HUAWEI Band 6
HUAWEI Band 6-ն ունի 1,47 " դյույմ ամբողջական AMOLED էկրան և գեղեցիկ դիզայն: Բացի այդ, այն տրամադրում է բոլոր անհրաժեշտ տվյալները մանրամասնորեն՝ վարժությունների վիճակագրություն, սրտի զարկերի մշտական մոնիտորինգ և այլն: Սմարթ ժամացույցի օգտագործումն էլ ավելի հաճելի է շնորհիվ 4-ուղղությամբ սենսորային էկրանի կառավարիչների:
Ընտրիր քո նախընտրած էկրանը
Փոխիր էկրանի դիզայնը ըստ քո տրամադրության: Կարող ես փոխել այն՝ պարզապես մատը սահեցնելով էկրանի վրայով, ավելին՝ կարող ես ընտրել հենց քո նկարներից: Այսպիսով միշտ ունեցիր գեղեցիկ ու աչքի ընկնող էկրանի դիզայն:
2 շաբաթ մարտկոցի աշխատաժամանակ
HUAWEI Band 6-ն առաջարկում է 14-օրյա մարտկոցի աշխատաժամանակ՝ սովորական օգտագործման համար և 10-օրյա՝ ծանրաբեռնված օգտագործման համար: Երբ մարտկոցի էներգիան սպառվում է, պարզապես լիցքավորիր այն 5 րոպե և օգտագործիր 2 օր:
24/7 սրտի զարկերի մոնիտորինգ
TruSeen™ 4.0՝ սրտի զարկերի մոնիտորինգի տեխնոլոգիան օգտագործում է օպտիկական ոսպնյակներ և արհեստական ինտելեկտի վրա հիմնված տվյալների մշակում՝ օրը 24 ժամ ձեր սրտի զարկերը ճշգրիտ վերահսկելու համար: Անմիջապես ստացիր ծանուցումներ, երբ ձեր սրտի զարկերի հաճախականությունը ցածր է կամ բարձր է: Սրտի առողջությունը առաջնային է:
SpO2 -ի 24/7 մոնիտորինգ
HUAWEI Band 6 -ն ունի SpO2-ի հայտնաբերման համակարգ, որը 24/7 վերահսկում է արյան թթվածնով հագեցվածությունը: Եթե այն շատ ցածր է` ժապավենը թրթռում է, այնպես որ դուք կկարողանաք ժամանակ հատկացնել շնչելու և ձեր թթվածնային պակասը վերականգնելու համար:
TruRelax™ սթրեսի մոնիտորինգ
Սմարթ ժամացույցը կատարում է TruRelax™ սթրեսի մոնիտորինգ ողջ օրվա ընթացքում, և երբ սթրեսի մակարդակը բարձրանում է՝ կարող եք օգտագործել ներկառուցված շնչառական մարզման ուղեցույցը, որպեսզի վերադառնաք հանգիստ, հավասարակշռված հոգեվիճակի: Այսպիսով վերջ դրեք սթրեսային կյանքին:
Սահմանեք ձեր նպատակները HUAWEI Band 6-ի հետ
Դարձրեք Ձեր օրը ավելի ակտիվ՝ սահմանելով ձեր 3 ամենօրյա նպատակները՝ քայլեր, ակտիվ ժամեր և միջինից բարձր ինտենսիվության ակտիվություն։ HUAWEI Band 6-ն ավտոմատ կերպով կհետևի ձեր առաջընթացին իր գունեղ օղակների միջոցով: Կստանաք մոտիվացնող հիշեցումներ և ծանուցումներ, երբ հասնեք ձեր նպատակներին: Հաճելի է, երբ հասնում ես նպատակներիդ:
Մարզվիր որքան ցանկանում ես
Մարզվիր եռանդով, իսկ HUAWEI Band 6 -ը կհոգա մնացածի մասին: Ընտրեք մինչև 96 տարբեր վարժությունների ռեժիմներ և հետևեք ձեր սրտի զարկերի հաճախականությանը, կալորիաներին և այլնին: Ձեր բոլոր տվյալները կարող են պահպանվել և վերլուծվել ընթեռնելի գծապատկերներում, որպեսզի կարողանաք գծել ձեր ֆիթնես ուղին և սահմանել նպատակներ, որոնք ոգեշնչում են ձեզ:
Քո անձնական մարզիչը
HUAWEI Band 6 -ը նաև տալիս է հնարավորություն պատասխանելու մուտքային զանգերին ու հաղորդագրություններին, ստանալ եղանակի թարմացումներ, կառավարել երաժշտությունը, ինչպես նաև լուսանկարել ձեր հեռախոսի տեսախցիկի միջոցով, և այս ամենը՝ սմարթ ժամացույցի շնորհիվ: