուլտրալայն անկյունային ոսպնյակը թույլ է տալիս որսալ ջրի մակերևույթի, երկնքի և քաղաքի լանդշաֆտների գեղեցկությունը: Բացահայտե՛ք Ձեզ արդեն ծանոթ տեսարանների կախարդական գեղեցկությունը նոր տեսանկյունից։
Բացահայտեք աշխարհը մակրո ոսպնյակի միջոցով
Աշխարհը ձերն է։ Բացահայտե՛ք այն 2.5 սմ հեռավորության վրա և տեսեք կյանքի լավագույն մանրամասները մակրո ոսպնյակների շնորհիվ։ Այս սմարթֆոնի միջոցով Դուք կկարողանաք ուսումնասիրել ժամացուցի մեխանիզմի կառուցվածքը, կամ պարզապես կարող եք տպավորվել ծաղիկների վրա առավոտյան լույսի արտացոլանքով։
Ընդգծեք Ձեր ինքնատիպությունը
HUAWEI P30 Pro սմարթֆոնի 32 ՄՊ դիմային տեսախցիկը` արհեստական բանականության շնորհիվ, ճանաչում է Ձեր դեմքը, ընդգծում ուրվագիծը և բարձրացնում նկարների պարզությունն ու պայծառությունը։ Նկարեք որակյալ սելֆիներ, նույնիսկ մթության կամ պայծառ լուսավորության ժամանակ։
Կենդանի հիշողություններ
HUAWEI P30 Pro սմարթֆոնը հագեցած է հատուկ սպեկտրալ տվիչով և լուսավոր տեսագրման ֆունկցիայով։ Այժմ ոչինչ չի խանգարում Ձեզ որսալու կյանքի թե՛ անցողիկ և թե՛ կարևոր պահերը։ Նկարահանեք տեսանյութեր ցանկացած պայմաններում, և թո՛ղ այդ պահերը դառնան կենդանի հիշողություններ։
Լուսանկարահանում հեռավորության վրա
Տպավորեք հետաքրքիր և տարբերվող լուսանկարներով։ Կարևոր չէ, թե որքան հեռու եք այն տեսարանից, որն ուզում եք որսալ, HUAWEI P30 Pro սմարթֆոնի հետ Դուք միշտ կստանաք հստակ և որակյալ տեսանյութեր, ինչքան էլ հեռու լինեք։
Վիդեո նկարահանում շարժման մեջ
Նկարեք հետաքրքիր տեսանյութեր Ձեր ընտանիքի հետ։ Շնորհիվ HUAWEI P30 Pro սմարթֆոնի` պատկերների օպտիկական և խելացի կայունացման ֆունկցիայի, Դուք կարող եք նկարել հստակ և որակյալ տեսանյութեր նույնիսկ շարժման մեջ։
Բացահայտեք պատմության երկու կողմերը
Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի երկու ոսպնյակներն աշխատում են միաժամանակ` թույլ տալով ընդգրկել ողջ տեսարանը և որսալ պատկերի մեջ առկա յուրաքանչյուր երևույթ։ Վայելեք ամեն պահ դիտման երկու տարբեր անկյունների շնորհիվ։
Արհեստական ինտելեկտով աշխատող վիդեո խմբագրիչ
Օգտագործեք HUAWEI P30 Pro սմարթֆոնի արհեստական բանականությամբ աշխատող վիդեո խմբագրիչը կինոմատոգրաֆիական իրականություն ստեղծելու համար։ Ստեղծեք յուրահատուկ տեսանյութեր վառ ֆիլտրերի օգտագործմամբ, տարբեր արագությամբ նվագարկումներ և ֆոնային զանազան երաժշտություններ ավտոմատ տեսագրման ֆունկցիայի շնորհիվ։
Էլեգանտ և տպավորիչ դիզայն
Huawei P30 Pro-ի երկակի 3D կորացված ապակին դարձնում է սմարթֆոնի դիզայնն էլեգանտ եւ ունիկալ։ 6,47 դյույմանոց OLED կաթիլային դիզայնով էկրանը ապահովում է վառ գույներ և տեսողական ավելի ընդարձակ տարածք։
Հարմարավետ օգտագործում
HUAWEI P30 Pro սմարթֆոնը հարմարավետ է նույնիսկ մեկ ձեռքով օգտագործելու համար։ Էկրանի ներքևի հատվածում տեղակայված մատնահետքի սկաները թույլ է տալիս վայրկենապես ապաբլոկավորել սմարթֆոնը։
Ակուստիկ էկրան
HUAWEI P30 Pro սմարթֆոնը ավանդական բարձրախոսի փոխարեն օգտագործում է HUAWEI Acoustic Display տեխնոլոգիան, որն ապահովում է լսողության ավելի մեծ տարածք: Զանգի վիբրացիան փոխակերպվում է ավելի բարձր և լիարժեք ձայնի։
Եղե՛ք պատրաստ նոր բացահայտումների համար
Սկսեք նոր արկածներ HUAWEI P30 Pro սմարթֆոնի հետ: IP68 պաշտպանության շնորհիվ` Դուք կարող եք այլևս չանհանգստանալ սմարթֆոնի վրա թափված կաթիլների, հեղուկի համար, կամ այն փոշոտ տարածքում օգտագործելու համար։
Դեպի ապագա
Kirin 980-ը առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորն է, որն առանձնանում է իր բարձր կատարողականությամբ և էներգիայի ցածր սպառմամբ։ 8 ԳԲ RAM + 256 ԳԲ ROM հիշողությունը և բարձր կատարողականությամբ Kirin 980 պրոցեսորն ապահովում են HUAWEI P30 Pro սմարթֆոնի արագ և էֆեկտիվ աշխատանքը։ 7 նանոմետրանոց պրոցեսոր, 256 ԳԲ ներքին հիշողություն, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։
Տպավորիչ կատարողականություն
Բացահայտեք նորն ամեն օր` բարձր հզորությամբ 4,200 մԱ/ժ մարտկոցի և խելացի էներգախնայողության տեխնոլոգիայի շնորհիվ։
Մարտկոցի էներգիայի արագ վերականգնում
Լիցքավորե՛ք Ձեր HUAWEI P30 Pro սմարթֆոնը 30 րոպեում մինչև 70%: Շնորհիվ TÜV-ի կողմից վավերացված HUAWEI SuperCharge 40 Վտ արագ լիցքավորման` Դուք կարող եք հեշտությամբ և արագ լիցքավորել Ձեր սմարթֆոնը տնից դուրս գալիս, կամ էլ ընդմիջման ժամանակ։
Արագ և անլար լիցքավորում
HUAWEI P30 Pro սմարթֆոնի հետ այժմ կարող եք մոռանալ լարերով լիցքավորման մասին և լիցքավորեք Ձեր սմարթֆոնը 15 Վտ անլար լիցքավորման համակարգի շնորհիվ հավատարմագրված TÜV-ի կողմից։
Կիսվե՛ք էներգիայով
Լիցքավորեք ընկերոջ սմարթֆոնը HUAWEI P30 Pro սմարթֆոնի անլար հակադարձ լիցքավորման ֆունկցիայի շնորհիվ։ Այսպիսով Դուք կարող եք արագ լիցքավորել մեկ այլ սմարթֆոն, մարկտոցով աշխատող ականջակալ կամ նույնիսկ ատամի խոզանակ:
Լրացված իրականություն (AR)
Կյանքի կոչե՛ք Ձեր բոլոր գաղափարները և ծրագրերը HUAWEI P30 Pro սմարթֆոնի AR չափման ֆունկցիայի միջոցով։ HUAWEI TOF տեսախցիկը կարող է ճշգրիտ և վայրկենապես հաշվել առարկաների երկարությունը, լայնությունը և խորությունը։ Դեմքի ճանաչման ֆունկցիայի շնորհիվ այժմ կարող եք նաև չափել մարդկանց հասակը։
Խաղեր շարժման մեջ
Միացրեք սմարթֆոնի էկրանի մեծ ցուցադրման ռեժիմը և նշեք HUAWEI P30 Pro-ի հիմնական TOF տեսախցիկը: Այսպիսով Դուք կարող եք խաղալ հետաքրքիր խաղեր շարժման սենսորով, ինչպիսիք են Fancy Skiing-ը կամ Fancy Darts:
Ֆայլերի փոխանցում OneHop-ի օգնությամբ
Ուղարկեք լուսանկարներ, տեսանյութեր և այլ ֆայլեր սմարթֆոնից դեպի MateBook մեկ հպման միջոցով։ Խաղի ընթացքում պարզապես թափահարելով և հպելով սմարթֆոնը MateBook-ին` Դուք կարող եք նկարել մինչև 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ և պահպանել այն Ձեր սմարթֆոնի մեջ։ Դուք նաև կարող եք տեղափոխել տեքստային ֆայլեր սմարթֆոնից համակարգիչ և հակառակը։