Facebook Image Tracker
Huawei MEDIAPAD T5 10.1
Huawei MEDIAPAD T5 10.1
    Սև
    3 ԳԲ RAM + 32 ԳԲ ROM
    1920 x 1200
    Հիմնական տեսախցիկ՝ 5 ՄՊ
    Դիմային տեսախցիկ՝ 2 ՄՊ
    5100 մԱ/ժ
    + Գիրք պատյան
126900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI MediaPad T5
    10.1" 1080p Full HD էկրան
  • ԲԱՐԱԿ, ԹԵԹԵՎ, ԱՄՈՒՐ
    HUAWEI MediaPad T5 պլանշետը աչքի է ընկնում իր նրբագեղ կառուցվածքով: Մետաղական իրանի կլորացված ծայրերով էլեգանտ դիզայնը մտածված է ընդհուպ մինչև ամենափոքր մանրուքները: Պլանշետը շատ դյուրակիր է, նրա քաշն ընդամենը 460գրամ է:
  • ՀԱԳԵՑԱԾ ԳՈՒՅՆԵՐ 1080p FULL HD ԷԿՐԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ
    HUAWEI MediaPad T5 10.1" դյույմանի, 1920 × 1200 կետայնությամբ էկրանը որսում է գերազանց պատկերներ: 16:10 ասպեկտային հարաբերակցությամբ Էկրանը իդեալական է ֆիլմեր և հաղորդաշարեր դիտելու, ինչպես նաև վեբ կայքեր այցելելու համար:
  • ԵՐԿՈՒ ԲԱՐՁՐԱԽՈՍ, ՀԶՈՐ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ
    Երկու բարձախոսները ապահովում են բարձրորակ և ուժեղ հնչողություն Ձեր սիրելի երաժշտության համար, իսկ HUAWEI Histen աուդիո տեխնոլոգիան հնչյունները դարձնում է ավելի հագեցած:
  • ՀԶՈՐ ՊՐՈՑԵՍՈՐ, ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    8-միջուկանի 2.36 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորը էներգիայի քիչ ծախսով ապահովում է բարձր կատարողականություն: Պլանշետի հասանելի հիշողությունը կարող է ավելանալ մինչև 256ԳԲ:
  • ԱՐԱԳ ԵՎ ԻՆՏՈՒԻՏԻՎ ANDROID 8.0 ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    Android 8.0 օպերացիոն համակարգի պլատֆորմի վրա հիմնված EMUI 8.0 ինտելեկտուալ ինտերֆեյսը մշակված է սարքի առավել սահուն և դյուրին կառավարման համար: Այժմ հավելվածներն ավելի արագ և առանց անցանկալի դադարների են աշխատում:
  • ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
    Տեսողության պաշտպանության ռեժիմն օգնում է կրճատել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ նվազեցնելով աչքերի հոգնածությունը և ապահովելով կարդալու համար ավելի բարենպաստ պայմաններ:
  • ՄԱՆԿԱԿԱՆ ՌԵԺԻՄ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    Մանկական ռեժիմը հատուկ հավելվածների միջոցով հարմարավետ միջավայր է ստեղծում, որպեսզի փոքրիկները կարողանան խաղալ և սովորել ծնողների վերահսկողության տակ: Անհատական կարգավորումների միջոցով դուք հեշտությամբ կկարողանաք վերահսկել երեխաների՝ այս կամ այն բովանդակությանն ու հավելվածներին ունեցած մուտքի հնարավորությունը, ինչպես նաև պլանշետի դիմաց նրանց անցկացրած ժամանակը:
  • Տեխնիկական տվյալներ