Huawei Y9s
6.59” Ultra FullView առանց շրջանակի էկրան։ Եռակի ԱԻ տեսախցիկներ` 48 ՄՊ։ 6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM.
6.59” Ultra FullView առանց շրջանակի էկրան
Տպավորիչ 6.59 ”HUAWEI Ultra FullView էկրանը, 91% էկրան և իրան հարաբերակցության շնորհիվ, հնարավորություն է տալիս ընդլայնել դիտման հորիզոնը, իսկ 2340 x 1080 FHD+ էկրանը և 391PPI պիքսելային խտությունը ապահովում են պատկերների պարզությունն ու պայծառությունը։ Վայելեք ավելի լայն և տպավորիչ տեսադաշտը խաղեր խաղալու, տեսանյութեր նայելու կամ ընթերցանության ժամանակ։
Լույսի արվեստ
Լույսի և ստվերի հակադիր փոփոխություններից ոգեշնչված՝ HUAWEI Y9s սմարթֆոնը ներկայանում է երկու հետաքրքիր երանգներով՝ կեսգիշերային սև և բաց կապույտ։ Իսկ վահանակը փայլում է տարբեր անկյուններից նայելիս։ 3D փայլուն ապակե մակերեսը ապահովում է սմարթֆոնի հարմարավետ օգտագործումը։
Ապաբլոկավորման մատնահետքի սկաներ
Ներկառուցված մատնահետքի սկաները հնարավորություն է տալիս ապաբլոկավորել Ձեր սմարթֆոնը ընդամենը 0,3 վայրկյանում։ Կոճակի և մատնահետքերի սկաների ինտեգրման շնորհիվ` Դուք կարող եք ակտիվացնել ձայնային օգնականը` 1 վայրկյան պահելով միացման կոճակը և անջատել սմարթֆոնը` ավելի քան 3 վայրկյան սեղմած պահելով ձայնային կոճակը։
48 ՄՊ եռակի ԱԻ տեսախցիկ
Սմարթֆոնի հիմնական 48 ՄՊ տեսախցիկը թույլ կտա Ձեզ ցանկացած իրավիճակում որսալ բարձրորակ լուսանկարներ։ Ուլտրալայն անկյունով 8 ՄՊ տեսախցիկը և 2 ՄՊ տեսախցիկը Ձեր լավագույն օգնականն են լուսանկարչական գլուխգործոցներ ստեղծելու համար։
Արհեստական ինտելեկտով աշխատող տեսախցիկ
Բարձր կետայնությամբ 48 ՄՊ հիմնական ոսպնյակները կարող են բարելավել Ձեր լուսանկարների հստակությունն ու պարզությունը, իսկ արհեստական ինտելեկտի ալգորիթմներն ավտոմատ մշակում են պատրաստի կադրերը` ապահովելով Ձեզ համար բարձրորակ և տպավորիչ լուսանկարներ։
Լուսանկարահանման գիշերային ռեժիմ
Լուսազգայուն տեսախցիկի սենսորն ու արհեստական ինտելեկտի ալգորիթմները երաշխավորում են լուսանկարների աննկարագրելի հստակությունը նույնիսկ գիշերային լուսանկարահանման ժամանակ։ Ավելի պայծառ և հստակ լուսանկարներ HUAWEI Y9s սմարթֆոնի հետ։
Ուլտրալայն 120° անկյունով ոսպնյակ
120° դիտման դաշտով HUAWEI Y9s սմարթֆոնի ուլտրալայն անկյունով ոսպնյակներն ապահովում են տպավորիչ և տարբերվող լուսանկարներ։ Լուսանկարեք հսկայական լեռնաշղթաները, ճարտարապետական մեծ կառույցները և մարդկանց` լուսանկարի մեջ ընդգրկելով դիտման հսկայական տեսադաշտ։
Ներդրված դիմային տեսախցիկ
16 ՄՊ դիմային տեսախցիկն ավտոմատ ակտիվանում է, երբ պատրաստվում եք սելֆիներ անել, իսկ «սելֆիի» ռեժիմը անջատելուց հետո ավտոմատ ներս է մտնում։ Այս դիզայնի շնորհիվ էկրանը դառնում է ամբողջովին առանց շրջանակների, իսկ դիմային տեսախցիկը՝ էլ ավելի արտասովոր։ Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ավտոմատ գեղեցկացման ալգորիթմը թույլ է տալիս խմբագրել Ձեր լուսանկարները, ինչի շնորհիվ Դուք կարող եք կենտրոնանալ Ձեր արտաքինի վրա և ստանալ որակյալ սելֆիներ նույնիսկ ցածր լուսավորության ներքո։
6 ԳԲ +128 ԳԲ. ընդլայնված հիշողություն
Պահպանեք Ձեր բոլոր անմոռանալի հիշողությունները 128 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնի մեջ։ EROFS ֆայլերի որակի թուլացման տեխնոլոգիան բարելավում է տվյալների փոխանցման արագությունը և խնայում է հիշողությունը` ազատելով ավելի շատ տարածք Ձեր սիրած հավելվածների կամ լուսանկարների համար։ 6 ԳԲ RAM-ն ապահովում է սմարթֆոնի սահուն աշխատանքը, նույնիսկ մի քանի ծրագիր միաժամանակ օգտագործելիս։
Հզոր մարտկոց` 4000 մԱ/ժ
4000 մԱ/ժ մարտկոցով աշխատող HUAWEI Y9s սմարթֆոնը ապահովում է 40 ժամ զանգեր կատարելու, 80 ժամ երաժշտություն լսելու և 9 ժամ տեսանյութեր նկարելու հնարավորություն։ Մոռացեք անդադար լիցքավորումների մասին Ձեր Y9s սմարթֆոնի հետ։
Kirin 710F, բարձր կատարողականություն
Kirin 710F 8 միջուկանի պրոցեսորն արդյունավետորեն բարելավում է համակարգի աշխատանքը` միաժամանակ նվազեցնելով սմարթֆոնի էներգիայի սպառումը։ Նույնիսկ բարձրորակ գրաֆիկայով բջջային խաղեր խաղալու ժամանակ կամ առցանց հեռարձակումները դիտելիս սմարթֆոնը կաշխատի նույն սահունությամբ և էֆեկտիվությամբ։
EMUI 9.1` որակյալ կյանք
HUAWEI Y9 սմարթֆոնը` EMUI 9.1 ինտերակտիվ ինտերֆեյսի հիման վրա, ապահովում է բազմաթիվ խելացի գործառույթներ` արհեստական ինտելեկտի հիման վրա հիմնված կապ, անլար տպագրություն, տվյալների փոխանցում հեռախոսի կլոնավորման օգտագործմամբ, HUAWEI Share-ի միջոցով և այլն։ Ուսումնասիրելով օգտագործողի սովորությունները` սմարթֆոնը բարելավում է ամենօրյա առաջադրանքների արդյունավետությունը։ Խելացի ալեհավաքի կառավարման տեխնոլոգիան ապահովում է կայուն ցանցային ազդանշանի ընդունում խաղեր խաղալիս կամ առցանց տեսանյութեր դիտելիս։